Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի (նաև՝ Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցի, վրաց.՝ მუღნის სურფგევორქის ეკლესია), հայկական առաքելական կիսավեր եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Կալա թաղամասում՝ Բեգլար Ակոսպիրելի 8 հասցեում[1][2][3][4]: Հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև վիճաբանության առարկա, որի պատճառով էլ կառույցը պետական համապատասխան մարմինների կողմից չի արժանացել անհրաժեշտ ուշադրության և հայտնվել է կիսավեր վիճակում[2][3][4]։
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի վրաց.՝ მოღნისის წმინდა გიორგის ეკლესია | |
---|---|
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին 2006 թվականի մարտին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Վրաստան Հին Թբիլիսի |
Թեմ | Վիրահայոց |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 1756 |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 1756 |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | Աղյուս |
Saint Gevorg of Mughni Armenian Church, Old Tbilisi Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍուրբ Գևորգ եկեղեցու հիմնադրման մասին ստույգ տվյալներ առայժմ հայտնի չեն։ Շրջանառվում է ինչպես 1356 և 1751 թվականները։ Հիմնադրումից մինչև Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումը եղել է Տփղիսի (ներկայիս Թբիլիսիի) հայկական մշակութային և կրոնական ազդեցիկ կենտրոններից։ Վրաստանի թագավորի որդու հիվանդության պատճառով վրաց արքան խնդրանքով դիմում է Ամենայն Հայոց կաթողիկոսին, որպեսզի վերջինս թույլատրի Հայաստանի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում պահվող Սուրբ Գևորգի մասունքները տեղափոխել Տփղիս։ Սակայն թագավորի որդին մահանում է, երբ մասունքները դեռևս ճանապարհին էին։ Սրբի մասունքները, հասցնելով Վրաստանի մայրաքաղաք, որոշում է կայացվում այն թողնել քաղաքի նորակառույց հայկական առաքելական եկեղեցում։ Այս հանգամանքնել հիմք է հանդիսացել, որ եկեղեցին կոչվի Մուղնու Սուրբ Գևորգ[1][2][3][4]։
1763 և 1784 թվականներևին եկեղեցին հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի հայկական եկեղեցիներից մեկը[5]։ 1789 թվականին եկեղեցու վրա կառուցվում է զանգակատուն։ 1795 թվականին այն ենթարկվում է պարսիկների հարձակման՝ թալանվելով։ Սակայն Տեր Գրիգոր ավագ քահանա Տեր-Շմավոնյանի ջանքերով հնարավոր է դառնում պահպանել եկեղեցապատկան իրերի մի մասը[1][3][4]։
1852 թվականին եկեղեցին հայտնվել էր ոչ բարվոք վիճակում։ Ըստ շինարարական հաշվարկների՝ անհրաժեշտ էր 4500 ռուբլի (արծաթ դրամ)։ Հայտնի է, որ շինարարական աշխատանքների վերահսկողներից է եղել երեցփոխ Գևորգ Մանդինյանցը։ Այս վերանորոգման մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Ըստ որի՝ 1860 թվականին նախատեսվում էր քանդել եկեղեցու հյուսիսային կողմում գտնվող իշխանուհի Մարիա Բեգթաբեգյանցի, դերձակ Ցաբոյի, Գեորգի Ամիրաղյանցի, Փողինյանցի և Քալինովի տները, իսկ տարածքը օգտագործել եկեղեցու ընդարձակման համար։ Պարսպի շինարարության համար անհրաժեշտ էր 1000 ռուբլի։ Շինարարական աշխատանքները վերահսկում էին իշխան Ղահրամյան Արղությանցը, Եագոր Թամամշյանցը և Նիկոլայ Միրիմանյանցը[1][3][4]։
1893 թվականին հերթական վերանորոգման նպատակով եկեղեցու ծխականները ժողով են հրավիրում։ Սակայն վերանորոգման ընթացքի մասին տեղեկություններ չեն պահպանվել[1][3][4]։
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու շուրջ տարածված է եղել գերեզմանոց, որտեղ ամփոփվել են հայտնի հայազգի մշակութային, կրոնական, հասարակական-քաղաքական գործիչներ։ Եկեղեցու հյուսիսային կողմում ամփոփված հանգուցյալների թվում են բարեգործ Բարսեղ Հովսեփյան-Խոջայանցը, Եգոր Հովհաննիսյան-Փուրղինյանցը, մանկավարժ և խմբագիր Նիկողայոս Խոտովյանը, եկեղեցու սպասավորներ և այլն[1][3][4]։
ԽՍՀՄ տարիներին Վրացական ԽՍՀ-ի իշխանությունների կողմից դարասկզբին փակված ու բռնագրավված եկեղեցին մինչև 1980-ական թվականները ծառայում էր որպես թանգարանային պահեստ։ Տարիների ընթացքում շինությունը, չնայած որպես պահեստ օգտագործվելուն, մատնվել էր անտերության, ինչի հետևանքով բավականին քայքայվել էր։ 1980-ական թվականներին եկեղեցու պատերին հայտնվեցին կառույցի համար խիստ վտանգավոր ճաքեր[1][3][4]։
Վրացականացման գործընթաց
խմբագրել20-րդ դարի վերջին Թբիլիսիի այլ հայկական եկեղեցիների վրացականացման գործընթացին զուգընթաց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին նույնպես ենթարկվեց վրաց եկեղեցու, վրացական քաղաքական-հասարակական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Եկեղեցին վրացական դարձնելու բազմաթիվ փորձեր կատարվեցին, որոնք մինչ օրս էլ շարունակվում են։ Ստեղծվեց վրացականացումը հիմնավորող հսկայածավալ գրականություն, որի միջոցով փորձ էր արվում նախ Մուղնու Սուրգ Գևորգը ներկայացնել որպես վրացական, այնուհետև, հայկական կողմի ներկայացրած հիմնավոր փաստերի պատճառով, որդեգրել մեկ այլ թեզիս, այն է՝ եկեղեցու հիմքում վրացական եկեղեցի լինելը։
Փլուզում
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԵկեղեցին 2017 թվականին
խմբագրել-
Այրված գլխավոր մուտքն ու արևմտյան պատի ավերակները
-
Գլխավոր մուտքը ներսից. ներսը դարձել է աղբանոց
-
Խորանի հարավային կողմի երկհարկ ավանդատան ավերակները
-
Եկեղեցու առջևի հատվածը, որի դիմաց գտնվող գերեզմանոցը դարձել է ավտոայանատեղի
Այլ պատկերներ
խմբագրել-
Եկեղեցին 2006 թվականին
-
Եկեղեցու ընդհանուր տեսքը Սբ. Աստվածածին եկեղեցուց, 23,08,2007թ.
-
Տեսքը հյուսիսից 10.05.2009 թ.-ի, գմբեթը դեռ կանգուն է
-
Տեսքը հյուսիսից 14.12.2009 թ.-ին՝ փլուզումից հետո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գեվորգ Եկեղեցու պատմությունը Վիրահայոց թեմի կայքում:(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Պ. Մուրադյան, «Վրաստանի հայերեն արձանագրությունները», Երևան 1988թ.:
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Նորաշեն 2007/6 (12), էջ 2-3
- ↑ «Դիվան Հայոց Պատմության. Ղուկաս Կարնեցի», նոր շարք, հ. Ա. Երևան, 1984, էջ 479։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի) կատեգորիայում։ |