Իոնարար, ճիշտը աերոիոնարար, բնակելի շինություններում բացասական աերոիոններով (գազի էլեկտրականապես լիցքավորված մոլեկուլներով) օդի արհեստական հագեցման սարք։

Բացասական աերոիոններ խմբագրել

Բացասական աերոիոնները խթանիչ և բուժիչ ներգործություն են ունենում մարդու օրգանիզմի վրա.

  • բարձրացնում են աշխատունակությունը
  • թեթևացնում որոշ հիվանդությունների բուժման ընթացքը
  • նվազեցնում օրգանիզմի թթվածնային անբավարարությունը ևն։

Կիրառում խմբագրել

Բացասական աերոիոնները կիրառում են, օրինակ, սիրտանոթային համակարգի խանգարումների որոշ տեսակների, շնչառական ուղիների և այլ օրգանների հիվանդությունների բուժման ժամանակ։ Այդպիսի աերոիոնները շատ-շատ են լեռնոտ տեղանքի օդում, անտառներում, ծովափին, ջրվեժների և լեռնային գետերի մոտակայքում, հատկապես ամպրոպից հետո, մինչդեռ քաղաքների մթնոլորտում և, ամենից առաջ, բնակելի շինություններում դրանք չափազանց քիչ են։

Իոնարարը սովորաբար աշխատեցնում են գիշերները. այդ ընթացքում սենյակում անպայման պետք է օդանցքը բաց պահել։ Սարքը շրջապատի համար վտանգ չի ներկայացնում, սակայն էլեկտրական հոսանքի տհաճ «խայթոցներից» խուսափելու նպատակով խորհուրդ չի տրվում ձեռք տալ միացված իոնարարի ճառագայթիչին կամ իրանին։ Օդը կարելի է բացասական աերոիոններով հագեցնել նաև այնպիսի աերոիոնարարով (օրինակ, «Աինա» տեսակի), որը միաժամանակ և՛ իոնարար է, և էլեկտրաջերմաօդափոխիչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոնարար» հոդվածին։