Գաբրիել Ալմոնդ (հունվարի 12, 1911(1911-01-12)[4][1][2][…], Ռոք Այլենդ, Իլինոյս, ԱՄՆ - դեկտեմբերի 25, 2002(2002-12-25)[1][2][3], Փիսաֆիք Գրոուվ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան քաղաքագետ, տեսական և համեմատական քաղաքագիտության մասնագետ։ Մեծ ճանաչում են ստացել քաղաքական համակարգի տեսության և քաղաքական կուլտուրային նվիրված նրա աշխատությունները։ Նրա մշակած քաղաքական համակար­գի մոդելում հիմնական ուշադրությանը դարձվում է «մուտքի» և «ելքի» գործառույթներին։ Նա բացահայտում է քաղաքական կուլտուրայի բովանդակությանը կազմող քաղաքական կողմնորոշումների և քաղաքական համակարգի գործառնության բնույթի միջև կապը։ Ալմոնդի և Ա.Վերբայի «Քաղաքական կուլտուրա» (1963) աշխատության մեջ կոմպարատիվիստական (համեմատական) քաղաքական վերլուծության մեթոդը ցուցադրվում է հինգ երկրների՝ ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ժողովուրդների քաղաքական կուլտուրայի համեմատությամբ։

Գաբրիել Ալմոնդ
Ծնվել է1911
ԾննդավայրՌոք Այլենդ, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 25, 2002(2002-12-25)[1][2][3] (91 տարեկան)
Մահվան վայրՓիսաֆիք Գրոուվ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան (1938)[4]
Երկեր«Համեմատական քաղաքականություն,
զարգացման հա­յեցակարգը» (1966),
«Զարգացող տա­րածաշրջանությու­նը» (1968).
«Համեմատականների քաղաքական
քաղաքա­կանությունը այսօր» (1988)
ՄասնագիտությունԱմերիկյան քաղաքագետ,
տեսական և համեմատա­կան
քաղաքագիտության մասնագետ
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան[4], Տոկիոյի համալսարան, Բրուքլինի քոլեջ[4], Եյլի համալսարան[4], Եյլի համալսարան[4] և Սթենֆորդի համալսարան[4]
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4]

Հիմնական երկերն են՝ «Համեմատական քաղաքականություն, զարգացման հա­յեցակարգը» (1966), «Զարգացող տա­րածաշրջանությու­նը» (1968), «Համեմատականների քաղաքակաան քաղաքա­կանությունը այսօր» (1988

Գրականություն խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Ծանոթագրություններ խմբագրել