Բրյուս Ֆայրսթին (Bruce Feirstein, 1956[1][2], Մեյփլվուդ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ և հումորիստ, ով առավել հայտնի է Ջեյմս Բոնդի սերիալներում իր ներդրումով և իր ամենաշատ վաճառվող հումորային գրքերով, ներառյալ «Իսկական տղամարդիկ չեն ուտում քիշ» և «Հաճելի տղաները միայնակ են քնում»[3] գրքերը։ «Իսկական տղամարդիկ չեն ուտում քիշ» գիրքը 55 շաբաթ եղել է The New York Times օրաթերթի լավագույն վաճառվողների ցուցակում[4]։

Բրյուս Ֆայրսթին
Ծնվել է1956[1][2]
ԾննդավայրՄեյփլվուդ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան, Բոստոնի համալսարանի հաղորդակցական կապերի քոլեջ և Columbia High School?
ԱնդամակցությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Վաղ տարիներ և կրթություն

խմբագրել

Ֆայրսթինը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Մեյփլվուդ քաղաքում[5]։ Դպրոցական տարիներին Ֆայրսթինն աշխատել է Նյուարկի օդանավակայանում որպես թռիչքուղիների լույսերը փոխարինող[6]։ Ֆայրսթինը սովորել է Բոստոնի համալսարանում, որտեղ եղել է The Daily Free Press ուսանողական թերթի գլխավոր խմբագիրը։

Գործունեություն

խմբագրել

Բոստոնի համալսարանն ավարտելուց հետո Ֆայրսթինը աշխատել է որպես գովազդային պատճենահանող՝ շահելով 11 Կլիոյի անվան մրցանակ (Clio Awards) և երեք Մենաշուո Ոսկե մատիտներ («One Show Gold Pencils») մրցնակների` այնպիսի հաճախորդների համար կորպորատիվ և քաղաքական գովազդային արշավներում իր աշխատանքի համար, ինչպիսիք են BMW, FedEx լոգիստիկ ընկերությունը, Michael Dukakis-ը և Sony:

Այնուհետև նա դարձել է ազատ գրող իր բազմաթիվ հրապարակումներոանդես գալով այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են` The New York Times Magazine (որտեղ նա փոխարինել է Ռասել Բեյքերին ), New Republic, New York, Washington Post, Los Angeles Times, New Yorker, East Hampton Star և Playboy:

Նա եղել է Spy- հումորային ամսագրի խմբագիր, աշխատել է Հոուել Ռեյնսի հետ՝ գրելով խմբագրականներ «The New York Times» թերթի համար և 1994 թվականից գրել է (հիմնականում) հումորային «New Yorker's Diary», «The New York Observer» ամսագրերի համար։ 1995 թվականից նա եղել է «Vanity Fair» ամսագրի խմբագիր, իսկ 2000 թվականից՝ «Strategy+Business» ամսագրի սյունակագիր։ Նրա աշխատանքը նաև հայտնվել է առցանց «Salon.com» և «Inside.com» կայքերում։

Հեռուստատեսությունում Ֆայրսթինը շատ կարճատև աշխատել է «Saturday Night Live» ամերիկյան երաժշտական հումորային հեռուստաշոուում, մասնակցել է «ABC» հեռուստաընկերության «Days End» հաղորդման եթերում և առաջադրվել CableACE մրցանակի HBO  ամերիկյան կաբելային հեռուստացանցի «Լավագույն ոտքերը ութերորդ դասարանում»[7] իր գրած մեկ գործողությամբ պիեսի համար, որի գլխավոր դերակատարներն էին Թիմ Մեթսոնը և Ջիմ Բելուշին։ Նա նաև եղել է Fox-ի «Պարոն Նախագահ» հեռուստասերիալի պատմությունների խմբագիրը, որի գլխավոր դերակատարը Ջորջ Ս. Սքոթն էր, իսկ պրոդյուսերը՝ Ջոնի Քարսոնը։ Նա նկարահանվել է (որպես ինքը) Ջեյմս Բոնդի և Փիրս Բրոսնանի մասին 1980-ականների «Հոլիվուդի կինոմրցանակաբաշխության սեզոնի» վավերագրական ֆիլմերում։

Ֆայրսթինը նաև հանդես է եկել որպես CNBC բիզնես նորությունների և Fox News լրատվական հեռուստաալիքների եթերներում քաղաքական մեկնաբան, ինչպես նաև հարցազրույց է տվել The Today Show և Good Morning America հաղորդումների համար։

Բացի Ջեյմս Բոնդի սերիալից, Ֆայրսթինը նաև աշխատել է (տիտրերում նշված չէ) Ուիլ Սմիթի, Բրյուս Ուիլիսի, Ջոն Տրավոլտայի և Ջուլիա Ռոբերթսի սցենարների վրա՝ ռեժիսորներ Ջոն Վուի և Ջոն ՄաքՏյերնանի հետ միասին։ Նա իր կերպարով հանդես է եկել 1992 թվականին նկարահանված «Մերկը Նյու Յորքում» գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորը Դենիել Ալգրանն է[8]։

2007 թվականին, Լոս Անջելեսում շարունակելով սցենարներ գրել և Նյու Յորքի Vanity Fair- ում ներդրում ունենալով, նա սկսել է ֆիլմեր արտադրել Չինաստանում։ Նրա առաջին ֆիլմը՝ 2009 թվականի «Հոնգ Հե» ( Կարմիր գետ ) ֆիլմն է, Վիետնամի պատերազմի հետևանքների մասին, որը Չինաստանում մեծ արձագանք է գտել քննադատների և առևտրային ոլորտի շրջանում։ Ռեժիսորը Ջիարուի Ժանգն է, գլխավոր դերերում՝ Նիկ Չյունը, Դենի Լին և Ջինգչու Չժանը[9]։

2008 թվականին Ֆայրսթինը նշանակվել է Բոստոնի համալսարանի վերակացուների խորհրդի անդամ[10]։

Ջեյմս Բոնդ

խմբագրել

1995 թվականին Ֆայրսթինը սկսել է աշխատել Ջեյմս Բոնդի ֆրանշիզայում ՝ գրելով (Ջեֆրի Քեյնի հետ) «Ոսկե աչքը» ֆիլմի սցենարը՝ ըստ Մայքլ Ֆրանսի պատմվածքի[11]։ Ֆայրսթինը դրանից հետո, 1997 թվականին գրել է «Վաղը չի մեռնի երբեք» պատմությունը և սցենարը։ 1999 թվականին Ֆայրսթինը գրել է «Ամբողջ աշխարհն էլ հերիք չէ» պատմվածքի սցենարը Նիլ Փերվիսի և Ռոբերտ Ուեյդի հետ համատեղ։

Ֆայրսթինը նաև չորս համակարգչայի խաղ է գրել Բոնդի շարքից։ 2004 թվականին Ֆայրսթինը գրել է քննադատների համակրանքին արժանացած «Ջեյմս Բոնդ 007. Ամեն ինչ կամ ոչինչ» համակարգչային խաղը ծրագրավորող և հրատարակիչ Electronic Arts ընկերության համար։ Դրանից հետո Ֆայրսթինը հարմարեցրել է 1957 թվականի Յան Ֆլեմինգի վեպը և 1963 թվականին նկարահանված «Ռուսաստանից սիրով» ֆիլմը` ստեղծելով համանուն համակարգչային խաղ` օգտագործելով Շոն Քոներիի ձայնն ու նմանությունը։

2010 թվականին Activision-ը հայտարարել է, որ ինքը կներկայացնի օրիգինալ պատմություն շարքի հաջորդ տեսախաղի համար՝ Ջեյմս Բոնդ 007։ Blood Stone-ը Xbox 360, PlayStation 3 և PC պլատֆորմների համար[12], ինչպես նաև GoldenEye 007 տեսախաղի ռիմեյքը։ Որպես Ոսկե աչքը ֆիլմի բնօրինակ գրողներից մեկը, Ֆայրսթինի աշխատանքը նոր խաղի վրա ներառում է սյուժեի թարմացում ժամանակակից միջավայրի և Դենիել Քրեյգի կերպարի մեկնաբանության ոճով։

Անձնական կյանք

խմբագրել

Ֆայրսթինն ապրում է իր կնոջ՝ Մադլին Ուորենի և երկվորյակ երեխաների՝ Թոմասի և Էլիզաբեթի հետ Լոս Անջելեսում։ Մադլին Ուորենը ստուդիայի նախկին գործադիրն է եղել, որը բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի արտադրության վերահսկման պատասխանատուն է եղել, այդ թվում՝ «Իմ սիրելի տարին», «Թիթեղյա գավաթը», «Մարդը, որը շատ քիչ գիտեր» և «Օսկարի» առաջադրված «Լոս Անջելեսի գաղտնիքները» (LA Confidential) ֆիլմերը։

Մատենագրություն

խմբագրել

1982, «Իսկական տղամարդիկ քիշ չեն ուտում»[13]

1986, «Հաճելի տղաները միայնակ են քնում. ժամադրություն դժվարին ութսունականներին» (գրքի կազմի ներքևում` Իսկական տղամարդիկ քիշ չեն ուտում գրքի հեղինակ)[3]

2017, «Հին դպրոց. Կյանքը Սեյն Լեյնում»[14]։

Էսսեներ և հրապարակումներ

խմբագրել
  • 2013, «Ուղեկցող ասպետ», Քեն Ռոբինսոն[15]
  • 2019, «Չինական բլոկբաստերի արշալույսը», Strategy+Business[16]:

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Նշումներ
1984 Լավագույն ոտքերը ութերորդ դասարանում The Best Legs in the Eighth Grade Հեռուստաֆիլմ
1987 Պարոն նախագահ Mr. President Դրվագ՝ «Քեռի Սեմ»
1991 Հրեշներ Monsters Դրվագ՝ «Դեմք ռադիոյի համար»
1995 Ոսկե Աչքը GoldenEye Սցենարի հեղինակ
1997 Վաղը չի մեռնի երբեք Tomorrow Never Dies
1999 Ամողջ աշխարհն էլ հերիք չէ The World Is Not Enough
1999 Հաճելի տղաները միայնակ են քնում Nice Guys Sleep Alone - Dating In The Difficult Eighties համանուն գրքի հիման վրա, ֆիլմի ռեժիսոր` Ստյու Փոլարդ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 Feirstein, Bruce (1986 թ․ հունվարի 1). Nice Guys Sleep Alone - Dating In The Difficult Eighties (English) (First Edition ed.). Dell. ISBN 978-0-00-637229-5. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Walters, Ray (1982 թ․ հունիսի 20). «PAPERBACK TALK; Wits of the 80's». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.
  5. Lovenheim, Barbara. "'REAL MAN' LIMNS SINGLES LIFE", The New York Times, October 5, 1986. Accessed December 1, 2007. "Born in Maplewood, N.J., he began writing parodies in the eighth grade, but he didn't know what to do with his wit."
  6. O'Reilly, Bill; Feirstein, Bruce (2017 թ․ մարտի 28). Old School: Life in the Sane Lane (անգլերեն). Henry Holt and Company. ISBN 978-1-250-13580-3.
  7. Patchett, Tom (1984 թ․ սեպտեմբերի 19), The Best Legs in Eighth Grade (Comedy), Tim Matheson, Annette O'Toole, Kathryn Harrold, Telecom Entertainment Inc., Վերցված է 2024 թ․ հունիսի 19-ին
  8. Naked in New York (1993) - Daniel Algrant | Synopsis, Movie Info, Moods, Themes and Related | AllMovie (անգլերեն), Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին
  9. Cieply, Michael (2009 թ․ հունիսի 1). «Bruce Feirstein's 'Hong He' Seems to Be a Hit in China». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  10. Boston University Today, May 6, 2008. http://www.bu.edu/today/campus-life/2008/05/05/alums-elected-board-overseers
  11. «MI6 :: The Home of James Bond». MI6-HQ.COM (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  12. Playswitch.com, "Activision Announces James Bond 007: Blood Stone For Xbox 360, PS3, PC and DS", «Activision Announces James Bond 007: Blood Stone for Xbox 360, PS3, PC and DS». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  13. Feirstein, Bruce (1982). Real Men Don't Eat Quiche. New York: Pocket Books.
  14. Feirstein, Bruce with Bill O'Reilly (2017). Old School: Life in the Sane Lane. Henry Holt and Company
  15. Feirstein, Bruce (2013 թ․ հունիս). «Guiding knight». Spotlight. Vanity Fair. Vol. 634. էջ 93. Sir Ken Robinson.
  16. Feirstein, Bruce (July 2019). The dawn of the Chinese blockbuster. Strategy+Business

Արտաքին հղումներ

խմբագրել