Լևոն Մկրտչյան (բժիշկ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մկրտչյան (այլ կիրառություններ)
Լևոն Նիկիտի Մկրտչյան (մայիսի 8, 1938, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1990): ՀԽՍՀ բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ (1987), ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս (2005):
Ծնվել է | մայիսի 8, 1938 (87 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Մասնագիտություն | բժիշկ և ուռուցքաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1971) և պրոֆեսոր (1972) |
Անդամակցություն | ԽՄԿԿ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԼևոն Մկրտչյանը ծնվել է 1938 թվականին Կիրովաբադում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1961-1977 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1977-1999 թվականներին եղել է Ուռուցքաբանության գիտական կենտրոնի տնօրեն, 1999 թվականից՝ քաղցկեղի կանխարգելման լաբորատորիայի վարիչ, 2000 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրիոնային լաբորատորիայի ղեկավար[1]։ Զբաղվում է չարորակ նորագոյացությունների կանխարգելման և բուժման հարցերով։ Ստեղծել է բազմարժեք սաղմնային հակաուռուցքային պատվաստանյութ[2][3]։ 1982-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ բժշկական գիտական ընկերությունների խորհրդի նախագահ, 1996 թվականից՝ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Պարգևներ
խմբագրել- «Ոսկե սկավառակ» (ԱՄՆ), 1995
- Քեմբրիջի «Ոսկե աստղ», 1996
Երկեր
խմբագրել- Актуальные вопросы онкологии, Ереван: 1982.
- Патология соединительной ткани при ревматических болезнях, Ереван: Айастан, 1983 (համահեղինակ)
- Рак. Проблемы, перспективы предупреждения и лечения, Ереван: 1986.
- Опухоли яичников, Ереван: 1986. (համահեղինակ)
- Патогенетические подходы к профилактике и терапии опухолей, Ереван: Айастан, 1988 (համահեղինակ)
- Геоонкопатология злокачественных новообразований желудочно-кишечного тракта, Ереван: 1989. (համահեղինակ)
- Интерфероны в онкологии, Ереван: 1989.(համահեղինակ)
- Морфологическая диагностика дисгормональных и опухолевых заболеваний эндометрия, Ереван: Айастан, 1991. (համահեղինակ)
- Патогенетические основы противодействия опухолевому росту в эксперименте и в клинике, Ереван: Луйс, 1993. (համահեղինակ)
- Շաքարային դիաբետի ժամանակակից հարցեր, Երևան։ Հայաստան, 2003։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ալֆրեդ Մկրտչյան». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ «Պատմական ակնարկ | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». armedin.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.