Գայանե Շահվերդյան

հայ հոգեբան

Գայանե Միքայելի Շահվերդյան (սեպտեմբերի 17, 1954(1954-09-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբան։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2001)[1]:

Գայանե Շահվերդյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1954(1954-09-17) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1976) և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ (1985)
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր (1999) և պրոֆեսոր (2001)
Մասնագիտությունհոգեբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Գայանե Շահվերդյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, 1982 - 1985 թվականներին ՝ ՀՀ ԳԱԱ, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, եղել է նույն ինստիտուտի գիտաշխատող, 1989 - 2001 թվականներին՝ «Սթրես» հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքի վարիչ, 2001 - 2006 թվականներին ՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի վարիչ, 2006 - 2009 թվականներին՝ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, 2009 թվականից՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ։ 2002 թվականից Եվրոպայի պրոֆեսիոնալ հոգեթերապևտների լիգայի կովկասյան տարածաշրջանի նախագահ (2002)[1][2]:

Աշխատանքները վերաբերում են սոցիալական, բժշկական հոգեբանությանը, հոգեթերապիային[1][3]։

Երկեր խմբագրել

  • Г. М. Шавердян, Подступы к психотехнике свободы, Москва, изд. МГАДА, 2012 г., 410 стр.
  • Г. М. Шавердян, Основы психотерапии, Монография, Москва, СПБ, ПИТЕР, 2007, 208 страниц.
  • Գայանե Շահվերդյան, Մասնագիտացված կրթությունը մագիստրատուրայում, Հոգեբանություն, «Ասողիկ» հրատ., 94 էջ, Երևան, 2006 թ.:
  • Шавердян Г. М., "Я" психологии как защита от сектантского "Мы", Учебное пособие Изд-во ЕГУ, 56 стр., Ереван, 2005.
  • Գայանե Շահվերդյան, Բանակում զինվորականների վարքը պայմանավորող գործոնները, Ռազմական սոցիոլոգիա, «Ուսումնական նյութերի ժողովածու», 10 էջ, Երևան, 2005 թ.
  • Գայանե Շահվերդյան, Փոքր Մհերից դեպի Քրիստոս, Երևան, 2001 թ., 122 էջ։
  • Г.М. Шавердян, Травматический стресс. Психические расстройства и развитие личности, «Զանգակ» հրատ., Երևան, 1998 թ., 300 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. «Գայանե Միքայելի Շահվերդյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  3. «Կոհա առցանց քարտարան, Շահվերդյան, Գայանե Միքայելի». armunicat.nla.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայանե Շահվերդյան» հոդվածին։