Գալինա Սոկոլովա (նկարիչ)

Գալինա Անդրեևնա Սոկոլովա (ռուս.՝ Галина Андреевна Соколова, նոյեմբերի 5, 1919(1919-11-05), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 24, 2012(2012-12-24)), խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ Նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպություն)[1]։

Գալինա Սոկոլովա
Ծնվել էնոյեմբերի 5, 1919(1919-11-05)
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էդեկտեմբերի 24, 2012(2012-12-24) (93 տարեկան)
Քաղաքացիություն ՌԽՖՍՀ,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրբնանկար, նատյուրմորտ և գեղանկար
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Գալինա Սոկոլովան (օրիորդական ազգանունը՝ Զելենսկայա) ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 5-ին Պետրոգրադում։ 1934-1939 թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանում։ 1940 թվականին ընդունվել Է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետ, որն ավարտել է 1949 թվականին Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Սամսոն» շատրվանի վերականգնումը Պետրոպալատում»[2]։

Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1949 թվականին։ Լենինգրադի նկարիչների միության անդամ է դարձել 1952 թվականին։ Ստեղծել է ժանրային նկարներ, բնապատկերներ, նատյուրմորտներ։ Նա ամուսնացել է նկարիչ Ալեքսանդր Սոկոլովի հետ (1918-1973), որի հետ սովորել է Վ. Օրեշնիկովի արվեստանոցում։ 1973-1990 թվականներին աշխատել է Լենինգրադի գեղանկարչական-ձևավորման արվեստի կոմբինատում։ Առավել մեծ համբավի է արժանացել որպես ծաղիկներով և մրգերով գեղատեսիլ նատյուրմորտների հեղինակ։

Գալինա Սոկոլովայի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Գրականություն խմբագրել

  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М։ Советский художник, 1979. — с.371.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1987. — с.123.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London։ Izomar Limited, 1998.
  • Мастера советской живописи. Аукцион № 5. — Санкт-Петербург։ Галерея «Львиный мостик», 18 февраля 2005. — с.11-12.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с.398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.60.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.123.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.60.