Գազային պարպում, գազային վիճակում գտնվող նյութի միջով էլեկտրական հոսանքի անցման դեպքում դիտվող երևույթների համախումբ։ Հոսանքի անցումը հնարավոր է դառնում գազի բավարար իոնացումից և պլազմայի առաջացումից հետո։ Իոնացումը տեղի է ունենում էլեկտրամագնիսական դաշտում արագացված էլեկտրոնների և գազի ատոմների բախման հետևանքով։ Բախման հետևանքով իոններից բացի առաջանում են նաև նոր էլեկտրոններ, որը նպաստում է բախումների քանակի ավելացմանը և մեծ քանակով նոր էլեկտրոնների առաջացմանը։ Իոնացման պատճառ կարող է լինել նաև բարձր լարվածության էլեկտրական դաշտը (կայծային պարպում), կամ բարձր ջերմաստիճանը (աղեղային պարպում)։ Գազային պարպման առաջացման և պահպանման համար անհրաժեշտ է էլեկտրական դաշտի առկայություն կամ փոփոխական մագնիսական դաշտ, առանց որոնց պլազման գոյություն ունենալ չի կարող (պլազմայի գոյության համար անհրաժեշտ են մեծ էներգիայով արագ էլեկտրոններ)։

Եթե գազային պարպման համար անհրաժեշտ է լրացուցիչ արտաքին իոնարար (իոնացնող ճառագայթում, ջերմության աղբյուր և այլն․), ապա գազային պարպումը կոչվում է ոչ ինքնուրույն (այդպիսի պարպումն օգտագործվում է Հեյգերի հաշվիչում

Գազային պարպումն իրականացնելու համար անհրաժեշտ են ժամանակի ընթացքում հաստատուն կամ փոփոխական էլեկտրական, ինչպես նաև մագնիսական դաշտեր։

Գազային պարպման օգտագործում խմբագրել

Ինչպես նաև․

Լուսարձակող պարպումների գույները տարբեր գազերում խմբագրել

Որոշ գազերում գազային պարպումը առաջացնում է տեսանելի լույսի ճռգայթում,որի գույնը կախված է օգտագործվող գազի տեսակից։

Գազ Գույն Օգտագործում
Հելիում Սպիտականարնջագույն, որոշ դեպքերում մոխրագույն, կանաչաերկնագույն կամ երկնագույն նրբերանգով։ Նկրիչներն օգտագործում են հատուկ լուսավորություն ստանալու համար։
Նեոն Կարմրանարնջագույն Պայծառ լուսատվության պատճառով հաժախ օգտագործվում է նեոնային լմպերում, գովազդային մեծ վահանակների վրա։
Արգոն Մանուշակաերկնագույն Հաճախ օգտագործվում է սնդիկի գոլորշու հետ միասին։
Կրիպտոն Խամրած մոխրագույն կեղտոտ սպիտակ,կարող է լինել կանաչավուն։ Բարձր լարման լիցքաթափման դեպքում պայծառ կապտասպիտակավուն։ Նկրիչներն օգտագործում են հատուկ լուսավորություն ստանալու համար։
Քսենոն Մոխրագույն կամ կապտամոխրագույն, բարձր լարման դեպքում պայծառ կապտականաչավուն Օգտագործվում է քսենոնային լուսարձակներում, ինդիկատորներում, քսենոնային աղեղներում։ Նկրիչների կողմից օգտագործվում են հատուկ լուսավորություն ստանալու համար։
Ռադոն Կապույտ[1]. Չի կարող օգտագործվել կայուն իզոտոպների բացակայության պատճառով։
Ազոտ Արգոնի նման խամրած վարդագույնի երանգով։ Բարձր լարման դեպքում պայծառ կապտասպիտակ, արգոնից էլ սպիտակ։
Թթվածին Խամրած մանուշակաշուշանագույն, արգոնից էլ խամրած։
Ջրածին Ցածր լարման դեպքում խամրած շուշանագույն, 10 մլԱ -ի դեպքում կարմրավարդագույն։
Ջրային գոլորշի Ջրածնի նման, բայց վելի թույլ լուսատվությամբ։
Ազոտի երկօքսիդ Թույլ կապտասպիտակավուն, ցածր լարման դեպքում քսենոնից պայծառ։
Սնդիկի գոլորշի Բաց երկնագույն, ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթում։ Լայնորեն օգտագործվում է սնդիկային գազապարպման լամպերում, լյումինաֆորորի հետ համադրմաբ՝ տարբեր գույնի լույսեր ստանալու համար։
Նատրիումի գոլորշի Պայծառ դեղին Լայնորեն օգտագործվում է նատրիումային գաղային պարպման լամպերում։

Ծանոթագրություն խմբագրել

  1. «Библиотека НЕФТЬ-ГАЗ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.

Գրականություն խմբագրել

  • Мак-Доналд А. Сверхвысокочастотный пробой в газах. М.: Мир, 1969. 205 с.