Գելա Կետաշվիլի

ֆուտբոլիստ

Գելա Կետաշվիլի (վրաց.՝ გელა გიორგის ძე კეტაშვილი; սեպտեմբերի 27, 1965, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Գելա Կետաշվիլի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1965(1965-09-27) (58 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան Վրաստան
Հասակ 174
Քաշ 70
Դիրք Պաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Սկսել է որպես հարձակվող։ 17 տարեկանում Գիվի Նոդիան, Կետաշվիլուն փոխադրեց պաշտպանական գիծ։ 9-րդ դասարանում իրեն դրսևորեց Քութայիսի մրցաշարում։ Կետաշվիլուն առաջարկեցին իր ուժերը փորձել «Տորպեդո»-ում (Քութայիսի), որին նա համաձայնեց։ Իր կարիերայի հենց առաջին մրցաշրջանում նա աչքի ընկավ որպես հրաշալի պաշտպան, 1984 թվականին արդեն խաղում էր Թբիլիսիի «Դինամո»-ում։

1989 թվականին ընտրվել է թբիլիսցիների թիմի ավագ։ 1989 թվականին նրան առաջարկեցին տեղափոխման երկու տարբերակներ՝ Մոսկվայի «Դինամո»՝ Բիշովցու մոտ, և Կիևի «Դինամո»՝ Լոբանովսկու մոտ։ Կետաշվիլին ինքն էլ ուզում էր տեղափոխվեր, առավել ևս, որ նա հնարավորություն ուներ խաղալու Աշխարհի 90-րդ առաջնությունում։ Սակայն վրաց ազգայնականները սկսեցին սպառնալ նրան («Քեզ կհայտարարենք վրաց ժողովրդի թշնամին»), և նա ստիպված եղավ հրաժարվել իր ծրագրերից։

1990 թվականին Վրաստանի առաջնության 1-ին՝ «Դինամո» (Թբիլիսի)- «Կոլխեթի» (Փոթի) խաղի ժամանակ ինքնագոլի հեղինակ դարձավ, իսկ թիմը պարտվեց 0։1 հաշվով։ Մրցաշրջանի վերջին թիմի ներսում սկսված ինտրիգների պատճառով ստիպված եղավ հեռանալ ակումբից։ 1991 թվականի մրցաշրջանը անցկացրեց «Գուրի»ում, բայց մենիսկի և ավտովթարից առաջացած վնասվածքի պատճառով մրցաշրջանը կիսատ թողոց։ Այնուհետև 4 ամիս խաղաց Մախաճկալայի «Դինամո»-ում, որտեղից հեռացավ թիմի ղեկավարության հետ կնքած պայմանագրի պայմանները չկատարելու պատճառով։

1993/1994 թվականների մրցաշրջանում հանդես է եկել իր ընկերոջ թիմում՝ «Տետրի Արցիվի»-ում (վրաց.՝ თეთრი არწივი — «Սպիտակ արծիվ»)։ 1994 թվականին Թբիլիսիի «Դինամո»յի նոր մարզիչ Սերգեյ Կուտիվաձեն Կետաշվիլուն հետ կանչեց թիմ։ Նա համաձայնեց տեղափոխվել, սակայն գլխավոր մարզչի հետ հարաբերությունները լավ չդասավորվեցին։ 1995 թվականի սկզբին նա մարզվել է ՑՍԿԱ-ում՝ Թարխանովի մոտ, բայց 2 ամիս անց հասկացավ, որ իր ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս հանդես գալ ավելի բարձր մակարդակում։ ԽՍՀՄ-ի առաջնություններում ունեցել է 164 խաղ, խփել է 4 գոլ, եղել է Վրաստանի չեմպիոնը 1990 և 1995 թվականներին։

Հավաքականում խմբագրել

ԽՍՀՄ-ի օլիմպիական հավաքականում խաղացել է 11 խաղ, 1988 թվականին դարձել է Օլիմպիական չեմպիոն (ԽՍՀՄ-ի հավաքականի երեք խաղացողներից մեկն էր, ով ֆինալային 6 խաղերն անցկացրել է առանց փոխարինողի)։ Ոսկյա մեդալը ավելի ուշ հանձնել է Աբխազիայի փախստականների օգնության ֆոնդին։ հետագայում պարզվեց, որ նրան փորձել են վտարել Վրաստանից, սակայն փոխադրողին թուրքական սահմանի վրա ձերբակալել են։ Կետաշվիլու մեդալը այդպես էլ չվերադարձրեցին, և նա ինքն էլ երբևէ չի որոնել այն։ Երեք խաղ է խաղացել ԽՍՀՄ-ի գլխավոր հավաքականի կազմում և մեկ խաղ՝ Վրաստանի հավաքականի կազմում (1990 թվականի մայիսին, ընդդեմ Լատվիայի

Կարիերայից հետո խմբագրել

1995 թվականից դարձել է ճանապարհային ոստիկանության տեսուչ Թբիլիսիում։ Ունեցել է ավագ լեյտենանտի կոչում։ Վրաստանի առաջնության խաղերի ժամանակ հանդես է եկել որպես տեսուչ։ 2005 թվականի սկզբին ղեկավարել է Վրաստանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության գրանցման բաժինը, հեռացել է պաշտոնից սկանդալով[1][2]։

Բնութագիր խմբագրել

Կետաշվիլին անվախ պաշտպան է եղել, համարձակ գնում էր գրոհի։ Իր ողջ կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ վնասվածքներ՝ քթի, անրակի, ձեռքի, կողոսկրի, ոտքի կոտրվածքներ, ուղեղի 3 ցնցում, և ամեն անգամ նա, ուժերը հավաքելով, դուրս էր գալիս դաշտ (հաճախ ցավազրկող սրսկումներով)։ Ի լրումն այս ամենի՝ 1991 թվականին ենթարկվեց սարսափելի ավտովթարի (պատճառը հանդիպակաց ավտոմեքենայի լուսարձակնեն են եղել, բախվել է բետոնե հողապատնեշին), որի ժամանակ ևս բազմաթիվ վնասվածքներ ստացավ։

Անձնական կյանքը խմբագրել

Գեորգիի որդին նույնպես ֆուտբոլիստ է։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

1988 թվականի օլիմպիական խաղերի եզրափակչում մրցավարի՝ 1-ին խաղակեսի լրացուցիչ ժամանակի ավարտն ազդարարող սուլոցից հետո, սկսել է թռչկոտել՝ բացականչելով «Ուռա՜: Մենք չեմպիո՜ն ենք», և փաթաթվել խաղընկերներին։ Նրան սթափեցրել է թիմի ավագ Վիկտոր Լոսևը՝ Կետաշվիլուն ասելով՝ «Գելա, դու գժվել ես, դեռ 2-րդ խաղակեսը առջևում է»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օլիմպիական խաղերի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Կետաշվիլին վիրավորվեց»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել