Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գասպար Գասպարյան (այլ կիրառումներ)

Գասպար Գասպարյան (1888, Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1968), ՀՅԴ գործիչ[1]։

Գասպար Գասպարյան
Ծնվել է1888
ԾննդավայրՃահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1968
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն

խմբագրել

Գասպար Գասպարյանը ծնվել է Ճահուկ գավառի Ճահուկ ավանում 1888 թվականին։

Մահացել է 1968 թվականին[1]։

Գործունեություն

խմբագրել

Եղել է ՀՅԴ-ի անդամ 1905 թվականին և կատարել է մի շարք հանձնարարություններ Նախիջևանի գավառներում։ Ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել 1908 թվականին, բայց քանի, որ Կովկասի փոխարքա Վորանցով Դաշկովի հրամանով որպես անչափահասի մահապատիժը փոխարինվել է բանտարկության 20 տարով։ Պատիժը կրել է Խերսոնի և Պետերբուրգի բանտերում մինչև ցարիզմի տապալումը՝ 1917 թվականը։ Բանտից ազատվելուց հետո կրկին վերադարձել է հայրենի Ճահուկ և զբաղվել ՀՅԴ ծավալած գործողություններին 1918-1920 թվականներին։ 1920-1930 թվականներին գործել և բնակվել է Թիֆլիսում, Երևանում։ Չեկայի հետապնդումներից խուսափելու համար 1934 թվականին փոխել է անունը և կոչվել Արամայիս Մանուչարյան։ 1937-1942 թվականներին աշխատել է Բերդյանսկ քաղաքի (Ուկրաինա) ավիացիոն գործարանում։ Այնուհետև՝ 1942 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և բնակվել Լոս Անջելոսում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 237 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։