Գայանե Աթայան
Գայանե Արմենի Աթայան (սեպտեմբերի 23, 1959, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարչուհի, նկարչուհի Տատյանա Յաբլոնսկայայի և Արմեն Աթայանի դուստրը։
Գայանե Աթայան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (1983) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ծնողներ | հայր՝ Արմեն Աթայան, մայր՝ Տատյանա Յաբլոնսկայա |
Անդամություն | Ուկրաինայի նկարիչների ազգային միություն |
Կենսագրություն
խմբագրելԳայանե Աթայանը ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 23-ին Կիևում, նկարիչներ Տատյանա Յաբլոնսկայայի և Արմեն Աթայանի ընտանիքում[1]։ 1983 թվականին ավարտել է Կիևի պետական գեղարվեստի ինստիտուտը (մանկավարժ-մասնագետ` Վիկտոր Շատալին)[2]։ Նկարիչն իր հիմնական ուսուցիչ համարում է մորը։
1982 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների[3], 1986 թվականից Ուկրաինայի նկարիչների միության անդամ է[2]։ Գայանե Աթայանի աշխատանքները ցուցադրվում են Կիևի ազգային պատկերասրահում, Զապորոժիեի, Խմելինսկի կերպարվեստի թանգարաններում, Թայվան կղզու «Դրակոն» թանգարանում, Ուկրաինայի բազմաթիվ պատկերասրահներում։ Շատ գործեր դարձել են Ուկրաինայի մշակույթի նախարարության հիմնական ցուցադրության գործեր, որոշներն էլ Ռուսաստանի և Ուկրաինայի մշակույթի, ինչպես նաև Ուկրաինայի ազգային բանկի և Գրադոբանկի հիմնական ցուցադրման նմուշներ[1][3]։
Ստեղծագործություններ
խմբագրելԳայանե Աթայանը հայտնի բնանկարիչ է[2], աշխատում է ավանդական ուղղություններով։ Սիրած ժանրը բնանկարն է[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «23 сентября 1959 года в Киеве родилась Гаянэ Арменовна Атаян». Киевский календарь. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Атаян Гаянэ Арменовна». НСПУ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 3,0 3,1 «Атаян Гаянэ». Продюсерский центр Бойко. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Киевский художник Атаян Гаянэ Арменовна». Соцреализм. Киевский клуб коллекционеров.
Արտաքին հղումներ
խմբագրել- Работы Атаян Гаянэ Բոյկոյի պրոդյուսերական կենտրոնի կայքում(ռուս.)