Պլազմային վահանակը ինֆորմացիայի արտացոլման սարք է, էկրան, հիմնված լյումինաֆորի՝ իոնացված գազում, կամ պլազմայում էլեկտրոնների լիցքաթափումից առաջացած ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ լուսարձակումն է։   

Պլազմային հեռուստացույց
Պլազմային վահանակի կառուցվածքը

ԿառուցվածքըԽմբագրել

Այն իրենից ներկայացնում է գազով լցված բջիջների մատրիցա՝ 2 զուգահեռ ապակե թիթեղների միջև, որոնց միջով անցնում են սկանավորման, հասցեավորման և լուսավորության համար նախատեսված թափանցիկ էլեկտրոդները։ [1]

Կառուցվածքի յուրահատկությունները․

  •  պլազմային պանելի սուբ-փիքսելի չափսերն են 200 մկմ╳200 մկմ╳100 մկմ 
  •  առջևի էլեկտրոդը պատրասվում է ինդիումի օքսիդից և անագից, որպեսզի փոխադրած հոսանքը լինի առավելագույնս թափանցիկ 
  •  բավականաչափ մեծ պլազմային էկրաններում մեծ հոսանքների անցման ժամանակ հաղորդչի դիմադրության պատճառով առաջանում է լարման զգալի անկում, ինչի հետևանքով աղավաղվում է ազդանշանը։ Այդ խնդրի լուծման համանր ավելացվում են միջանկյալ քրոմային հաղորդիչներ, չնայած դրանց անթափանցությանը։ 
  •  Պլազմա ստանալու համար բջիջները լցվում են ազնիվ գազերով՝ նեոն,քսենոն, ավելի հազվադեպ հելիում, արգոն , կամ դրանց խառնուրդները սնդիկի հետ։

Լյումինաֆորի բաղադրությունը՝

  •  կանաչ՝ Zn2SiO4:Mn2+ / BaAl12O19:Mn2+;+ / YBO3:Tb / (Y, Gd) BO3:Eu 
  •  կարմիր ՝ Y2O3:Eu3+ / Y0,65Gd0,35BO3:Eu3+ 
  •  կապույտ BaMgAl10O17:Eu2+

 Պլազմային էկրանի ներքին մեխանիզմ ավտոմատ ընտրում է անհրաժեշտ փիքսելները։ Այդ գործողությունն ընթանում է ավելի արագ, քան էճս-ներում (էլեկտրոնայ-ճառագաթային սարք)։ PDP մոդելներում արդեն էկրանի նորացումը մոտ 400-600 Հց է, ինչի հետևանքով աչքը չի նկատում էկրանի թարթումը։ 

Աշխատանքի սկզբունքը․Խմբագրել

  1.  Ինիցիալիզացիա, որի ընթացքում տեղի են ունենում միջավայրի լիցքերի տեղափոխումը և դրա նախապատրաստումը հաջորդ փուլին՝ հասցեավորմանը։ Այդ ընթացքում հասցեավորման էլեկտրոդում բացակայում է լարումը, իսկ սկանավորման էլեկտրոդի վրա՝ լուսավորման էլեկտրոդի համեմատ տրվում է աստիճանաձև լարում։ 
  2. Հասցեավորում, որի ընթացքում տեղի է ունենում փիքսելների նախապատրաստումը լուսավորմանը։ Հասցեավորման օղակին տրվում է դրական (+75 Վ), սկանավորման օղակին՝ բացասական (-75 Վ), իսկ լուսավորման օղակին՝ +150 Վ լարում։
  3. Լուսավորում, որի ընթացքում սկանավորման օղակին տրվում է դրական, իսկ լուսավորման օղակին՝ բացասական։ Յուրաքանչյուր օղակի վրա իոնների պոտենցիալների և հավելյալ պոտենցիալների գումարը գազային միջավայրում սահամանային լարման բարձրացում է առաջացնում։ Լիցքաթափումից հետո լուսավորման և սկանավորման օղակներում իոնների վերադասավորում է տեղի ունենում։ Իմպուլսների բևեռայնության փոփոխությունը պլազմայում նոր լիցքաթափում է առաջացնում։ Ասպիսով իմպուլսների բևեռների փոփխությունը ապահովում է բջիջների բազմակի լիցքաթափումը։ 

Ինիցիալիզացիա-հասցեավորում-լուսավորում 1 փուլը ստեղծում է նկարի 1 շերտ, և մի քանի շերտերի վերադրմամբ ստացվում է համապատասխան կոնտրաստի և պայծառության պատկեր։ Սովորաբար պլազմային էկրաններում պատկերը ստացվում է 8 շերտերի համադրմամբ։ 

Այսպիսով, էլեկտրոդներով բարձր լարում անցկացնելիս տեղի է ունենում գազի իոնացում կամ պլազմայի առաջացում։ Պլազմայով անցնում է բարձրհաճախային ուլտրամանուշակագույն ճառագայթում, որի հետևանքով լյումինաֆորը լույս է ճառագայթում՝ կարմիր, կապուտ կամ կանաչ։ Այդ լուսն էլ անցնելով ապակե թաղանթով ընկնում է դիտորդի աչքին։ 

Առավելություները և թերությունները[2]Խմբագրել

Առավելությունները․

  • բարձր կոնտրաստ,
  • գույների խորություն,
  • սևի և սպիտակի հավասարաչափ  կայունություն,
  • հեղուկ բյուրեղային (7-10 տարի) համեմատ երկարկեցություն (30 տարի)։

Թերությունները․

  • հեղուկ բյուրեղային էկրանի համեմատ ավելի էներգատար է,
  • բավականաչաձ մեծ փիքսելներ, ինչի հետևանքն այն է, որ միայն բավականաչափ մեծ պլազմային էկրաններն են ապահովում անհրաժեշտ թողունակություն
  • անշարժ պատերից էկրանի այրում(հիշողության էֆեկտ), օրինակ ալիքի լոգոտիպից։ Դա տեղի է ունենում լյումինֆորի տաքացումից և դրա գոլորշիացումից։ Նման էֆեկտի կարելի է հանդիպել նաև ՕԼԵԴ-ների (օրգանական լուսադիոդներով էկրան) մոտ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Плазменная панель» (ռուսերեն)։ 2017-12-13 
  2. «Плазменная панель против LCD-телевизора: что лучше? - Инфологика»։ www.infologics.ru։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2018-06-10 

ՀղումներԽմբագրել

Մոնիտորներ