Սուրեն Հովհաննիսյան (բժիշկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Սուրեն Արմենակի Հովհաննիսյան (1909, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-ռենտգենաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Ծնվել է | 1909 |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1984 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1935) |
Մասնագիտություն | բժիշկ և ռենտգենաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍուրեն Հովհաննիսյանը ծնվել է 1909 թվականին, Թիֆլիսում։ 1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1937 թվականին Հովհաննիսյանը Լենինականում կազմակերպել է ռենտգենաբանական բաժանմունք։ 1946 թվականին մասնակցել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպմանը և մինչև 1984 թվականը ղեկավարել թոքային ախտաբանության բաժանմունքը։ 1954-1973 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ռենտգենաբան[1]։
Աշխատանքները վերաբերում են սրտի և անոթների, բրոնխների և թոքերի, ստամոքսի, ոսկրերի մի շարք հիվանդությունների ռենտգենյան ախտորոշման հարցերին։ Ավելի քան 70 գիտական աշխատությունների հեղինակ է։
Պարգևներ
խմբագրել- «Մարտական ծառայության համար» մեդալ։
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ։
Երկեր
խմբագրել- Թոքային էխինոկոկի ռենտգեն ախտորոշում, Երևան (1969)։
Գրականություն
խմբագրել- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։