Բևեռային փրփրաձկնիկ
ձկների տեսակ
Բևեռային փրփրաձկնիկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Boreogadus saida
(Lepechin, 1774)
|
||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Բևեռային փրփրաձկնիկ կամ սայկա (լատին․՝ Boreogadus saida), ճառագայթալողակ ձկների դասի Փրփրուկակերպերին պատկանող ձկնատեսակ։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է հիմնականում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և դրա մաս կազմող ծովերի ջրերում։ Ջրի ափերի մոտ կամ գետաբերանում առաջացնում են կուտակումներ։
Ապրում են վտառներով։ Հիմնականում հանդիպում են Կանադայի, Ալյասկայի, Հյուսիսային Ռուսաստանի ափերի մոտ։ Բացի այդ հանդիպում են նաև Գրենլանդիայի, Իսլանդիայի, Սկանդինավիայի և Շպիցբերգենի շրջակայքում և մերձծովյան հատվածներում։
Սննդառություն
խմբագրելԲևեռային փրփրաձուկը կամ սայկան սնվում է ֆիտո և զոո պլանկտոններով։ Ունի արդյունագործածական նշանակություն։ Սննդի համար որսում են Բարենցի և Սպիտակ ծովերում։
Հանդիսանում է սառը ջրերում ապրող կաթնասունների հիմնական սնունդը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 122 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային փրփրաձկնիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային փրփրաձկնիկ» հոդվածին։ |