Գելասիոս I (մոտ 410, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 21, 496 կամ նոյեմբերի 22, 496[1], Հռոմ) եղել է Հռոմի պապ 492 թվականի մարտի 1-ից մինչև 496 թվականի նոյեմբերի 19-ը[2]։ Նա հավանաբար եղել է Հռոմի երրորդ և վերջին եպիսկոպոսը բերբերի արմատներով[3] Կաթոլիկ եկեղեցում։ Գելասիոսը նաև գրող էր, ում ոճը համարվում է Ուշ անտիկ դարաշրջանի և Վաղ միջնադարի համադրություն[4]։ Գելասիոսը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել իր նախորդ Փելիքս III-ի հետ։ Նրա ծառայության ժամանակաշրջան բնութագրվում է ուղղափառների նկատմամբ խստությամբ, ինչի արդյունքում սրվեցին Արևելյան և Արևմտյան եկեղեցիների հարաբերությունները։

Գելասիոս I
Գելասիոս I (Հռոմի պապ)
Կառավարում
Տիտղոս Հռոմի պապ
Ժամանակամիջոց 492-Նոյեմբերի 12, 496 թ
Եկեղեցի Հռոմի կաթոլիկ եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Անունը ծնվելիս անհայտ
Վիքիպահեստում
Փելիքս III (II)        Անաստաս_II

Ծննդյան վայր խմբագրել

Նրա ծննդյան վայրի մասին կա մի քանի վարկած։ Համաձայն Liber Pontificalis-ի նա ծնվել է Աֆրիկայում (natione Afer), մինչդեռ Հռոմի կայսր Անաստասիոսին ուղղված նամակում նա իր մասին գրել է «Հռոմում ծնված» (Romanus natus)[5]: Հնարավոր, որ նամակում ասվածը նշանակում է, որ նա ծնվել է Հռոմեական պրովինցիա Աֆրիկայում, մինչև այն վանդալները կնվաճեին[6]։

Կենսագրություն խմբագրել

Նախքան Հռոմի Պապ ընտրվելը, Գելասիոսը եղել է Հռոմի Պապ Փելիքս III-ի մերձավոր խորհրդականը, մասնավորապես, մասնակցել է Եկեղեցու փաստաթղթերի նախապատրաստմանը։ Դրա համար էլ նրա ընտրությունը 492 թվականի մարտի 1-ին հաջորդականության դրսևորում էր։

Հայտնի է նրանով, որ 493 թվականին հաստատել է Նոր Կտակարանի վերջնական խմբագրությունը։

Ակակիոսական հերձված և Սուրբ Աթոռի առաջնորդական փոխանորդ խմբագրել

Պապական գահին ընտրվելուց հետո Գելասիոսը Կոստանդնուպոլսի պատրիարք Ակակիոսի հետևորդների հետ վեճում անմիջապես ցույց տվեց իր բնավորության ուժը։ Չնայած նոր պատրիարքի ջանքերին և Անաստասիոս I կայսեր սպառնալիքներին, որոնք փորձում էին անկախանալ Առաքելական Աթոռից, Գելասիոսը հրաժարվեց նույնիսկ ամենափոքր արտոնությունները տրամադրել Արևելյան եկեղեցուն։ Պառակտումը կապված էր Անաստասիոսի՝ մոնոֆիզիտներին աջակցելու հետ[7], որոնց ուսմունքը պապը համարում էր հերետիկոսություն։

De duabus in Christo natures («Քրիստոսի երկակի բնույթի մասին») գրքում Գելասիոսը ոգևորությամբ քննադատել է մոնոֆիզիտությունը։ Բացի դա, նա փորձել է վերականգնել Ալեքսանդրիայի և Անտիոքի պատրիարքարանների նկատմամբ իր վերահսկողությունը, սակայն նրա պոնտիֆիկատի ժամանակը չափազանց կարճ էր այդ նպատակին հասնելու համար։ Հռոմի և Կոստանդնուպոլսի միջև պառակտումը շարունակվել է մինչև Որմիզդես պապի պոնտիֆիկատը (514-523):

Իշխանությունների տարանջատման հարցը խմբագրել

Գելասիոսը հավատարիմ մնաց հռոմեական ավանդույթին, որով եկեղեցու իշխանությունը auctoritas էր՝ օրենսդիր, իսկ կայսեր իշխանությունը potestas էր՝ գործադիր։ Հռոմեական իրավունքում auctoritas-ը գերազանցում էր potestas-ին։ Սակայն այն ժամանակվա իրողություններում Գելասիոսը ընդունում էր թագավոր-արիոսական Թեոդորիխի քաղաքական գերակայությունը։ Անաստասիոսին հղված ուղերձում նա նշում է, որ աշխարհում կա երկու իշխանություն՝ աշխարհիկ և հոգևոր։ Կրոնական հարցերում իշխողները պետք է հնազանդվեն եպիսկոպոսներին, իսկ աշխարհիկ գործերում եպիսկոպոսները պետք է ենթարկվեն իշխանավորներին[7]։ Գելասիոսի տեսությունը արմատական նոր ձևով վերածնվեց Հռոմի Պապ Գրիգոր VII-ի կողմից, ով ոչ միայն հերքեց եկեղեցու և պետության բաժանումը, այլև հռչակեց եկեղեցու գերիշխանությունը աշխարհիկ իշխանության վրա։

Հեթանոսական ծիսակատարությունների և հերետիկոսությունների ճնշում խմբագրել

Գելասիոսը ակտիվորեն պայքարել է հեթանոսության մնացորդների և հերետիկոսների դեմ։ Հռոմեացիների կողմից տոնվող լուպերկալիաներ դեմ պայքարում պապին հաջողվել է համոզել Հռոմի Սենատին՝ դադարեցնելու այդ տոնը նշելը։ Դրա փոխարեն եկեղեցին առաջարկեց փետրվարի 2-ին տոնել տեառնընդառաջը։

Որպեսզի բացահայտի մանիքեյականներին, որոնց համոզմունքները մեծ տարածում էին գտել Հռոմում, Գելասիոսը խորամանկության դիմեց. նա հայտարարեց, որ այսուհետ պետք է հաղորդվել «երկու ձևերով»՝ գինով և հացով։  Քանի որ մանիքեյականները գինին մեղք էին համարում, նրանք հրաժարվում էին հաղորդությունից և հեշտությամբ տարանջատվում էին հավատացյալներից։ Ավելի ուշ, երբ Հռոմում մանիքեյականությանը վերջ դրվեց, պապը թույլ տվեց վերադառնալ նախկին՝ միայն հացով հաղորդության ծեսին։

Մահ խմբագրել

496 թվականի նոյեմբերի 19-ին Գելասիոսի մահը վերջ դրեց նրա կարճ, բայց դինամիկ կառավարմանը։ Ի լրումն կայսրերի և հերետիկոսների դեմ անհաշտ պայքարի, սակայն նա հայտնի էր իր բարությամբ և կարիքավորների հանդեպ ողորմածությամբ։ Ըստ Liber Pontificalis-ի՝ Գելասիոսը Հռոմը փրկել է սովից։ Ասվածի պատմական ապացույցները չկան։ Հավանաբար, սովի ժամանակ պապն աղքատներին եկեղեցու մառաններից հաց է բաժանել։ Նա նաև լրջորեն ներազդել է եկեղեցու քաղաքականության, պատարագների և եկեղեցական կարգապահության զարգացման վրա։

Գելասիոսը թաղվել է Սուրբ Պետրոսի տաճարի գավթում։

Ստեղծագործություններ խմբագրել

Գելասիոսը բեղմնավոր գրող էր, Վաղ միջնադարի լատինական ոճի օրինակ։ Նրա գրչին է պատկանում առնվազն վեց տրակտատ, մասնավորապես De anathematise vinculo -ն։ Իր ուղերձներում Գելասիոսը գրել է նաև հաղորդության արարողության մասին՝

 
«Իր ուղերձներից մեկում նա խորհուրդ է տալիս երեխաներին հաղորդություն տալ, իսկ մյուսում հայտարարում է, որ «հացի և գինու էությունն ու բնույթը» մնում է եվխարիստիայի խորհրդի մեջ, իսկ Սուրբ պարգևները նմանեցնում է «Քրիստոսի մարմնին և արյանը»։»
(Յա. Կովալսկի, Պապեր և պապականություն.Ժամանակաշրջան III. վաղբյուզանդական կայսրության ուղեծրում)

Այդ արտահայտությունների հիման վրա բողոքական աստվածաբանները հետագայում կմերժեն հացն ու գինին Քրիստոսի արյան և մարմնի վերածելը[7].:

VI դարի հայտնի աստվածաբանական Decretum Gelasianum երկերը չեն պատկանում Գելասիոսի գրչին, այլ միայն վերագրվում են նրան։

Հղումներ խմբագրել

Примечания խմբագրել

  1. 1,0 1,1 BeWeB
  2.   «Pope St. Gelasius I»։ Catholic Encyclopedia։ Նյու Յորք: Robert Appleton Company։ 1913 
  3. Serralda Vincent, Huard André (1984)։ Le Berbère-- lumière de l'Occident (ֆրանսերեն)։ Nouvelles Editions Latines։ էջ 124։ ISBN 9782723302395 
  4. The title of his biography by Walter Ullmann expresses this:Gelasius I. (492–496): Das Papsttum an der Wende der Spätantike zum Mittelalter (Stuttgart) 1981.
  5. J. Chapin, "Gelasius I, Pope, St.", pp. 121-123, in New Catholic Encyclopedia, 2nd edition, vol. 6, Gale, 2002.
  6. J.Conant, Staying Roman: Conquest and Identity in Africa and the Mediterranean, 439–700, CUP, 2012, p. 83.
  7. 7,0 7,1 7,2 Ковальский Я. Период III. В орбите ранневизантийской империи // Папы и папство.

Գրականություն խմբագրել

  • «Геласий I»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Ковальский Я. Период III. В орбите ранневизантийской империи // Папы и папство.
  • Catholic Encyclopedia, Volume VI. New York 1909, Robert Appleton Company.
  • Claudio Rendina, I papi, Roma, Ed. Newton Compton, 1990.
Նախորդող
Փելիքս III (II)
Հռոմի պապ
Գելասիոս I

492-496
Հաջորդող
Անաստաս II

Ծանոթագրություններ խմբագրել