Գագիկ Սմբատյան

հայ ջութակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գագիկ Ցոլակի Սմբատյան (փետրվարի 18, 1949(1949-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2015)։

Գագիկ Սմբատյան
Ծնվել էփետրվարի 18, 1949(1949-02-18) (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունջութակահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Գագիկ Սմբատյանը ծնվել է 1949 թվականի փետրվարի 18-ին Երևանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը (դասատու՝ Գ. Հարությունյան), 1968 թվականին՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտ. ուսումնարանը։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1974 թվականին (ղեկավար՝ Հ․ Սմբատյան)։ 1978 թվականին ավարել է ԵՊԿ ասպիրանտուրան (ղեկ.՝ Հ. Սմբատյան)։

1974-1976 թվականներին դասավանդել է Ա. Սպենդիարյանի երաժշտական դպրոցում և Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1976-1980 թվականներինին՝ Սենեգալի ազգային կոնսերվատորիայում, 1980 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (1994 թվականից՝ պրոֆեսոր, 1997 թվականից՝ ամբիոնի վարիչ) և Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։

Համերգներով շրջագայել է Ուկրաինայում, Վրաստանում, Հունաստանում, Սենեգալում, Գամբիայում և այլուր։ Ա. Սաթյանի, Ռ. Սարգսյանի, Վ. Բաբայանի, Հ. Մելիքյանի, Ա. Յոլչյանի, Հարություն Դելլալյանի և ուրիշների ջութակի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն է։

Մրցանակներ խմբագրել

  • 1972 – Երիտասարդ կատարողների IV Հարավային Կովկաս. մրցույթի 1-ին մրցանակ (Բաքու),
  • 1972 – Երիտասարդ ջութակահարների համամիութենական մրցույթի Հատուկ պատվոգիր (Երևան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։