Բրիտանիայի արքայական ամուսինների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Արքայական ամուսինը իշխող թագավորի կամ թագուհու ամուսինն է։ Միացյալ Թագավորության միապետների և նրա նախնիները չունեն սահմանադրական կարգավիճակ կամ իշխանություն, բայց շատերը զգալի ազդեցություն են ունեցել իրենց ամուսնու՝ միապետի վրա։ Որոշ արքայական ամուսիններ, ինչպես ներկայիս Արքայազն Ֆիլիպը, նաև օգնել են բարձրացնել միապետության վարկանիշը՝ դառնալով հայտնի և ժողովրդի կողմից սիրված մարդիկ։ Արքայազն Ֆիլիպը ամենաերկարակյաց և ամենատարեց արքայական ամուսինն է։ Նրա կնոջ՝ Եղիսաբեթ II-ի մայրը, ով մահացավ 101 տարեկան հասակում, ավելի երկար կյանք ապրեց, բայց իր մահվան պահին նա արքայական ամուսնու տիտղոսը չէր կրում, քանի որ նրա ամուսինը՝ Թագավոր Ջորջ VI-ը մահացել էր իրենից 50 տարի առաջ։

Արքայազն Ալբերտը միակ տղամարդ արքայական ամուսինն էր, որը շնորհվեց Prince Consort տիտղոսը:

Պատմությունը խմբագրել

1707 թվականից՝ Մեծ Բրիտանիայի Թագավորության հիմնադրումից ի վեր այն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունները ունեցել են տասը արքայական ամուսիններ։ 1727-1814 թվականների ընթացքում գահակալած թագուհիները նաև Հանովերների կայսրընտրուհիներն (Electress of Hanover) էին, քանի որ նրանց ամուսինները բոլորն էլ կրում էին Հանովերների կայսերընտրի (Elector of Hanover) կոչումը։ 1814–1837 թվականների միջև ընկած ժամանակահատվածում թագուհիները կրում էին Հանովերների թագուհի կոչումը, քանի որ նրանց ամուսինները Հանովերների թագավորներն էին։ Միացյալ Թագավորության հետ անձնական ունիաներն ավարտվեցին 1837 թվականին Վիկտորիա թագուհու գահակալման պատճառով, քանի որ Հանովերի գահափոխանցման օրենքները արգելում էին կնոջը տիտղոսը ժառանգել, եթե գոյություն ուներ ապրող տղամարդ ժառանգ (Միացյալ Թագավորությունում տղամարդը գերակայություն ուներ իր քույրերի նկատմամբ, «2013 թվականի գահափոխանցման ակտը», որը վերացրեց տղամարդկանց գահափոխանցման առաջնահերթությունը)։ 1866 թվականի Ավստրո-պրուսական պատերազմում Հանովերը բռնակցվեց Պրուսիայի կողմից և դարձավ Հանովերի նահանգ։

Բացառություններ խմբագրել

Ոչ բոլոր միապետների կանայք են դարձել արքայական ամուսիններ, քանի որ նրանք գուցե մահացել են, ամուսնալուծվել են, իրենց ամուսնությունը ճնաչվել է անվավեր նախքան իրենց ամուսինների գահը բարձրանալը կամ ամուսնացել են իրենց ամուսինների գահից հրաժարվելուց հետո։ Այդպիսի դեպքեր են.

  • Սոֆիա Դորոթեա Սելեցի, Ջորջ Ա Մեծի կինը, ամուսնացել է 1682 թվականի նոյեմբերի 22-ին, ամուսնալուծվել՝ 1694 թվականի դեկտեմբերի 28-ին, մահացել՝ 1726 թվականի նոյեմբերի 13-ին;
  • Մարիա Աննա Ֆիցերբերտը, Ջեորջ IV-ի կինը (ամուսնցել է՝ որպես Ուելսի արքայազն), ամուսնացել է 1785 թվականին, ամուսնությունը ճանաչվել է անվավեր, մահացել է 1837 թվականին
  • Ուոլիս Ուորֆիլդ Սիմփսոնը, Էդվարդ VIII-ի կինը (ամուսնացել է՝ որպես Վինձորի դուքս), ամուսնացել են թագավորի հրաժարականից հետո՝ 1937 թվականի հունիսի 3-ին, մահացել է 1986 թվականի ապրիլի 24-ին։

Անսովոր դեպք էր Բրունսվիկի Կարոլինան, որը բաժանվել էր ամուսնուց՝ Ջեորջ IV-ից մինչ նրա գահակալումը, նրան հարկադրաբար արգելեցին մասնակցել Ջեորջ IV-ի թագադրությանը։ Սա հանրային վրդովմունք առաջացրեց։

Եթե Չարլզը, Ուելսի արքայազնը, բարձրանա գահը, ապա նրա երկրորդ կին ՝ Քեմիլան, Կորնուոլի դքսուհի, ինքնաբերաբար կստանձնի արքայական ամուսնու տիտղոսն ու կոչումը, քանի դեռ օրենսդրությունը չի ընդունվում հակառակը։ Այնուամենայնիվ, ասվել է, որ նախատեսվում է, որ նա պետք է ոճավորված լինի ոչ թե որպես թագուհի-ամուսին, այլ որպես «արքայադուստր-ա,մուսին»[1] չնայած որ «արքայադուստր-ամուսնու» բոլոր հիշատակումները հանվել էին ինչպես Բուքինգհեմյան պալատի, այնպես էլ Քլարենսի Տան կայքէջերից 2018 թվականի ամռանը։

Բոլոր կին ամուսիններին իրավունք է տրվել կրել էագուհի-ամուսին տիտղոսը։ Մինչդեռ, 1707 թվականից ի վեր գոյություն ունեցած բրիտանական երեք տղամարդ արքայական ամուսիններից ոչ մեկը թագավոր-ամուսին տիտղոսը չի կրել․

  • Դանիայի արքայազն Ջորջ, Թագուհի Աննայի ամուսինը նույնպես պաշտոնապես երբեւէ չի ստացել է արքայազն-ամուսնու կոչումը, սակայն եղել է Անգլիայի ազնվական՝, 1689 թվականին ստանալով Քամբերլանդի դքսի տիտղոսը, իր կնոջ գահակալումից (1702) մի քանի տարի առաջ;
  • Արքայազն Ալբերտ Սաքս-Կոբուրգ, Վիկտորիա թագուհու ամուսինը, չի ունեցել անգլիական ազնվականության տիտղոս, բայց նրան շնորհվել է արքայազն-ամուսնու կոչում 1857 թվականին ՝ Միացյալ Թագավորության կամ նրա նախորդի թագավորություններում միակ արական արքայական ամուսինն է, որը կոչում է ունեցել։ Սկզբում առաջարկվում էր, որ նա փաստորեն թագավոր դառնա՝ կրի "թագավոր" տիտղոսը, բայց կառավարությունը մերժեց այն։
  • Հունաստանի և Դանիայի արքայազն Ֆիլիպը, Եղիսաբեթ II-ի ամուսինը, ով արդեն 1947 թվականին ստացել էր ազնվականի տիտղոս՝ դառնալով Էդինբուրգի դուքսը, 1957 թվականին դարձել է Միացյալ Թագավորության արքայազն։ Նա չի կոչվում որպես արքայազն-ամուսին։

1707 թվականից ի վեր միայն Ջեորջ I-ը և Էդվարդ VIII-ը ամուսնացած չեն եղել իրենց գահակալման ամբողջ ընթացքում։

Մեծ Բրիտանիայի թագավորության (1707 – 1801) և Միացյալ Թագավորության արքայական ամուսինները (1801 – ներկա) խմբագրել

Ստյուարտների արքայատոհմ խմբագրել

Նկար Զինանշան Անուն Ծնողներ Ծնունդ Ամուսնություն Դարձավ արքայական ամուսին Թագադրությունը Դադարեցվել է ամուսնությունը Մահ Նստավայր Ամուսին
    Դանիայի և Նորվեգիայի արքայազն Ջեորջ Հայր՝ Դանիայի և Նորվեգիայի Ֆրեդերիկ III



Մայր՝ Բրունսվիկ-Լյոնբուրգի դքսուհի Սոֆի Ամալին
1653 թ., ապրիլի 2 1708 թ., հուլիսի 28 1707 թ., մայիսի 1



Մեծ Բրիտանիայի Թագավորության ստեղծում
Չի թագադրվել 28 հոկտեմբերի 1708
Տարիք՝ 55 տարեկան, 209 օրական
Ուեսթմինսթերյան աբբայություն Աննա

Հանովերների արքայատոհմ խմբագրել

Նկար Զինանշան Անուն Ծնողներ Ծնունդ Ամուսնություն Դարձավ արքայական ամուսին Թագադրություն Դադարեցվել է ամուսնությունը Մահ Նստավայր Ամուսին
    Բրանդենբուրգ-Անսբախի արքայադուստր Կարոլինա Հայր՝ Ջոն Ֆրեդերիկը, Բրանդենբուրգ-Անսբախի Մարգրավը



Մայր` Սաքսե-Այզենախի արքայադուստր Էլեոնորա Էրդմութեն
1 մարտի 1683 22 օգոստոսի 1705 1727 թվականի հունիսի 11 1727 թվականի 11 հոկտեմբերի 1737 թվականի նոյեմբերի 20
Տարիք՝ 54 տարեկան, 172 օրական։
Ուեսթմինսթերյան աբբայություն Ջորջ II
    Մեքլենբուրգ-Ստրլիտի արքայադուստր Շարլոտը Հայր` Դքսուհի Չարլզ Լուի Ֆրեդերիկը Մեքքլենբուրգից, Միրովի արքայազնը


Մայր, Սաքս-Հիլդբուրգհաուզենի արքայադուստր Էլիզաբեթ Ալբերտին

1744 թվականի մայիսի 19-ին 1761 թվականի սեպտեմբերի 8 22 սեպտեմբերի 1761 1718 թվականի 18 նոյեմբերի
Տարիք՝ 74 տարեկան, 126 օրական։
Սբ․ Ջորջի մատուռ, Վինձորի ամրոց Ջորջ III
    Արքայադուստր Քերոլայն Բրունսվիկ-Վոլֆենբյոտելիից Հայրը ՝ Չառլզ Ուիլյամ Ֆերդինանդը, Բրունսվիկ-Վոլֆենբյուտելի դքսը



Մայր, Մեծ Բրիտանիայի արքայադուստր Օգոստա
1768 թվականի մայիսի 17 8 ապրիլի 1795 29 հունվարի 1820 Չի թագադրվել 1721 թվականի օգոստոսի 7
Տարիք՝ 53 տարեկան, 72 օրական։
Բրունսվիքի տաճար Ջորջ IV
    Արքայադուստր Ադելաիդա Սաքս-Մայնինգենից Հայր՝ Ջորջ Առաջին, Սաքս-Մայնինգենի Դուքս



Մայր՝ Հոենլոհե-Լանգենբուրգի արքայադուստր Լուի Էլեորոր
1792 թվականի օգոստոսի 13-ին 13 հուլիսի 1818 26 հունիս 1830 1831 թվականի սեպտեմբերի 8 1837 թվականի հունիսի 20-ին 2 դեկտեմբերի 1849 թ
Տարիք՝ 56 տարեկան, 311 օրական։
Սբ․ Ջորջի մատուռ, Վինձորի ամրոց Ուիլյամ IV
    Արքայազն Ալբերտ Սաքս-Կոբուրգից և Գոթայից Հայր՝ Էռնեստ I, Սաքս-Կոբուրգի և Գոթայի Duke



Մայր՝ Սաքսե-Գոթա-Ալթենբուրգի արքայադուստր Լուիզան
1819 թվականի օգոստոսի 26 1840 թ փետչվարի 10 Թագադրված չէ 1461 թվականի դեկտեմբերի 14
Տարիք՝ 42 տարեկան, 110 օրական։
Սբ․ Ջորջի մատուռ, Վինձորի ամրոց, ապա Ֆրոգմորի պալատ Թագուհի Վիկտորիա

Սաքս-Կոբուրգի և Գոթայի արքայատոհմ, որը 1917 թվականին վերանվանվեց Վինձորյան արքայատոհմ խմբագրել

Նկար Գերբ Անուն Ծնողներ Ծնունդ Ամուսնություն Դարձավ կոնսորցի Պսակացում Դադարեցվել է համաձայնության Մահ Հանգստավայր Ամուսին
    Արքայադուստր Ալեքսանդրա Դանիայից Հայր՝ Դանիայի թագավոր Քրիստտիան IX



Մայր՝ Հեսե-Կասելի արքայադուստր Լուիզա
1 դեկտեմբերի 1844 10 մարտի 1863 22 հունվարի 1901 թ 1902-ի օգոստոսի 9-ին 6 մայիսի 1910 1925-ի նոյեմբերի 20-ին
Տարիք՝ 80 տարեկան, 354 օրական։
Սբ․ Ջորջի մատուռ, Վինձորի ամրոց, ապա Ֆրոգմորի պալատ Էդվարդ VII
    Արքայադուստր Մարիա Թեքցի Հայր, արքայազն Ֆրանցիսկոս, Թեքի դուքս



Մայր, Քեմբրիջի արքայադուստր Մերի Ադելաիդին
26 մայիսի 1867 1893 թվականի հուլիսի 6-ին 6 մայիսի 1910 22 հունիս 1911 1936 թ հունվարի 20 24 մարտի, 1953 թ
Տարիք՝ 85 տարեկան, 302 օրական։
Սբ․ Ջորջի մատուռ, Վինձորի ամրոց Ջորջ V
    Լեդի Էլիզաբեթ Բոուես-Լիոն Հայր՝ Կլոդ Բոուես-Լիոն, Ստրատմորի և Քինգհորնի 14-րդ դուքս



Մայր՝ Սեսիլիա Քավենդիշ-Բենթինկ
4 օգոստոսի 1900 թ 26 ապրիլի 1923 թ 1136 թ.-ի դեկտեմբերի 11-ին 1937-ի մայիսի 12-ին 6 փետրվարի 1952 30 մարտի 2002 թ
Տարիք՝ 101 տարեկան, 238 օրական։
Սբ․ Ջորջի մատուռ, Վինձորի ամրոց Ջորջ VI
    Հունաստանի և Դանիայի արքայազն Ֆիլիպ Հայր, Հունաստանի և Դանիայի արքայազն Էնդրյու



Մայր, Բատտենբերգի արքայադուստր Ալիս
1921 թվականի հունիսի 10-ին 1947-ի նոյեմբերի 20-ին 6 փետրվարի 1952 2021 Ապրում է Եղիսաբեթ II

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Clarence House press release». Clarence House. 2005 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.