Վլադիմիր Աբաջյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Համբարձումի Աբաջյան (նոյեմբերի 27, 1927, Շիրակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 15, 2013, Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասան, ասմունքի վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Վլադիմիր Համբարձումի Աբաջյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1927
ԾննդավայրՇիրակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 15, 2013
(85 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Աբաջյանի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927 թ․ նոեյեմբերի 27-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում (նախկին անվանումը՝ Ղոնախղռան)։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում[1]։ Թատրոնում կերտել է 50-ից ավելի դերեր։

Հայտնի է նաև որպես ասմունքի վարպետ, խաղացել է նաև կինոյում («Սայաթ-Նովա», «Հուսո աստղ», «Արահետ» և այլն)։

Դերեր խմբագրել

Թատրոնում խմբագրել

Ներկայացում Դեր
Քանդած օջախ Օսեփ
Մաշենկա Օկայոմով
Նամուս Սեյրան
Անմեղ մեղավորներ Նեզնամով

Կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
2005 Արահետ հայր
1984 Արքա Ջոն կոմս Սոլսբերի
1978 Հուսո աստղ Եսայի
1973 Կամոյի վերջին սխրանքը Ոսկանյան
1966 Լալվարի որսկանը Գագո
1960 Սայաթ-Նովա Վարդան

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 7.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Աբաջյան» հոդվածին։