Գելլերի զոհասեղան

Ալբրեխտ Դյուրերի նկար

«Գելլերի զոհասեղան» («Մարիամի Վերափոխման զոհասեղան»), Ալբրեխտ Դյուրերի և Մաթիաս Գրունեվալդի զոհասեղան (տրիպտիխ)։ Զոհասեղանը ստեղծվել է 1507-1511 թվականներին՝ պատրիկ Հակոբ Գելլերի պատվերով, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող Դոմինիկյան մենաստանի եկեղեցու համար։ Դրա մի մասը պահպանվել է XVI դարի նկարիչ Իոբսթոմ Հարրիխի կողմից արված օրինակից։

Գելլերի զոհասեղան
տեսակգեղանկար, ռետաբլո, եռապատկեր և թևավոր խորան
նկարիչԱլբրեխտ Դյուրեր[1], Մաթիաս Գրունեվալդ, Ջոբս Հերրիխ և անհայտ[1]
տարի1500[1] և 1610[1]
բարձրություն189 սանտիմետր
լայնություն138 սանտիմետր
ուղղությունգերմանական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[1] և fir panel?[1]
գտնվում էԴոմինիկյան մենաստան, Մյունխենի նստավայր[1] և Ֆրանկֆուրտի պատմության թանգարան[1]
հավաքածուԿունստհալե (Կարլսրուե), Ֆրանկֆուրտի պատմության թանգարան[1], Շտեդել, Դոմինիկյան մենաստան[1] և Մյունխենի նստավայր[1]
սեփականատերԴոմինիկյան մենաստան, Մաքսիմիլիան I[1] և Դոմինիկյան մենաստան[1]
պատվիրատուՀակոբ Հելլեր[1]
հիմնական թեմաԱստվածամոր թագադրումը[1]
հատվածն էՀելլերի զոհասեղան, Heller altarpiece, central panel, Assumption and Coronation of Mary?, Saint Elisabeth of Thuringia?, Q48554347?, Holy Martyr?, Հելլերի զոհասեղան, առաջին ներքին թև, Սուրբ Հակոբ Մեծի նահատակություն[1], Q48554362?, Q48554366?, Saint Thomas Aquinas and Saint Christopher?, Q48554373?, Սուրբ Լավրենտին և Q106322065?
Ծանոթագրություններ
 Heller Altarpiece Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

15-րդ դարի վերջում 16-րդ դարի առաջին քառորդին՝ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող Դոմինիկյան մենաստանը զարդարվել է ժամանակի լավագույն նկարիչների աշխատանքներով, այդ թվում՝ Հանս Հոլբայն Ավագի, Ֆրանկֆուրտցի վարպետների և Հանս Բալդունգի աշխատանքներով։ Վանական եկեղեցու հարավային նավի համար, Ֆրանկֆուրտի քաղաքապետարանի անդամ և վաճառական Հակոբ Գելլերը, 1507 թվականին իր և կնոջ՝ Կատարինայի անունից, զոհասեղան է պատվիրել։

Խորանի կենտրոնական մասը և երկու ներքին դռները պետք է լրացներ Ալբրեխտ Դյուրերը, ով աշխատել է Նյուրնբերգում։ Գելլերը պատվիրել է ընդամենը չորս նկար՝ ձախ և աջ արտաքին փեղկերի համար, չնայած դրանք, ինչպես և առաջինը, պետք է կատարվեին հատուկ բարդ տեխնիկայով՝ գրիզայլով և դա պետք է կատարեր Մաթիաս Գրունեվալդը, ով այդ ժամանակ ենթադրաբար ապրել է Աշաֆֆենբուրգում։ 1509 թվականի օգոստոսին Դյուրերի արհեստանոցն աշխատանքի իր մասն ուղարկել է Ֆրանկֆուրտ։ Գելլերի զոհասեղանի վրա կատարված աշխատանքների մասին Դյուրերի նամակները պահպանվել են։ Մաթիաս Գրունեվալդի նկարները, հավանաբար, ավարտվել են մի փոքր ուշ՝ 1509-1515 թվականներին ընկած ժամանակահատվածում, այնպես որ հնարավոր է զոհասեղանը տեղադրվել է եկեղեցում ամենաուշը 1511 թվականին։

1614 թվականին՝ Բավարիայի դուքս Մաքսիմիլիանը ձեռք է բերել զոհասեղանի կենտրոնական մասն իր արվեստի հավաքածուի համար։ Ոչ ուշ, քան 1617 թվականին, Դյուրերի աշխատանքից կատարվել է կրկնօրինակ Նյուրնբերգցի նկարիչ Իոբսոմ Հարրիխի կողմից՝ Ֆրանկֆուրտում մնացած զոհասեղանի համար։ Ի շնորհիվ այս ամենի՝ ներկայումս հնարավոր է պատկերացնել, թե ինչպիսին է եղել Դյուրերի բնօրինակն, որն այրվել է 1729 թվականին՝ Մյունխենի նստավայրի հրդեհում[2]։

Աշխարհացման ընթացքում՝ Դոմինիկյան վանքի գեղարվեստական աշխատանքները ցրվել են, այդ թվում և Գելլերի զոհասեղանը։ 18-րդ դարում զոհասեղանից դռները հանվել են, և 1804 թվականին պանելները բաժանվել են։ Ներկայումս դրա մեծ մասը գտնվում է Ֆրանկֆուրտում։ Պատմության թանգարանում ցուցադրվել է զոհասեղանի վերակառուցումը` Հարրիխի կենտրոնական մասի կրկնօրինակով և Դյուրերի արհեստանոցում արված ներքին դռների նկարներով։

Սյուժե խմբագրել

 
Սուրբ նահատակություն, Մաթիաս Գրունեվալդ, զոհասեղանի տախտակի բեկոր։

Հիմնական կոմպոզիցիան («Մարիամ Աստվածածնի վերափոխումը և թագադրումը»)՝ հավանաբար ներշնչված է եղել Ռաֆայելի «Օդիի զոհարան»-ից («Մարիամ Աստվածածնի թագադրումը», 1503 թվական), որը մեկ նկարում միավորել է երկու սյուժե՝ առաքյալները Մարիամի դատարկ գերեզմանի մոտ և Աստվածածնի թագադրումը[3]։ Հայտնի չէ արդյոք Դյուրերը կարող էր անմիջապես տեսնել Ռաֆայելի աշխատանքը Պերուջայում, թե դա տեսել է 1506 թվականին իր Հռոմ ենթադրյալ ուղևորության ընթացքում, երբ ուղևորության վերջում այցելել է Վենետիկ, կամ նա տեսել է «Օդդի զոհարան»-ը՝ դրանից փորագրված օրինակների, գծագրերի միջոցով։

Մարիամը թագադրվել է Հիսուսի և Հայր Աստծու կողմից։ Աղավնին սավառնել է նրա գլխավերևում՝ նշանակելով Սուրբ Հոգու ներկայությունը։ Արարողությունը տեղի է ունեցել համաձայն Հյուսիսային Եվրոպայում տիրող պատկերագրության՝ շրջապատված բազմաթիվ հրեշտակներով։ Թագադրման կոմպոզիցիան հիշեցրել է Անգերան Քարթոնի հայտնի նկարը (1454, Լուվր, Փարիզ)։

Դեպքին հետևել են դատարկ սարկոֆագի (քարադագաղի) շուրջ հավաքված առաքյալները։ Գրեթե կենտրոնում, բայց ետին ֆոնին Դյուրերը պատկերել է իրեն՝ տախտակը բռնած, որի վրա նշված է նկարի ավարտի տարին։ Ձախ թևին՝ Սուրբ Հակոբոս առաքյալի նահատակության տեսարանի ներքո պատկերված է ծնկաչոք նվիրատու Հակոբ Գելլերն իր զինանշանով։ Աջ թևում պատկերված է Եկատիրինա Ալեքսանդրացու նահատակությունը, ներքևում՝ Գելլերի կինն է՝ Կատարինա ֆոն Մելեմն իր զինանշանով։ Սրբերի ընտրությունը հստակ կապված է նվիրատուների անունների հետ։

Արտաքին վահանակների նկարները կատարվել են գրիզայլի տեխնիկայի միջոցով։ Հայտնի է զոհասեղանի ութ մոնոխրոմ մասերի մասին, որոնք պատկերում են՝

  • Սուրբ Կիրակոսը բուժում է Դիոկղետիանոսի դստերը (Գրունեվալդ, ներկայումս՝ Շտեդելի ինստիտուտում)։
  • Սուրբ Լավրենտին (Գրունեվալդ, ներկայումս՝ Շտեդելի ինստիտուտում)։
  • Սուրբ Էլիզաբեթ Թյուրինգացի (Գրունեվալդ, ներկայումս՝ Կուստխալլեում, Կառլսրուե)։
  • Սուրբ նահատակություն (ենթադրաբար Լուցիա) (Գրունեվալդ, ներկայումս՝ Կունստխալլեում, Կառլսրուե)։
  • Սուրբ Պետրոս (Դյուրերի արհեստանոց)։
  • Սուրբ Պողոս (Դյուրերի արհեստանոց)։
  • Սուրբ Քրիստոֆեր (Դյուրերի արհեստանոց)։
  • Թովմա Աքվինացին և երկու սուրբ թագավորները (Դյուրերի արհեստանոց)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 https://historisches-museum-frankfurt.de/de/node/33614
  2. Unverfehrt G. Da Sah Ich Viel Köstliche Dinge: Albrecht Dürers Reise in Die Niederlande. — Göttingen: Vandenhoeck & Ruprecht, 2006.
  3. Дзуффи С. Эпизоды и персонажи Евангелия в произведениях изобразительного искусства. — М.: Омега, 2007. — С. 371. — ISBN 978-5-465-01501-1

Գրականություն խմբագրել

  • Bernhard Decker: Dürer und Grünewald. Der Frankfurter Heller-Altar. Rahmenbedingungen der Altarmalerei. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 1996, ISBN 3-596-11580-9.
  • Mark Lehmstedt (Hrsg.): Albrecht Dürer. Das Gesamtwerk. (Digitale Bibliothek 28). CD-ROM. Directmedia Publishing, Berlin 2004.
  • Rainhard Riepertinger (Hrsg.): Das Rätsel Grünewald. Katalog zur Bayerischen Landesausstellung 2002/03, Schloss Johannisburg, Aschaffenburg, 30. November 2002 bis 28. Februar 2003. Verlag Theiss, Stuttgart 2002, ISBN 3-8062-1715-7.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գելլերի զոհասեղան» հոդվածին։