Գաղթ (հուշարձան)

կոթող ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցու բակում

Գաղթ, Հայ ժողովրդի գոյատևմանը, ուժն ու ճկունությունը խորհրդանշող կոթող ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցու բակում։

Գաղթ (հուշարձան, Նյու Յորք)
Տեսակհուշարձան
ՔանդակագործՄայքլ Արամ
Ստեղծումհոկտեմբերի 6, 2015
Երկիր ԱՄՆ
ԲնակավայրՆյու Յորք
Շինության ձևՔանդակ
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Migrations sculpture (Michael Aram) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձան-քանդակը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ստեղծվել է ԱՄՆ Հայկական եկեղեցու արևելյան թեմի համար։ Տեղադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու բակում[1]։ Կոթողն օծել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը։

Տվյալներ խմբագրել

Կոթողը կերտելիս հեղինակը ոգեշնչվել է հայկական խաչքարի տեսքով։ 10 ոտնաչափ բարձրությամբ պողպատե կոթողի խոցված, բաց հատվածից վեր են հառնում հազարավոր բրոնզաձույլ կռունկներ, լքում իրենց պատմական հայրենիքը, որոնք, սակայն, ըստ քանդակագործի՝ միշտ կգտնեն իրենց տան ճանապարհը[2]։

Հեղինակ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դիզայներ Մայքլ Արամը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի քանդակ է ներկյացրել Նյու Յորքում
  2. «Michael Aram's New Sculpture to be Installed at St. Vartan Cathedral». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել