Գայա Արզումանյան
Գայա Արզումանյան, հայ երգչուհի։ Ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում։
Գայա Արզումանյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Գայանե Շմավոնի Արզումանյան |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1983 (38 տարեկան) Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
ԸնտանիքԽմբագրել
Երգչուհի Գայա Արզումանյանը ծնվել է ավանդապաշտ ընտանիքում։ Ծնողներն են Շմավոն և Արմինե (Արմենուհի) Արզումանյանները։ Երգչուհին ունի երեք քույր՝ Լիլիան, Ջուլիետտան, Աշխենը, և մեկ եղբայր՝ Աշոտը։
ԿենսագրությունԽմբագրել
Միջնակարգ կրթությունը ստացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 2001-2003 թվականներին եղել է Արցախի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի սան։ 2004-2009 թվականներին եղել է «Արցախի Ձայն» նախագծի մեներգչուհի։ Այս նախագծով, համերգային ծրագրերով ելույթ է ունեցել Թեհրանի, Լոս Անջելեսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի տարբեր քաղաքների մեծ բեմերում։ 2005 թվականին մասնակցել է «Ընծա» երգի համահայկական միջազգային փառատոնին։ 2008 թվականին իր մասնակցությունն է ունեցել Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ-փառատոնին։ 2009 թվականին մասնակցել է Եվրատեսիլ մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլին և զբաղեցրել առաջին հորիզանականը։ 2012 թվականին մասնակցել է «Հայաստանի Ձայնը» նախագծին և հասել է եզրափակիչ փուլ։ 2005-2009 թվականներին եղել է Երգի պետական թատրոնի մեներգչուհի։ 2006-2013 թվականներին դասավանդել է Արցախի Սայաթ–Նովայի անվան երաժշտական ուսումնարանում։ Համերգային ծրագրերով հանդես է եկել Արտո Թունջբոյաջյանի և Armenian Navy Band–ի, Մարիամ Մերաբովայի, Էռնա Յուզբաշյանի, Արթուր Գրիգորյանի և այլոց հետ[1]։
ԳործունեությունԽմբագրել
Նկարահանել է շուրջ 13 տեսահոլովակ[2]։
Տարի | Անվանում |
---|---|
2022 | Դլե Յաման, Կռունկ |
2022 | Կարոտում եմ Քեզ՝ Արցախ |
2020 | Ընկերս |
2019 | Վառ ամառ |
2019 | Երևանի սիրուն տղա |
2019 | Իմ հիվանդ մայրը |
2018 | Անուշս քնքուշս |
2018 | Ժինգյալ |
2018 | Այայի երկիր Արցախ |
2017 | Սիրո ամառ |
2017 | Ամեն ինչ կամ ոչինչ |
2017 | Այայի երկիր Արցախ |
2016 | Նախշուն բաջի |
ՊարգևներԽմբագրել
- «Տարվա երգ 2018»[3]
- «Տարվա երգ 2019»[4]
- «Տարվա էպոտաժային երգչուհի»
- «Երգ Արցախից»
- «Տարվա լավագույն արցախցի երգչուհի»
ԵրգացանկԽմբագրել
Գայա Արզումանյանի երգերը |
---|
Մեկ ա |
Կարոտում եմ Քեզ՝ Արցախ |
Հայ Զինվոր |
Ընկերս |
Վառ ամառ |
Երևանի սիրուն տղա |
Ժինգյալ |
Այայի երկիր Արցախ |
Ամեն ինչ կամ ոչինչ |
Երգեր Գայա Արզումանյանի կատարմամբ |
---|
Ղարաբաղցին |
Դլե Յաման / Կռունկ |
Վարդեր բերեմ պարտեզից |
Իմ հիվանդ մայրը |
Անուշս քնքուշս |
Ղարաբաղի հորովել |
Սիրո ամառ |
Աշխարհումս ինչ կուզեի |
Սրտիս համար համար մեկ |
Շարան |
Հալա հալա նինոյե |
Նախշուն բաջի |
Հաղորդումներ և հարցազրույցներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Գայա Արզումանյան» (ru-RU)։ Վերցված է 2020-11-10
- ↑ «Gaya Arzumanyan - YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2022-04-28
- ↑ (hy-AM) "ПЕСНЯ ГОДА" АРМЕНИЯ ТВ 2018 СОЧИ /ARMENIA TV MUSIC AWARDS/ԱրմենիաTV«ՏԱՐՎԱ ԵՐԳ» HD1080 OFFICIAL, https://www.youtube.com/watch?v=hm3BWPY-bQk, վերցված է 2022-04-28
- ↑ (hy-AM) "ПЕСНЯ ГОДА" АРМЕНИЯ ТВ 2019-2020 СОЧИ /ARMENIA TV MUSIC AWARDS/ԱրմենիաTV«ՏԱՐՎԱ ԵՐԳ» HD1080 OFFICIAL, https://www.youtube.com/watch?v=b8_NseDJa5Q, վերցված է 2022-04-28