Գալուստ Անդրեասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գալուստ Սարգսի Անդրեասյան (հունվարի 1, 1869[1], Մուշ[1] - մարտի 17, 1906[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ հրապարակախոս, խմբագիր։
Գալուստ Անդրեասյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1869[1] |
Ծննդավայր | Մուշ[1] |
Մահացել է | մարտի 17, 1906[1] (37 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հրապարակախոս, խմբագիր և ուսուցիչ |
Աշխատավայր | Մասիս[1] |
Կենսագրություն խմբագրել
Գալուստ Անդրեսյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում։ 1887 թվականին ավարտել է տեղի Հայոց միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը։ Աշխատակցել է Կ․ Պոլսի «Մասիս» պարբերականին, 1898 թվականից եղել է «Բիւրակն» թերթի խմբագիր[2]։ Հոդվածներում հաճախակի անդրադարձել է արևմտահայ գրական լեզվի մաքրության և գրականության ժողովրդայնության հարցերին։
Հայերեն է թարգմանել Թոմաս Հեքսլիի «Գիտական զրույցներ» ժողովածուները և նրա ազդեցությամբ գրել ու հրատարակել «Գիտութիւններու վրայ ժողովրդական դասեր։ Հետևողութեամբ Հըքսլէյի» (ԿՊ, 1897, Ճանիկ Արամյանի տպարան) աշխատությունը[3]։ Օգտագործել է Նուրհան ծածկանունը։ Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Մուշի Մխիթարյանների դպրոցում[4]։
Գրականություն խմբագրել
- Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 98
- Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 22
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 394.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԲԻՒՐԱԿՆ»։ Վերցված է 2022-12-16
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 88, էջեր 88 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 101։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 394)։ |