Գազ չորասեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Գազ չորասեր
Լատիներեն անվանում
Astragalus xerophylus


Գազ չորասեր (լատին․՝ Astragalus xerophylus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

5-20 սմ բարձրությամբ, երկծայր մազիկներով ծածկված ցածր կիսաթփիկ բույս է։ Ցողունները գետնատարած են կամ ուղիղ։ Ծաղկակրի երկարությունը 1-10 սմ է։ Ծաղկաբույլի ծաղիկները փոքրաթիվ են։ Պսակը կապույտ է։ Ունդերը 5-8 մմ երկարությամբ են, պարզորոշ կտուցի անցնող, գորտնուկավոր՝ խիտ ծածկված երկար, գորտնուկների վրա նստած մազիկներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Վերին Ախուրյանի (Աշոցքի շրջակայք) և Սևանի (Արեգունի լեռնաշղթա, Նորադուզի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2000-2300 մ բարձրությունների վրա, չոր խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիան պահպանվում է «Սևան» ազգային, Արփա լճի պարկերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.