Բրյուս Օբոմեյոմա Օնոբրակպեա (անգլ.՝ Bruce Obomeyoma Onobrakpeya, օգոստոսի 30, 1932(1932-08-30)[1], Agbara-Otor, Դելտա, Նիգերիա), նիգերիացի փորագրող, նկարիչ և քանդակագործ։

Բրյուս Օնոբրակպեա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1932(1932-08-30)[1] (91 տարեկան)
ԾննդավայրAgbara-Otor, Դելտա, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
ԿրթությունAhmadu Bello University?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և նկարիչ-փորագրող
ԱշխատավայրԷլիզաբեթ Սիթիի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Bruce Onobrakpeya Վիքիպահեստում

Օնոբաչպեայի աշխատանքները ներկայացվել են Լոնդոնի Թեյթ Մոդեռնի ցուցահանդեսներում, Վաշինգտոնում գտնվող Սմիթսոնյան ինստիտուտի Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանում և Շվեյցարիայի Մալմյոյի գեղարվեստի պատկերասրահում[2]։ Նրա աբստրակտ նկարները ցուցադրվում են Լագոսի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում[3], իսկ նրա այլ գործերից շատերը կարելի է գտնել Ժամանակակից նիգերիական արվեստի վիրտուալ թանգարանում[4]։

Կենսագրություն խմբագրել

Բրյուս Օնոբրակպեյան ծնվել է Դելտա նահանգի Ագբարհա Օտոր քաղաքում։ Նա ուրհոբո ժողովրդից փորագրողի որդի էր։ Դաստիարակվել է քրիստոնեական հավատքով, չնայած ծանոթ էր նաև ավանդական հավատալիքներին։ Երբ նա դեռ երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Էդո նահանգի Բենին Սիթի քաղաք։ Նա հաճախել է տղաների Արևմտյան դպրոց, որտեղ արվեստը դասավանդում է Էդվարդ Իվեհիվբոյը։ Նա նկարչական դասերի է հաճախել նաև Բենին Սիթիի Բրիտանական խորհրդի արվեստի ակումբում։ Օնոբրակպեան տպավորված էր հատկապես Էմանուել Էրաբորի աշխատանքով։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո նա երեք տարի աշխատել է որպես նկարչության ուսուցիչ։ 1956 թվականին նա մեկնել է Օնդո, որտեղ ևս մեկ տարի դասավանդել է մեկ այլ ավագ դպրոցում։

1957 թվականի հոկտեմբերին Օնոբակպեյան ընդունվել է Նիգերիայի արվեստի, գիտության և տեխնոլոգիայի քոլեջ, որն այժմ հայտնի է որպես Զարիայում գտնվող Ահմադու Բելոյի համալսարան[5]։ Դաշնային կառավարության կրթաթոշակի միջոցով նա ուսումնասիրել է արևմտյան տեսողական արվեստի ավանդույթները։ Միևնույն ժամանակ, սկսել է փորձեր կատարել նիգերիական բանահյուսության, առասպելների և լեգենդների թեմաներով և գեղարվեստական ձևերով։ Նրա աշխատանքների մեծ մասում օգտագործվում են աֆրիկյան ավանդական քանդակագործության և դեկորատիվ արվեստների համար բնորոշ ոճական տարրեր և կոմպոզիցիաներ։[6][7]

Զարիայի արվեստի միությունը, որը հետագայում կոչվել է «Զարիայի ամստամբներ», հիմնադրվել է 1958-ի հոկտեմբերի 9-ին արվեստի քոլեջի մի խումբ ուսանող-արվեստագետների կողմից՝ Ուչե Օկեկեի գլխավորությամբ՝ նպատակ ունենալով «ապամոնտաժել» արտասահմանյան եվրոպացիների ուսուցանած տեսողական արվեստները։ Հետագայում Օնոկբրակպեան ասել է, որ քոլեջը նրան տվել է տեխնիկական հմտություններ, բայց հենց Զարիա արվեստի միությունն էր, որ նրան ձևավորել է որպես պրոֆեսիոնալ նկարիչ։ Հասարակությունը նրան վստահություն տվել իր սեփական ոճը գտնելու համար։ Նա ձգել է իր կերպարները, անտեսել է հեռանկարը և կտավների վրա գերբնական ինչ-որ մի բան է պատկերել[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. «Bruce Onobrakpeya». Modern African Art. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  3. «National Gallery of Modern Art Lagos». Nigeria Vacation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  4. «Bruce Onobrakpeya (Dedicated Exhibition)». ArtPortal. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. Robert Barde (April 1978). "Bruce Onobrakpeya" Արխիվացված 2012-03-24 Wayback Machine (PDF). The Best of Africa. Retrieved 22 May 2011.
  6. "Grillo Pavilion honors Bruce Onobrakpeya". Vanguard (Nigeria). 10 March 2010. Retrieved 22 May 2011.
  7. "Biography of Bruce ONOBRAKPEYA" Արխիվացված 2010-06-13 Wayback Machine. African Success. Retrieved 22 May 2011.
  8. Richard A. Singletary (2005). "Bruce Onobrakpeya: His Art and International Reputation". Studies in Urhobo culture. Urhobo Historical Society. p. 632. ISBN 978-067-769-0.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուս Օնոբրակպեա» հոդվածին։