Գաբրիել Մոնո (ֆր.՝ Gabriel Monod, մարտի 7, 1844(1844-03-07)[1], Ենգուվիլ - ապրիլի 10, 1912(1912-04-10)[2][3][4][…], Վերսալ), ֆրանսիական պատմաբան։ Բարոյական և քաղաքական ԳԱ անդամ (1897

Գաբրիել Մոնո
Gabriel Monod
Ծնվել էմարտի 7, 1844(1844-03-07)[1]
Ենգուվիլ
Մահացել էապրիլի 10, 1912(1912-04-10)[2][3][4][…] (68 տարեկան)
Վերսալ
ԳերեզմանԳոնարդների գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմիջնադարագետ, պատմաբան, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Société de l'histoire de Paris et de l'Île-de-France?
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարAugustin Renaudet?[6]
Պարգևներ
 Gabriel Monod Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Գյոթինգենի համալսարանում։ 1868 թվականից դասավանդել է Բարձրագույն գիտելիքների պրակտիկ դպրոցում, այնուհետև դարձել նույն դպրոցի տնօրենը։ Ֆրանսիայում սկզբնավորել է բարձրորակ աղբյուրագետների, արխիվիստների նախապատրաստումը։ 1905 թվականից՝ Կոլեժդը Ֆրանսի պրոֆեսոր։ 1876 թվականին հիմնել է «Revue histarique» ամսագիրը։ Հարելով լիբերալ պոզիտիվիզմին՝ Մոնոն գտնում էր, որ պատմության ուսումնասիրության առարկան պետք է լինեն պատմական պրոցեսները (այլ ոչ թե առանձին երևույթներ ու անձեր), որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու պատմական օրինաչափություններ։ Մոնոյի հետազոտությունները նվիրված են աղբյուրագիտության և պատմագրության հարցերին։ Մոնոյին ճանաչում բերեց «Ֆրանսիայի պատմության մատենագիտություն» (1888) գործը։ Մոնոն ամուսնացած է եղել Ա․ Ի․ Գերցենի դստեր հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Մոնո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 714