«Բրոդվեյի օրորոցային» (անգլ.՝ «Lullaby of Broadway»), փոփ երգ, որի երաժշտության հեղինակը Հարրի Ուորենն է, տեքստի հեղինակը՝ Էլ Դուբինը։ Թողարկվել է 1935 թվականին[1]։ Երգի տեքստը նվիրված է Բրոդվեյի գիշերային կյանքին ու նրա բնակիչներին, որոնք «չեն քնում ընդհուպ մինչև լուսաբաց»։

«Բրոդվեյի օրորոցային»
The Chicksի երգը
Լեզուանգլերեն
ՀեղինակԱլ Դուբին
ԿոմպոզիտորՀարրի Ուորեն

Ուինի Շոուն երգը ներառել է «1935-ի ոսկի որոնողները» երաժշտական ֆիլմում[1], ինչպես նաև այն օգտագործվել է որպես ֆոնային երաժշտություն Բեթ Դեյվիսի՝ նույն թվականին թողարկված «Հատուկ գործակալ» ֆիլմում։ Դրանից բացի, նույն տարում այն երգել է գիշերային ակումբի բեմում Ջին Քոուենը Ջեյմս Կեգնի «G մարդիկ» ֆիլմում։ 1935 թվականին երգն արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն օրիգինալ երգի համար[1]։

Հայտնի ձայնագրություններ խմբագրել

1935 թվականի հիթային տարբերակները ձայնագրել են[2].

  • Դորսի եղբայրների նվագախումբ (վոկալը՝ Բոբ Քրոսբիի)
  • Լիթլ Ջեք Լիթլ
  • Ռեջինալդ Ֆորսայթ
  • Հել Քեմփ (վոկալը՝ Բոբ Ալենի)
  • Չիք Բուլլոք

Այլ տարբերակներ ձայնագրել են՝

  • 1944 – Էնդրյուս քույրեր, ձայնագրվել է 1944 թվականի օգոստոսի 24-ին Decca Records-ի համար[3]։
  • 1951 – Դորիս Դեյը երգը երկու անգամ ձայնագրել է 1950 թվականին։ Առաջինը ձայնագրվել է Նորման Լյուբոֆի երգչախմբի և Բադդի Քոուլի կվարտետի հետ դեկտեմբերի 8-ին և ներառվել Lullaby of Broadway ալբոմում։ Երկրորդ անգամ Դորիս Դեյը երգը ձայնագրել է Հարրի Ջեյմսի ու նրա երգչախմբի հետ։
  • 1956 թվականին Բինգ Քրոսբին ձայնագրել է երգն[4] իր ռադիոշոուում օգտագործելու համար, և հետագայում այն ընդգրկվել է The Bing Crosby CBS Radio Recordings (1954-56) հավաքածուում, որ թողարկել է Mosaic Records-ը (կատալոգ MD7-245) 2009 թվականին[5]։
  • 1957 թվականին Թոնի Բենեթը երգը ձայնագրել է իր The Beat of My Heart ալբոմի համար։
  • 1959 թվականին Էլլա Ֆիցջերալդը ձայնագրել է երգն իր Ella Fitzgerald Sings Sweet Songs for Swingers ալբոմի համար Ֆրենկ Դևոլի նվագամբի նվագակցությամբ։
  • 1962 – Քոնի Ֆրենսիսը երգը ձայնագրել է 1962 և 1963 թվականներին և ընդգրկել իր Connie Francis Sings Award Winning Motion Picture Hits (1963) ալբոմում։
  • 1964 – Կատերինա Վալենտե, ընդգրկել է իր I Happen to Like New York ալբոմում։
  • 1973 – Բեթ Միդլերը ձայնագրել է երգի քավերն իր Bette Midler ալբոմի համար։ Երգը ներկայացվել է որպես պոպուրի Optimistic Voices երգի հետ միասին։ Այն ընդգրկվել է նաև երգչուհու Live at Last ալբոմում։
  • 1977 – Pasadena Roof Orchestra-ն երգն ընդգրկել է իր The Show Must Go On ալբոմում[6]
  • 1979 – Բրամ Չայկովսկին երգը թողարկել է որպես սինգլ[7]։
  • 2003 – Դիանա Ռիվզը ձայնագրել է երգն իր A Little Moonlight ալբոմի համար։
  • 2004 – Չելսի Քրոմբախը ձայնագրել է երգի քավեր տարբերակն իր Profile առաջին ալբոմի համար[8]։
  • 2006 – Թոնի Բենեթն ու Dixie Chicks խումբը ձայնագրել են երգը Բենեթի Duets: An American Classic ալբոմի համար։
  • 2016 – Cherry Poppin' Daddies խումբը ձայնագրել է երգն իր The Boop-A-Doo ալբոմի համար, որում ընդգրկվել են 1920-ական և 1930-ական թվականների ջազ երգեր։

Կինոյում խմբագրել

  • 1936 – Դորսի եղբայրների նվագախմբի տարբերակն օգտագործվել է որպես Merrie Melodies «Միսս Գլորի» (անգլ.՝ Page Miss Glory, 1936) մուլտֆիլմի ֆոնային երաժշտության մաս,
  • 1951 – Բրոդվեյի օրորոցային (անգլ.՝ Lullaby of Broadway), Դորիս Դեյի երգը,
  • 1993 – Կյանքը Մայքիի հետ (անգլ.՝ Life With Mikey)[9]։

Փոփ մշակույթում խմբագրել

Երգն օգտագործվել է նաև «Տաքսի» հեռուստասերիալի էպիզոդում (Մերիլու Հենների կատարմամբ) և բրոդվեյյան «42-րդ փողոց» (անգլ.՝ 42nd Street) մյուզիքլում։

1976 թվականին Ուինի Շոուի ձայնագրած տարբերակն թողարկել է որպես 45rpm սինգլ և զբաղեցրել 42-րդ հորիզոնականը բրիտանական հիթ-շքերթում[10]։

Երգն օգտագործվել է Միլֆորդ Պլազա հյուրանոցի գովազդում (անգլ.՝ Milford Plaza Hotel), որտեղ այն կոչվում է Lullabuy of Broadway։

Muppet eskimos խումբը երգը կատարել է The Muppet Show շոուի Գիլդա Ռադների էպիզոդում։

Լիզա Ստենսֆիլդի՝ Cole Porter-ի Down in the Depths երգի քավեր տարբերակի՝ 1990 թվականին նկարահանված երաժշտական տեսահոլովակի սկզբում և վերջում օգտագործվել են մեջբերումներ «Բրոդվեյի օրորոցայինից»։ Տեսահոլովակի սկզբում ցուցադրվում է անմարմին գլուխ, որը մեծանալով կատարում է երգի սկիզբը իսկ վերջում այն փոքրանում է՝ երգելով «Բրոդվեյի օրորոցայինի» վերջին հատվածը։

Լինդա Լավինն ու Մարթա Ռեյը երգը կատարել է 1970-ական թվականների Alice շոուի Sharples vs Sharples էպիզոդում։

2005 թվականին Իդինա Մենզելը ձայնագրել է երգի փոփ/հիփ-հոփ տարբերակը «Շոուբիզնես։ Ճանապարհ դեպի Բրոդվեյ» (անգլ.՝ ShowBusiness: The Road to Broadway) ֆիլմի եզրափակիչ լուսագրերի համար։

Երգն օգտագործվել է Dance on Broadway պարային խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջ 134. ISBN 1-904994-10-5.
  2. Whitburn, Joel (1986). Joel Whitburn's Pop Memories 1890-1954. Wisconsin, USA: Record Research Inc. էջ 545. ISBN 0-89820-083-0.
  3. Sforza, John (2000). Swing It!. Lexington, Kentucky: University Press of Kentucky. էջ 228. ISBN 0-8131-2136-1.
  4. «A Bing Crosby Discography». BING magazine. International Club Crosby. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «allmusic.com». allmusic.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Discogs.com». Discogs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Discogs.com». Discogs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «allmusic.com». allmusic.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. Janet Maslin, "Reviews/Film; A Former Child Star Managing Stars-to-Be", The New York Times, June 4, 1993
  10. Roberts, David (2005). British Hit Singles & Albums (18 ed.). London: Guinness World Records. ISBN 978-1904994008.