Գաբրիել Տեր-Հովհաննիսյան
Գաբրիել Տեր-Հովհանիսյան Քաջբերունի (ծնվել է՝ 1837, գ․ Ուզունթալա (այժմ՝ Այգեհովիտ, ՀԽՍՀ Իջևանի շրջանում), մահացել է՝ 1920, գ․ Քարվանսարա (այժմ՝ Իջևան)), հայ գրող։1860-ական թվականների քննադատական ռեալիզմի ներկայացուցիչներից։
Գաբրիել Տեր-Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1837 |
Մահացել է | 1920 |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադարձել և տարիներ շարունակ աշխատել է որպես գավառական բժիշկ։
1861 թվականին «Հյուսիսափայլ»-ում (որի գաղափարական համախոհն էր) տպագրվել է հայ գյուղի սոցիալական կյանքը, մասնավորապես՝ եկեղեցական դասի չարաշահումները քննադատող, ժամանակի գրական աշխարհաբարով գրված նրա «Տեր-Սարգիս» վեպը, որը բարձր է գնահատել Միքայել Նալբանդյանը։ Գրաքննչությունն արգելել է վեպի շարունակության տպագրումը։
«Սուրբ Գևորգի ղուլը» («Մեղու Հայաստանի», (1872) վիպակում Տեր-Հովհաննիսյանը նորից է անդրադարձել կրոնական դասի արատներին։ Գրել է նաև «Զուխտ անիծյալ գերեզման» վիպակը (անտիպ), ճամփորդական նոթեր, հուշագրություններ։
«Ստեփանոս Նազարյանցի շուրջը․ 60-ական թվականներում» (1917) գիրքը հետաքրքրական փաստեր է պարունակում Ստեփանոս Նազարյանցի և 1860-ական թվականների հայ հասարակական կյանքի վերաբերյալ։
Երկեր
խմբագրել- Տեր-Սարգիս (ժողովածու), Երևան, 1938։
Գրականություն
խմբագրել- Քաջբերունի։ Գաբրիել Տեր-Հովհաննիսյանց։ 1837-1920։ Կենսագրական տեղեկություններ, Երևան, 1969։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 673)։ |