Գագիկ Կարապետյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Կարապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Ռաֆիկի Կարապետյան (դեկտեմբերի 2, 1957, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոթերապևտ, մանուալիստ։ ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ ՀՀ ժողովրդական (ստեղծագործող) ուսուցիչ։
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1957 (66 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | բժիշկ և բանաստեղծ |
Կենսագրություն
խմբագրելԳագիկ Կարապետյանը ծնվել է 1957 թվականին Լենինականում (այժմ` Գյումրի)։ Սովորել է Մոսկվայի ԽՍՀՄ ՄԳԱ ֆիզիոլոգիայի և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում։ Վերապատրաստվել է Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտում։
Կարապետյանն աշխատանքային գործունեություն է ծավալել Մոսկվայում, Ստամբուլում, Փարիզում, Մեխիկոյում, Դուբայում, Լոս Անջելեսում, ինչպես նաև աշխատանքային այցերով եղել տարբեր երկրներում[1][2]։
Գրական գործունեություն
խմբագրելՀեղինակ է հարյուրից ավելի գիտական աշխատությունների, երեք հազար ռադիոհեռուստատեսային հաղորդումների, երկու գեղարվեստական գրքերի։ Կարապետյանի «Դժոխք» պոեմը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի կատարմամբ պոեմն ընդգրկվել է Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդում»[3]։
Պոեզիա
խմբագրել- Սեր և խռովք
- Դժոխք
- Հանդիպում
- Գուգոն[4]
Էքսպրոմտ` նվիրված Գագիկ Կարապետյանին
խմբագրել- Ողնաշարը ջարդված ազգի մեծ փրկիչ է Գագիկը,
- Գոտկատեղից ներքև խփված ազգի խիղճ է Գագիկը,
- Մեր վիզը ծուռ ժողովրդի վիզն է ուղղում իր ձեռքով,
- Ծնկի եկած ազգի համար` ամեն ինչ է Գագիկը։
- Դժոխք տեսած Գյումրեցի է` ցավեր ունի իր ներսում,
- Բայց շատերի ցավն է հանում` կատարելով նուրբ մերսում,
- Գիտնական է, բանաստեղծ է, հումորով է նա խոսում,
- Մեր ջղային ազգի համար` բուժող լիճ է Գագիկը։
- Նախանձում եմ ես Գագիկին` մտքով ջինջ է Գագիկը,
- Նա գերել է կանանց հոգին` հմայիչ է Գագիկը…
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Չիժևսկու մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գագիկ Կարապետյան, կենսագրություն
- ↑ «Գագիկ Ռաֆիկի Կարապետյան, Ֆիզիոթերապևտ-մանուալիստ». doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ ԴԺՈԽՔ
- ↑ Գուգոն