Կատուն ու աղվեսը (մուլտֆիլմ)

«Կատուն ու աղվեսը», ռուսական մուլտֆիլմ։ Հեղինակը ռեժիսոր Կոնստանտին Բրոնզիտն է, մուլտֆիլմը նկարահանվել է «Պիլոտ» ստուդիայում` «Մելնիցա» ստուդիայի մասնակցությամբ, 2004 թվականին։

Picto infobox cinema.png
Կատուն ու աղվեսը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Հիմնված էThe Cat and the Fox?
Շարքի մասն էԳունագեղ քարերի սարը
ՌեժիսորԿոնստանտին Բրոնզիտ
ՍցենարիստԿոնստանտին Բրոնզիտ
ՀնչյունավորումԱլեքսանդր Լենկով և Օլեգ Կուլիկովիչ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ և Մելնիցա
ՇարքԳունագեղ քարերի սարը

«Կատուն ու աղվեսը» մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում երևում է «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Վոլոգոդի շրջանում» պլաստիլինե անիմացիան։

Մուլտֆիլմը ստեղծվել է ըստ նույնանուն ռուսական ժողովրդական հեքիաթի, որն արդեն ունեցել էր երկու էկրանավորում. «Վախի աչքերը մեծ են» և «Կոտոֆեև կատուն»։

ՍյուժեԽմբագրել

Մի մարդ ուներ մի չարաճճի և շատակեր կատու, ում մի օր տանում և թողնում է անտառում։ Այնտեղ կատուն պատահական հանդիպում է աղվեսին և ասում, թե նրան «ուղարկել են որպես սիբիրական անտառների վոյեվոդ»։ Աղվեսը առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ, իսկ կատուն համաձայնում է։ Աղվեսը պատմում է գայլին, վարազին և արջին, թե ինքը «վոյեվոդի» կինն է և պատվիրում է նրանց քաղցրավենիք բերել։ Երեկոյան նրանք քաղցրավենիքը բերում են, դնում են կոճղի վրա և թաքնվում։ Երբ աղվեսը իր «ամուսնու» հետ գնում են կոճղի մոտ, կատուն տեսնում է իր համար պատրաստված քաղցրավենիքը և նետվում է դրանք ուտելու։ Ամբողջն ուտում է, իսկ գայլը չդիմանալով որոշում է «վոյեվոդին» տեսնել։ Կատուն տեսնում է գայլի քիթը և ճանկերը խրում է քթի մեջ․ գազանները սարսափում են և փախչում։

ՀեղինակներԽմբագրել

Բեմադրող ռեժիսոր Կոնստանտին Բրոնզիտ
Սցենարի հեղինակ Կոնստանտին Բրոնզիտ
Բեմադրող նկարիչներ Կոնստանտին Բրոնզիտ, Դարինա Շմիդտ
Նկարիչ անիմատորներ Դարինա Շմիդտ, Գալինա Վորոպայ, Օլգա Կաժանովա
Վալենտին Վասենկով
Հնչյունային ռեժիսոր Վլադիմիր Գոլոունին
Մոնտաժող Ռոման Սմորոդին
Դերերը հնչյունավորել են Օլեգ Կուլիկովիչ, Ալեքսանդր Լենկով
Պրոդյուսեր Ալեքսանդր Բոյարսկի
Նախագծի գլխավոր պրոդյուսեր Իգոր Գելաշվիլի
Նախագծի ղեկավար Ալեքսանդր Տատարսկի
  • Ori Animation Co. Ltd — Յուլիա Գալկինա

Պրեմիերա և պարգևներԽմբագրել

  • 2005-«Гора самоцветов» շարքի առաջին 11 ֆիլմերի պրեմիերան կայացել է 10-րդ Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի շրջանակներում, Սուզդալում[1] 2005 թվականի փետրվարին[2]
  • 2005 - Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի մրցանակ, բրոնզե աղջիկ` սագի հետ, մալաքիտի պատվանդանով, տրվել է Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմին` լավագույն ռեժիսուրայի համար։ Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի ժյուրիի դիպլոմ, Սուզդալում (2005), «Пилот» մեծ կինոստուդիայի հավաքական մտքին` «Гора самоцветов» հավաքածուն ակտիվորեն ստեղծելու համար[3]
  • 2005-«Պատուհան դեպի Եվրոպա» XIII ռուսական ֆիլմի փառատոն Վիբորգում. Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմը անիմացիոն կինոյի բաժնում արժանացել է «Ոսկե նավակ» մրցանակին[4]
  • 2005-Մոսկվայի X մանկական «Ոսկե ձկնիկ» անիմացիոն ֆիլմի միջազգային փառատոն. ժյուրիի մրցանակ Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմին` որպես երեխաների համար ստեղծված լավագույն ֆիլմ[5]
  • Կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային «Ոսկե արծիվ» մրցանակ, 2005 թվական, լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել