Գագիկ Թադևոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Աղասու Թադևոսյան (հունիսի 29, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 2024[1]), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։
Գագիկ Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1950 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 13, 2024[1] (73 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | ճարտարագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1967-1973 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը՝ «էլեկտրական կայաններ» մասնագիտացմամբ, ինժեներ-էլեկտրիկ որակավորմամբ։
- 2001-2003 թվականներին՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հայցորդ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ (2003)։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1973-1985 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի սեկտորի վարիչ, ապա՝ բաժնի վարիչի տեղակալ, հանրապետական ուսանողական ջոկատի ղեկավար։
- 1985-1995 թվականներին աշխատել է «Երևանշին» շինմոնտաժային միավորումում որպես կուսակցական կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար, ապա՝ մեխանիզացիայի, էներգետիկայի և տրանսպորտի վարչության պետ։
- 1995-1997 թվականներին՝ «Հայաստան-շինարար» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
- 1997-1999 թվականներին՝ «Երևանշին» ԲԲԸ խորհրդի նախագահ։
- 2003-2011 թվականներին՝ «Երևանշին» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական։
- 2004-2007 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրգանական սինթեզի և ճարտարագիտական բնապահպանության դեպարտամենտի ասիստենտ, այնուհետև՝ դասախոս։
- 2013 թվականից Երևանի Հյուսիսային համալսարանի դասախոս։
Պետական և քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1974-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ անդամ։
- 1991-1994 թվականներին՝ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ։
- 1994-2003 թվականներին՝ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար։
- 1995 թվականի հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ՀԿԿ խմբակցության քարտուղար։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 1999 թվականի հունիսի 11-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՀԿԿ խմբակցության անդամ։
- 2003 թվականին հեռացել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունից և անդամակցել է «Ազգային միաբանություն» կուսակցությանը։
- 2003 թվականից «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահն է։
- 2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[2]։
Պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան (1981)։
Ամուսնացած է, ունի երեք դուստր։
Նախորդող - |
ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադևոսյան 11 հունիսի 1999 թ. - 12 հունիսի 2003 թ. |
Հաջորդող Գագիկ Մխեյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Գագիկ Թադևոսյանը
- ↑ «ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ և ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.