Գաետանո Կաստրովիլի (իտալ.՝ Gaetano Castrovilli, փետրվարի 17, 1997(1997-02-17)[1], Միներվինո Մուրջե, Բարլետա-Անդրիա-Տրանի, Ապուլիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Գաետանո Կաստրովիլի
Gaetano Castrovilli
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1997(1997-02-17)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Միներվինո Մուրջե, Բարլետա-Անդրիա-Տրանի, Ապուլիա, Իտալիա
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
Համար 8
Պատանեկան կարիերա
2006-2008 Իտալիա Միներվինո
2008-2015 Իտալիա Բարի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Իտալիա Բարի 11 (0)
2017-ներկա Իտալիա Ֆիորենտինա 18 (3)
2017-2019   Իտալիա Կրեմոնեզե 52 (5)
Ազգային հավաքական
2017-2018 Իտալիա Իտալիա Մ20 6 (2)
2018 Իտալիա Իտալիա Մ21 2 (0)
2019-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 16-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 16-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Բարի խմբագրել

Կաստրովիլին Բարիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 22-ին՝ փոխարինման մտնելով Սպեցիայի դեմ խաղում[3]։ Թիմի մեկնարկային կազմում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[4]։ Բարիի կազմում Կաստրովիլին անցկացրեց 12 հանդիպում։

Ֆիորենտինա խմբագրել

2017 թվականի հունվարի 23-ին Կաստրովիլին տեղափոխվեց Ֆիորենտինա[5][6][7]։ Հուլիսի 28-ին նա 2 տարվա վարձավճարով միացավ Կրեմոնեզեին[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ Իտալիայի գավաթի Վիրտուս Էնտելայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 3-ին՝ Ավելինոյի դեմ խաղում[10][11]։ 2018 թվականի օգոստոսի 25-ին Կաստրովիլին գոլ խփեց Պեսկարայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[12]։ Դեկտեմբերի 30-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պերուջայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[13]։ Կրեմոնեզեի կազմում Կաստրովիլին անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

2019-20 մրցաշրջանում Կաստրովիլին վերադարձավ Ֆիորենտինա՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[14]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2019 թվականի օգոստոսի 24-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նապոլիի դեմ խաղում և գոլային փոխանցում տալով Քևին Պրինս Բոատենգին հանդիպման 65-րդ րոպեին[15][16]։ Իր առաջին գոլը Ֆիորենտինայի կազմում Կաստրովիլին խփեց սեպտեմբերի 29-ին՝ Միլանի դեմ խաղում[17][18]։ Հոկտեմբերի 10-ին իտալացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[19][20][21][22]։ Հոկտեմբերի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23][24]։ Նոյեմբերի 3-ին Կաստրովիլին գոլ խփեց Պարմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[25]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կաստրովիլին ներկայացրել է Իտալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[26]։ Իտալիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 8-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի դեմ խաղերի համար[27][28][29][30]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Լորենցո Ինսինյեին Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[31][32]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարի 2014–15 Սերիա B 1 0 0 0 1 0
2016–17 10 0 1 0 11 0
Ընդհանուր 11 0 1 0 0 0 0 0 12 0
Կրեմոնեզե (վարձավճար) 2017–18 Սերիա B 26 1 2 0 28 1
2018–19 26 4 1 1 27 5
Ընդհանուր 52 5 3 1 0 0 0 0 55 6
Ֆիորենտինա 2019–20 Սերիա A 18 3 2 0 20 3
Կարիերայի ընդհանուր 81 8 6 1 0 0 0 0 87 9

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[33]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - G. Castrovilli - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  3. «Spezia Calcio - SSC Bari, May 22, 2015 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  4. «LR Vicenza Virtus - SSC Bari, Sep 10, 2016 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  5. Tito, The (2017 թ․ հունվարի 24). «OFFICIAL: Viola sign Castrovilli». Viola Nation (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  6. «Fiorentina, dal Bari arrivano Castrovilli e Scalera». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  7. Lotti, Gianmarco (2017 թ․ հունվարի 23). «Castrovilli - Fiorentina: è ufficiale. Fatta anche per Scalera». Calcio News 24 (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  8. Tito, The (2017 թ․ հուլիսի 28). «OFFICIAL: Castrovilli loaned to Cremonese». Viola Nation (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  9. «Virtus Entella - US Cremonese, Aug 6, 2017 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  10. «US Cremonese - US Avellino 1912, Sep 3, 2017 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  11. Tito, The (2017 թ․ սեպտեմբերի 3). «Gaetano Castrovilli just scored his first professional goal». Viola Nation (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  12. «US Cremonese - Delfino Pescara 1936, Aug 25, 2018 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  13. «US Cremonese - AC Perugia Calcio, Dec 30, 2018 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  14. «PLAYERS TO WATCH IN 2020 — GAETANO CASTROVILLI -». soccer360magazine.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  15. «ACF Fiorentina - SSC Napoli, Aug 24, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  16. «Napoli win seven-goal thriller against Fiorentina». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  17. «AC Milan - ACF Fiorentina, Sep 29, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  18. «Fiorentina condemned AC Milan to a third consecutive Serie A defeat with a comfortable 3-1 win at the San Siro». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  19. «Castrovilli renews with Fiorentina | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  20. Tito, The (2019 թ․ հոկտեմբերի 10). «Fiorentina do smart thing, extend Castrovilli's contract». Viola Nation (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  21. Futaa. «📝 Fiorentina youngster Gaetano Castrovilli extends contract until 2024». www.futaa.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  22. «OFFICIAL - Fiorentina sign CASTROVILLI on new long-term - TUTTOmercatoWEB.com». www.tuttomercatoweb.com (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  23. «US Sassuolo - ACF Fiorentina, Oct 30, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  24. «Fiorentina Beat Sassuolo». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  25. «ACF Fiorentina - Parma Calcio 1913, Nov 3, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  26. Steven (2019 թ․ նոյեմբերի 6). «Player Talent Scout: Gaetano Castrovilli». Soccer Manager Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  27. «Fiorentina's Castrovilli earns debut Italy call | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  28. «Italy Name Experimental 29-Man Squad for Final Euro 2020 Qualifiers Against Bosnia & Armenia». 90min.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  29. «Italy, Mancini names 29-man squad: three big surprises». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  30. «Riccardo Orsolini, Gaetano Castrovilli and Andrea Cistana earn maiden Italy call-ups». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  31. «Bosnia-Herzegovina - Italy, Nov 15, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  32. Fenn, Alec (2019 թ․ նոյեմբերի 15). «Bosnia-Herzegovina 0-3 Italy: Mancini's men cruise to victory». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  33. 33,0 33,1 «Gaetano Castrovilli». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել