Գալա Արտ (ցուցասրահ)
«Գալա Արտ» ցուցասրահը, ցուցասրահ Երևանում։ Հիմնադրվել է 2012 թվականի հոկտեմբերի 13-ին[1]։ Ցուցասրահի հիմնադիր տնօրեններն են ամուսիններ Ավետիս Բերբերյանն ու Նուշիկ Միքայելյանը[2]։

Նպատակներ խմբագրել
«Գալա Արտ» ցուցասրահի հիմնական նպատակներից է միջազգային արվեստի շուկայում հայկական կերպարվեստի մնայուն տեղը հաստատել, հայ արվեստագետների աշխատանքներով հանդես գալով լավագույն միջազգային ցուցահանդեսներում։ Գործունեության հիմնական մաս է կազմում նաև երիտասարդ տաղանդավոր արվեստագետների բացահայտումն ու միջազգային ասպարեզում նրանց աշխատանքների տարածումը։
Ցուցադրություններ խմբագրել
Ցուցասրահում ներկայացվում են 19-րդ դարից՝ մինչև ժամանակակից, պատմականորեն հայտնի արվեստագետների գեղանկարներ և քանդակներ։ «Գալա Արտը» ներկայացնում է ազգային և միջազգային ճանաչում վայելող շուրջ 100 գեղանկարիչների և քանդակագործների, որոնց աշխատանքները զարդարում են լավագույն հավաքածուները՝ հայ դասական մեծագույն վարպետների (Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Գևորգ Բաշինջաղյան, Հարություն Կալենց, Հակոբ Հակոբյան) և ժամանակակից արվեստագետների՝ Այվազ Ավոյան, Արև Պետրոսյան, Արկադի Պետրոսյան, Աշոտ Բաղդասարյան, Կարեն Բաղդասարյան, Հարություն Հակոբյան, Հերիքնազ Գալստյան, Վավ Հակոբյան և շատ ուրիշների գործեր[3]։
Հիմնական ծառայություններ խմբագրել
- Հատուկ միջոցառումների և հավաքույթների համար արվեստի գործերի տրամադրում, ցուցադրության կազմակերպում, պրոֆեսիոնալ տեղափոխում և տեղադրում
- Արվեստի գործերի խորհրդատվություն և ընտրություն
- «Գալա Արտ» ցուցասրահի տարածքի վարձակալում մշակութային բարձրակարգ միջոցառումների, կորպորատիվ հանդիպումների և ընկերական հատուկ հավաքույթների համար
Ցուցահանդեսներ խմբագրել
- 2014 թ. «Բեյրութ Արտ Ֆեյր» միջազգային ցուցահանդես[4][5][6]
- 2014 թ. «Արտ Կոկտեյլ» ցուցահանդես
- 2014 թ. «Արվեստի գլուխկոտրուկ» 29 արդի և ժամանակակից արվեստագետների աշխատանքների ցուցահանդես[7]
- 2013 թ. «Համաշխարհային մոդեռնիստ վարպետներ», ցուցահանդես նվիրված Պիկասոյի, Մարկ Շագալի, Միրոյի, Մատիսի և Դալիի օրիգինալ լիտոգրաֆիաներին[8][9]
- 2013 թ. «Տիեզերքը մենք ենք», 19-րդ դարից մինչև 2014՝ շուրջ 150 աշխատանքների ցուցադրություն
- 2013 թ. «Ժամանակը սեր է», ցուցահանդես նվիրված Սուրբ Սարգսի տոնին[10]
- 2012 թ. «Դու և գույնը», Նոր տարվան հատուկ տոնական արվեստի հավաքածուի ցուցահանդես
- 2012 թ. «Բացման ցուցահանդես», 40 արվեստագետների մասնակցությամբ
Հասցե խմբագրել
Ցուցասրահը գտնվում է Երևանի Բայրոնի փողոցի 12 հասցեում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արվեստը մաքրում է հոգին»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-10-25
- ↑ «Արվեստի շունչ Բայրոնի փողոցում»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-19-ին։ Վերցված է 2014-10-25
- ↑ Վաճառվում է Սարյան, Մինաս, Գառզու(չաշխատող հղում)
- ↑ «Բեյրութ Արտ Ֆեյր» միջազգային ցուցահանդես
- ↑ «Հայ Արուեստագէտներ Կը Մասնակցին «Պէյրութ Արթ Ֆեր» Միջազգային Ցուցահանդէսին»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-14-ին։ Վերցված է 2014-10-25
- ↑ «5-րդ Բեյրութ Արտ Ֆեյր, սեպտեմբերի 18-21»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-28-ին։ Վերցված է 2014-10-25
- ↑ «Արվեստի գլուխկոտրուկ». 29 հայ արվեստագետների աշխատանքներն այցելուներին կներկայանան մեկ ցուցահանդեսով
- ↑ «Երևանում բացվել է Պիկասոյի, Դալիի, Մատիսի, Շագալի աշխատանքների ցուցահանդեսը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-10-25
- ↑ Պիկասոյի, Շագալի, Դալիի աշխատանքները կներկայացվեն երևանյան ցուցահանդեսում
- ↑ Սուրբ Սարգսի տոնի առթիվ կբացվի «Ժամանակը սեր է» խորագրով ցուցահանդեսը
Արտաքին հղումներ խմբագրել
- Գալա Արտ ցուցասրահի պաշտոնական կայքը Archived 2014-12-17 at the Wayback Machine.