Գալինա Վլադիմիրովնա Վորոպայ (փետրվարի 24, 1972(1972-02-24), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 30, 2021(2021-12-30), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[1][2], ռուս ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ-մուլտիպլիկատոր «Мельница» ստուդիայում[3]։

Գալինա Վորոպայ
ռուս.՝ Галина Владимировна Павлова
Ծնվել էփետրվարի 24, 1972(1972-02-24)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 30, 2021(2021-12-30) (49 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտացումսցենարիստ
Ոճ(եր)մուլտիպլիկացիա

Կենսագրություն խմբագրել

1972 թվականի փետրվարի 24-ին Լենինգրադում։

1990 թվականին գերազանց ավարտել է Լենինգրադի վերականգնողական ուսումնարանը։ 1996 թվականին ավարտել է Ռուսական պետական Ա․ Ի․ Գարցենի անվան մանկավարժական համալսարանը՝ ստանալով մասնագիտական դիպլոմ։ 1995-2003 թվականներին զբաղվել է ուսումնական գործով։

2002 թվականին «Мельница» ստուդիայում ավարտել է նկարիչ-մուլտիպլիկատորական դասընթացները՝ Կոնստանտին Բրոնզիտի գլխավորությամբ, իսկ 2003-2016 թվականներին աշխատել է ստուդիայում տարբեր անիմացիոն նախագծերի վրա, ինչպիսիք են՝ «Լունտիկը և իր ընկերները» և «Բարբոսկիններ»։ 2003 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Իլյա Եֆիմովիչ Ռեպինի անվան արվեստի ակադեմիական ինստիտուտի երեկոյան նկարչության դասընթացները (4-ամյա կուրս)։

Մինչև 2012 թվականը համարվել է «Ռուսաստանի կինեմատոգրաֆների միության» անդամ, 2016 թվականին Սանկտ-Պետերբուրգյան կինոյի և հեռուստատեսության պետական համալսարանում եղել է ռեժիսուրայի բաժնի դոցենտ «մուլտիպլիկացիոն ֆիլմերի և համակարգչային գրաֆիկայի ռեժիսուրա» մասնագիտացմամբ։ Դասավանդել է մուլտիպլիկացիայի ռեժիսուրա և համակարգչային գրաֆիկա[4]։

Մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 30-ին։ Մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի քաղցկեղի 4-րդ փուլն էր։

Կինեմատոգրաֆիա խմբագրել

Նկարիչ-անիմատոր խմբագրել

Անիմացիայի ռեժիսոր խմբագրել

  • 2008 թվական, Ֆեդոտ Աղեղնավորի Համարձակ ընկերոջ մասին

Ռեժիսոր խմբագրել

Ռեժիսոր ռեժիսորական խմբում խմբագրել

Սցենարիստ խմբագրել

  • 2006—2013 թվականներ, Լունտիկը և իր ընկերները (139-րդ, 168-րդ, 236-րդ սերիաներ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Петербурге умерла режиссёр «Лунтика» и «Смешариков» Галина Воропай». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
  2. «Ушла из жизни режиссёр «Смешариков» и «Лунтика» Галина Воропай». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
  3. «Воропай Галина Владимировна». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Руководители творческих мастерских, ведущие набор в 2016 году». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել