Գառլիբ Մերկել
Մերկել, Մերկելիս, Գառլիբ (գերմ.՝ Garlieb Helwig Merkel, հոկտեմբերի 31, 1769 կամ հոկտեմբերի 19, 1769[1], Lēdurga, Լատվիա - մայիսի 9, 1850[2], Ռիգա, Ռուսական կայսրություն), լատվիցի լուսավորիչ։ Ազգությամբ գերմանացի։
Գառլիբ Մերկել | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1769 կամ հոկտեմբերի 19, 1769[1] |
Ծննդավայր | Lēdurga, Լատվիա |
Մահացել է | մայիսի 9, 1850[2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ռիգայի առաջին պետական գիմնազիա, Լայպցիգի համալսարան, Ենայի համալսարան և Ալմա Մաթեր Վիադրինա |
Մասնագիտություն | լրագրող, գրող, հրապարակախոս, փիլիսոփա, գրական քննադատ և քաղաքական ակտիվիստ |
Ծնողներ | հայր՝ Daniel Merkel? |
Երեխաներ | Albrecht Ernst Emil Merkel? |
Garlieb Merkel Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրել1793-1796 թվականներին գրել է «Լատիշներ․․․» գիրքը (1797 թվականին գերմաներեն հրատարակել է Լայպցիգում), որտեղ հանդես է եկել ճորտատիրության ու եկեղեցու սուր քննադատությամբ, պաշտպանել Լատվիայի գյուղացիությանը հողի հետ ազատագրելու գաղափարը։ 1870 թվականին գիրքը լույս է տեսել ռուս․, 1905 թվականին՝ լատվիերեն, Պետերբուրգում, վերջին հրատարակություն՝ 1953 թվականին, Ոփգայում։ «Լիվոնիան հին դարերում» (հ․ 1-2, 1798-1799) գրքում Մերկելն առաջին անգամ տվել է 11-12 դդ․ լատիշների և էստոնացիների կյանքի ու մշակույթի պատմության տեսությունը։ Մերկելը Գերմանիայում (ուր տեղափոխվել է 1796 թվականին) դարձել է հայտնի հրապարակախոս ու գրաքննադատ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118581147 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 493)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառլիբ Մերկել» հոդվածին։ |