Գավդոս (հուն․՝ Γαύδος), կղզի Միջերկրական ծովում, պատկանում է Հունաստանին։ Գտնվում է Կրետե երկրամասի Գավդոս համայնքում։

Գավդոս
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորGavdos Municipality?
ՎայրԼիբիական ծով
Մակերես27
Քարտեզ
Քարտեզ

Գավդոսի Տրիպիտի հրվանդանը հանդիսանում է Հունաստանի և ամբողջ Եվրոպայի ամենահարավային կետը[1]։

Աշխարհագրություն խմբագրել

 
Գավդոս կղզու քարտեզը

Գավդոսը գտնվում է 35 կմ հարավ Կրետե կղզուց։ Գավդոսի տարածքը կազմում է 27 կմ², ծովի մակարդակից բարձր է 345 մ։

Ըստ 2011 թվականի մարդահամարի ունի 152 բնակիչ[2], որը կազմում է Կրետե կղզու ամենախիտ բնակեցված մասը[1]։ Ներկայումս հիմնական զբաղմունքը հանդիսանում է գյուղատնտեսությունը։ Զարգանում է նաև զբոսաշրջության օղակը։

Գավդոս համայնքին է պատկանում նաև հյուսիս-արևմուտքում գտնվող փոքրիկ Գավդոպուլա կղզուն։

Տրանսպորտ խմբագրել

Գավդոսը հունական ամենադժվար հասանելի կղզիներից է։ Կղզում բացակայում է օդանավակայանը, իսկ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունն իրականանում է շաբաթը մի քանի անգամ Anendyk ջերմանավերի խմբի միջոցով, որոնք Կրետեյի հարավ-արևմուտքում Գավդոսի Կարավե նավահանգսիտը միացնում են Պալեխորա և Խորա-Սֆակիոն քաղաքներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Крит». Энциклопедия. Вокруг света. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավդոս» հոդվածին։