Գեզոյզե (գերմ.՝ Gesäuse), ազգային պարկ Ավստրիայում, որը գտնվում է Շտիրիայի շրջանում։ Ազգային պարկը ձգվում է Էնս գետի երկայնքով։ Պարկի ընդհանուր մակերեսը 110 կմ² է, նախատեսվում է ավելացնել ևս 15 կմ²։ Պարկը ըստ մակերեսի մեծության 3-րդն է երկրում։ Այն համարվում է Ավստրիայի ամենաերիտասարդ պարկը, որը հիմնադրվել է 2002 թվականի հոկտեմբերի 26-ին։

Գեզոյզե ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Տեղագրություն Ավստրիա Ավստրիա
Կոորդինատներ 47°35′32″ հս․ լ. 14°38′56″ ավ. ե.HGЯO
Տարածք 110կմ²
Հիմնադրված է 2002 թվականի հոկտեմբերի 26

Պարկի ամենաբարձր կետը համարվում է Հոկտոր (2369 մետր) լեռը։ Պարկը տեղակայված է լեռնային տեղանքում։ Այստեղ նկատելի են գեղատեսիլ լանդշաֆտներ։

Ազգային պարկի տարածքում կան հազվադեպ հանդիպող կենդանիներ և բույսեր։ Էնսա գետի խոր հովիտը, որը անցնում է ամբողջ պարկով, հետաքրքրում և գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների։

Պատմական վայրերի շրջանակում առանձնաում է բենեդիկյան Ադմոնտ վանքը, որը կառուցվել է 1074 թվականին՝ Զալցբուրգի արքեպիսկոպոսների կողմից։ Վանքը հայտնի է իր հարուստ գրադարանով, որը համարվում է աշխարհի ամենամեծ գրապահոցներից մեկը։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել