Գրիզայլ ( ֆր.՝ grisaille, gris գորշ), որևէ մեկ գույնի (հաճախ գորշ) տարբեր երանգներով կատարված դեկորատիվ գեղանկարչության տեսակ։ Կիրառվում է 17-րդ դարից, լայնորեն օգտագործվել է կլասիցիզմի շրջանի կառույցների ինտերիերներում, հիմնականում՝ որպես հարթաքանդակի նմանակում։ Գրիզայլ են անվանում նաև միագույն (գորշ, շագանակագույն, վարդագույն) արծնով, ոսկու ուրվագծումներով կատարված զարդանախշերը։

Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր - «Օդալիսկ»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 228
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիզայլ» հոդվածին։