Բևեռլի Էլեյն Ադլենդ (անգլ.՝ Beverly Elaine Aadland), (սեպտեմբերի 16, 1942(1942-09-16)[1][2], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 5, 2010(2010-01-05)[3][1][2], Լանքասթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Բևեռլի Ադլենդ
Ծնվել էսեպտեմբերի 16, 1942(1942-09-16)[1][2]
ԾննդավայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 5, 2010(2010-01-05)[3][1][2] (67 տարեկան)
Մահվան վայրԼանքասթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունHollywood Professional School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներմայր՝ Florence Aadland?
Համատեղ ապրող(ներ)Էրոլ Ֆլին

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հոլիվուդում Գերբերտ և Ֆլորենս (1914-1965) Ադլենդների ընտանիքում[4]։ Առաջին անգամ կինոէկրաններին հայտնվել է 1951 թվականին 9 տարեկանում։ 8 տարիների ծավալած գործունեության ընթացքում Ադլենդը նկարահանվել է 5 կինոնկարներում, այդ թվում նաև` «Խաղաղ օվկիանոսի հարավում» (1958 թվական) և «Կուբայի ապստամբները» (1959 թվական) ֆիլմերում։ Վերջինս նկարահանումների ժամանակ սիրավեպ է սկսել դերասան Էրոլ Ֆլինի հետ[4][5][6]։ Այս ամենը շարունակվել է մինչև Ֆլինի հանկարծակի մահը (1959 թվական)[7]։ Նրանց սիրավեպի հիման վրա նկարահանվել է «Վերջին Ռոբին Հուդը» ֆիլմը և Ադլենդի դերը խաղացել է Դակոտա Ֆենինգը[8]։ 1959 թվականից հետո Ադլենդն այլևս չէր նկարահանվում։

1960 թվականին էլ Ադլենդը սիրավեպ է սկսել Ուիլյամ Ստանչի հետ, որը մահացել է՝ Ադլենդի հետ վիճաբանության ժամանակ իր վրա կրակելով[9]։ Հետագայում դերասանուհին երեք անգամ ամուսնացել է և վերջին ամուսնուց՝ Ռոնալդ Ֆիշերից դուստր է ունեցել[9]։ Բևեռլի Էլեյն Ադլենդը մահացել է 2010 թվականին շաքարախտից առաջացած բարդություններից և սրտային անբավարարությունից՝ 67 տարեկանում[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանումը Բնօրինակը Դերը
1951 Վաճառականի մահը Death of a Salesman աղջիկը
1958 Չափազանց շատ, չափազանց շուտ Too Much, Too Soon շիկահերը երեկոյի ժամանակ
1958 Մարջորի Մորնինգսթար Marjorie Morningstar պարուհի
1958 Խաղաղ օվկիանոսի հարավում South Pacific բուժքույր
1959 Կուբայի ապստամբները Cuban Rebel Girls Բևերլի Վուդս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-beverly-aadland10-2010jan10,0,7266560.story
  4. 4,0 4,1 «Errol Flynn's Pretty Baby» (անգլերեն). People. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  5. Smith, Jack (1985 թ․ դեկտեմբերի 30). «A few more literary favorites among the best of the firsts and the best of the lasts». Los Angeles Times.
  6. Aadland, Florence; Tedd Thomey The Big Love. — reprint. — Grand Central Pub., 1986. — ISBN 0-446-30159-0
  7. Obituary Los Angeles Times, 10 January 2010.
  8. «The Last of Robin Hood Wrestles with a Star's Underage Love Village Voice August 27, 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  9. 9,0 9,1 9,2 Lin II, Rong-Gong (2010 թ․ հունվարի 10). «Beverly E. Fisher dies at 67; Errol Flynn's final girlfriend». Los Angeles Times.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռլի Ադլենդ» հոդվածին։