Բարբոսկիններ, ռուսական անիմացիոն սերիալ, որը պատմում է մարդակերպ շների բազմազավակ ընտանիքի մասին։ «Բարբասկիներ»-ը հեռարձակվում է «Կարուսել» և «Մուլտ» հեռուստալիքներով։ Յուրաքանչյուր մուլտֆիլմի թողարկում (սերիա) տարբեր իմաստ ունի, միայն ամեն սերիայում նույն կերպարներն են ու նույն գործողության վայրը։ Գործողության վայրը հիմնականում լինում է Բարբոսկինինների տանը, որն էլ գտնվում է բազմաբնակարան շենքում և շենքն էլ ունի խաղահրապարակ։

Բարբոսկիններ
ռուս. Барбоскины
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկոմեդիա, ընտանեկան մուլտֆիլմ
ԵրաժշտությունՄիխայիլ Չերտիշչև
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՀեռուստաալիքՌոսիա 1
Եթերաշրջաններ18
Սերիաների քանակ247
ՊրոդյուսերԱլեքսանդր Բոյարսկի, Սերգեյ Սելյանով և Անտոն Զլատոպոլսկի
Ռեժիսորսերիալի ռեժիսոր Եկատերինա Սալաբայ և Ելենա Գալդոբինա, գործող սերիանների ռեժիսոր Ֆյոդոր Դմիտրիև և Ալեքսեյ Պիչուժին
ՍցենարիստԴարինա Շմիդտ
ԸնկերությունՄելնիցա

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի յուրաքանչյուր սերիայի սյուժեն անկախ է մյուս սերիաների սյուժեներից, մյուս սյուժեների հետ կապված է միայն կերպարներով և գործողությունների կատարման վայրերով։ Գործողությունների կատարման վայրը Պյոսբուրգ քաղաքն է, որտեղ բազմաբնակարանային շենքում գտնվում է Բարբոսկինների տունը, այդ տան այլ տարածքները և տնամերձ տարածքում` մանկական խաղահրապարակ։ Մի քանի սերիաներում գործողությունների իրագործման վայրը Բարբոսկինների ընտանիքի ամառանոցն է։

Մուլտսերիալի սյուժեն կառուցվում է Ռոզայի, Դրուժոկի, Գենայի, Լիզայի և Փոքրիկ Բարբոսկինների արկածների շուրջ։ Այնտեղ քննարկվում են հարաբերությունները երեխաների և մեծահասակների միջև, բարոյական և ընտանեկան արժեքները, իմաստավորվում են հասակակիցների և մեծահասակների հետ շփման դժվարությունները։

Գործող անձիք խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Դրուժոկ (հնչյունավորող Ելենա Շուլման), ակտիվ շնիկ, որը սիրում է սպորտ, համակարգչային խաղեր, բայց չի սիրում սովորել։ Անգրագետ և անբան, բայց շատ բարի։
  • Գենա (հնչյունավորող Միքայել Չերնյակ), լուրջ շնիկ, որը տարված է կրթությամբ և հաճախ է նստում սենյակում, անցկացնելով փորձեր (ֆիզիկա, քիմիա)։ Չի սիրում, երբ նրան շեղում են իր աշխատանքից չնչին բաների համար։ Կարող է օգնել բոլորին ուսմամբ։
  • Ռոզա (հնչյունավորող Մարիա Ցվետկովա), սիրում է զարդարեղեն և կոսմետիկա։ Կարողանում է կարել և պարել, բայց չի կարողանում երգել։ Սիրահարված է Տիմոխին։ Սիրում է սիրո մասին ֆիլմեր։
  • Լիզա (հնչյունավորող Եկատերինա Գորոխովսկայա), պատասխանատու, խիզախ, սիրում է խաղալ «բժշկի» դեր։ Երազում է դառնալ երգչուհի, ինչպես իր սիրելի երգչուհի Ժաննա Կիսկան, բայց անտանելի է երգում։ Սիրում է կարգուկանոն և պաշտում է քաղցրավենիքներ։
  • Մալիշ (հնչյունավորող Քսենիյա Բրեժովսկայա), շատ բարի, սիրում է Լունտիկին, խաղալիքներ և խաղալ քույրերի և եղբայրների հետ։ Հետաքրքրվում է եղբայրների և քույրերի զաբաղմունքներով։ Չի սիրում, երբ իր ընկերները վիճում են։ Սիրում է քաղցր և ճարություններ անել, սակայն խուսափում է պատժվելուց։

Երկրորդական հերոսներ խմբագրել

  • Հայրիկ (հնչյունավորող Օլեգ Կւլիկովիչ), ընտանիքի հայր։ Խիստ, բայց արդար։
  • Մայրիկ (հնչյունավորող Իրինա Գորյաչեվա), ընտանիքի մայր։ Շատ բարի։ Հոգ է տանում տան մասին, հոգատար է, սիրում է իր երեխաներին։ Համով ճաշեր է պատրաստում։ Երբեք ոչ մեկի վրա չի ջղայնացել։
  • Պապիկ (հնչյունավորող Վադիմ Բոչանով), ընտանիքի պապիկը։ Ուրախ մարդ, սիրում է թոռներին և պատրաստում է ծովային սնունդ։ Սովորեցրեց թոռներին խաղալ «Ծովային պայքար» խաղը։
  • Տիմոխա (հնչյունավորող Մաքսիմ Սերգեև), Դրուժոկի և Ռոզայի ընկերը, Բարբոսկինինների հարևանը։ Զբաղվում է սպորտով և համակարգչային խաղերով, ինչպես իր մոտ ընկեր Դրուժոկը։ Սիրահարված է Ռոզային, հոգ է տանում նրա մասին, բայց հաճախ ամաչում է նրանից։

Ստեղծման պատմություն խմբագրել

«Բարբոսկիններ» մուլտսերիալը ստեղծվել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի պատվերով, որպեսզի ցուցադրվի «Բարի գիշեր, փոքրիկներ» ծրագրով[1]։ Մուլտսերիալի արտադրությունը սկսվել է 2011 թվականից։ Ինչպես պարզաբանում է «Մելնիցա» ստուդիայի տնօրեն Ալեքսանդր Բոյարսկին, նախագծի կոնցեպցիան և առաջին թողարկումը կատարվել են մեկ տարում[2]։ Մեկ սերիայում ներառված է յոթ հազար ֆիլմի կադրեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «О студии Мельница». Melnitsa.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. «В «Спокойной ночи, малыши!» покажут мультсериал «Барбоскины»». TVcenter.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբոսկիններ» հոդվածին։