Այվազ Ավոյան
Այվազ Հակոբի Ավոյան (սեպտեմբերի 25, 1955, Գուսանագյուղ, Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 13, 2011, Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ նկարիչ։
Այվազ Ավոյան | |
---|---|
Ի ծնե | Այվազ Հակոբի Ավոյան |
Ծնվել է | 1955, սեպտեմբերի 25 |
Ծննդավայր | Գուսանագյուղ, Շիրակ |
Վախճանվել է | 2011, հուլիսի 13 |
Մահվան վայր | Էջմիածին |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1986) |
Մասնագիտություն | նկարիչ |
ԿենսագրությունԽմբագրել
1974-1976 թվականներին Այվազ Ավոյանը սովորել է Գյումրու գեղարվեստի ուսումնարանում, 1986 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1986 թվականից Այվազի գործերը ցուցադրվում են Մոսկվայում, Լենինգրադում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բելգիայում։
Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում[1]։ 2013 թվականին Գուսանագյուղում բացվել է Այվազ Ավոյանի անվան ցուցասրահ՝ Ավոյանի գործերի մշտական ցուցադրությամբ[2]։
ՑուցահանդեսներԽմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1993, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան)[3]։
2001 թվականին երեք այլ նկարիչների հետ մասնակցել է խմբակային ցուցահանդեսի Ամստերդամի Ռուդոլֆյան ցուցասրահում։