Գարիկ Անանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարիկ Ալեքսանդրի Անանյան (հոկտեմբերի 2, 1966, Մեծշեն, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 28, 1993, Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։
Գարիկ Անանյան | |
---|---|
հոկտեմբերի 2, 1966 - մարտի 28, 1993 (26 տարեկան) | |
Ծննդավայր | Մեծշեն, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ |
Գերեզման | Մեծշեն |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1973 թվականին ավարտել է Ստեփանակերտի մեքենայացման պոլիտեխնիկական ուսումնարանը։ 1988 թվականի դեկտեմբեր-1989 թվականի ապրիլը Սպիտակում (աղետի գոտում) մասնակցել է փրկարարական աշխատանքների, 1990-1993 թվականներին՝ Ա. Ղուլյանի վաշտի կազմում՝ Մարտակերտի, Ասկերանի (Խոջալու), Շուշիի, Քարվաճառի և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերի։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մեծշենում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |