Նարեկ Մանուկյան
Նարեկ Վարուժանի Մանուկյան (մարտի 4, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ուռուցքաբան[1]։ 2019 թվականի օգոստոսի 31-ից Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն[2]։
![]() | |
Ծնվել է | մարտի 4, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | ուռուցքաբան |
Աշխատավայր | Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն |
Կուսակցություն | անկուսակցական |
Պարգևներ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ |
Կյանքը
խմբագրելՆարեկ Մանուկյանը ծնվել է 1983 թվականի մարտի 4-ին։ 2001-2003 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակում` որպես շարքային զինվոր։ 2004- 2010 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետում, 2010-2012 թվականներին անցել է ԵՊԲՀ-ի հետբուհական կրթություն՝ ստանալով ուռուցքաբանի որակավորում[3][4]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2013 թվականի փետրվարից մինչ 2014 թվականի նոյեմբեր աշխատել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում որպես ուռուցքաբան։ 2015-2016 թվականներին աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ։
2019 թվականի օգստոսի 31-ից ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն է։
2019 թվականից հանդիսանում է ՀՀ չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամ[5]։
2021 թվականից Նարեկ Մանուկյանի նախաձեռնությամբ փետրվարի 4-ին՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում, տեղի է ունենում «Հայկական ուռուցքաբանական ամենամյա կոնգրեսը», որը հնարավորություն է ընձեռում ոլորտի բոլոր մասնագետներին մեկ հարկի տակ հավաքվելու, քննարկելու անցնող տարվա ձեռքբերումներն ու ուղենշելու հետագա անելիքները[6]։
2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով Նարեկ Մանուկյանը դարձել է ավագանու անկուսակցական անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով[7][8]։
Պարգևներ
խմբագրելՀայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Նարեկ Մանուկյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանը անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության համար[9]։
Անձնական կյանք
խմբագրելՆարեկ Մանուկյանն ամուսնացած է, ունի 2 զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նարեկ Մանուկյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել». Aurora News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Նարեկ Մանուկյանի էջը www.med-practic.com կայքում։». www.med-practic.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Առանց թեմայի. Նարեկ Մանուկյան». www.1tv.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Բարդը ընտրելով․ ուռուցքաբան Նարեկ Մանուկյանի «Հաջողության նոտան»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն :։ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն». oncology.am. Արխիվացված է օրիգինալից 2022-02-10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Մրցակցությունը հանգեցրել է ուռուցքաբանության զարգացմանը. մեկնարկել է ուռուցքաբանների կոնգրեսը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Ովքեր են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները». Hetq.am. 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Ովքեր են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.