Գաբրիել Ավետիքյան
Գաբրիել Ավետիքյան (սեպտեմբերի 19, 1750 կամ սեպտեմբերի 19, 1751, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 24, 1827, Վենետիկ, Ավստրիական կայսրություն), հայ բանասեր, թարգմանիչ, լեզվաբան, քերական-բառարանագիր, աստվածաբան, Մխիթարյան միաբանության անդամ։
Գաբրիել Ավետիքյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1750 կամ սեպտեմբերի 19, 1751 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1827 |
Մահվան վայր | Վենետիկ, Ավստրիական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, բանասեր, բառարանագիր և աստվածաբան |
Gabriel Avetikyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկ, սովորել Մխիթարյանների վարժարանում, ընդունել հոգևորականի կոչում, վարել վարչական մի շարք պաշտոններ։
Նրա առաջին աշխատությունը լույս է տեսել 1792 թվականին՝ «Քերականութիւն Թոսքանական լեզուի»։ Ապա միմյանց հետևից հրատարակել է «Մեկնութիւն չորեքտասան թղթոց Երանելւոյն Պողոսի առաքելոյն» (1806), «Բացատրութիւն շարականաց» (1814), «Քերականութիւն հայկական» (1815), «Տեսարանք, արարեալ աշխարհօրէն ոճով» (դասագիրք, 1816), «Քերականութիւն համառօտ» (1818, 1823), «պատարագամատոյց հայոց» (հայերեն և լատիներեն, 1823), ինչպես և կրոնական մի քանի գրքեր։ Մասնակցել է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի ստեղծմանը, գրելով ամբողջ Ա տառը։ Կատարել է թարգմանություններ, մեծ մասամբ կրոնական բովանդակությամբ։ Հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Նարեկը», նաև նրա բացատրությունը՝ «Նարեկլուծը»[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 134-135
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 615)։ |