Բրիդջեթ Բիշոփ (անգլ.՝ Bridget Bishop, ոչ վաղ քան 1632 և ոչ ուշ քան 1637, հավանաբար՝ Նորիջ, Անգլիայի թագավորություն - հունիսի 10, 1692(1692-06-10)[1], Սեյլեմ, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Բրիտանական Ամերիկա), առաջին մարդը, որը ենթարկվել է մահապատժի 1692 թվականին կայացած Սալեմի վհուկների դատավարության ժամանակ։ 19 մարդ կախաղան է հանվել, իսկ մեկը՝ Ջայլզ Քորին խեղդամահ է արվել։ Դատապարտվել է մոտ 200 մարդ։

Բրիդջեթ Բիշոփ
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1632 և ոչ ուշ քան 1637
Ծննդավայրհավանաբար՝ Նորիջ, Անգլիայի թագավորություն
Մահացել էհունիսի 10, 1692(1692-06-10)[1]
Մահվան վայրՍեյլեմ, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Բրիտանական Ամերիկա
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունpublican
ԱմուսինThomas Oliver?
 Bridget Bishop Վիքիպահեստում

Վերջին պատմական մեկնաբանություն խմբագրել

Պատմական արձանագրությունների մեկնաբանություններից մեկում ենթադրվում է, որ նա եղել է Սալեմ քաղաք բնակիչ և հետևաբար չի եղել պանդոկի տիրուհի։ Հնարավոր է, որ նա չի իմացել իրեն մեղադրողներին։ Այդ մասին հաստատվել է հին Սալեմի իշխանությունների առաջ տրված ցուցմունքում, որտեղ հայատարարել է՝ «Ես նախկինում երբեք չեմ տեսել այդ մարդկանց և երբեք չեմ եղել այդ վայրում»[2]։ Նրա դեմ մեղադրանքներում հստակ նշվում է, որ նա եղել է «Սալեմից»[3], ինչն էլ նշանակում է Սալեմ քաղաքը, քանի որ Սալեմ գյուղի բնակիչների դեմ այլ մեղադրական արձանագրություններում նրանց բնակության վայրը նշվել է այդպիսին[4]։ Նրան հաճախ շփոթել են Սառա Բիշոփի հետ, Սալեմի դատավարության ժամանակ մեղադրված այլ անձի[5]։ Այն ժամանակ, երբ տղամարդկանց դեռևս մեղադրում էին կախարդության մեջ, այս ժամանակահատվածում հիմնականում մեղադրում էին կանանց։ Հաճախ նրանց արագ մեղադրում էին և մի քանի օրվա ընթացքում դատապարտում մահապատժի։ Բրիդջեթ Բիշոփին արդեն դատապարտել էին և նա անմեղ է ճանաչվել մոգության հետ կապված հիստերիայից տասնյակ տարի անց[6]։

Ավանդական պատմական մեկնաբանություն խմբագրել

  «Էդվարդի կին Բիշոփին իր հարևանուհուց՝ Հունիս ամսից հնարավոր է Բիշոփին թույլ չտան մասնակցել մեր եկեղեցում կայանալիք Խորհրդավոր ընթրիքին, մինչ իր կողմից գործած որոշ հանցագործությունների համար Թրասքին արժանի հատուցում չտալը։ Հատկապես առ այն, որ Բիշոփը ուշ գիշերով տարել է որոշ մարդկանց իր տուն, որպեսզի շարունակեն խմել և խաղալ շաֆլբորդ, ինչի արդյունքում այլ ընտանիքներում տարաձայնություններ են առաջացել և երիտասարդները կանգնել են այլասերման վտանգի առաջ, Թրասքը իմացել է այդ մասին և մի անգամ մտել է տուն, տեսել ոմանց շաֆլբորդ խաղալիս, վերցրել է դրանցից մի քանիսը և նետել կրակի մեջ և կշտամբել Բիշոփին այն բանի համար, որ վերջինս այլասերվածություն է տարածում, բայց այդ ամենի համար նա ոչ մի հատուցում չի ստացել»  

Ընտանեկան կյանք խմբագրել

Նրա աղջկական ազգանունը եղել է Մագնուս։ Նա, իր քույրը՝ Մյորսին, հայրը՝ Ջոնը և մայրը՝ Ռեբեկան փոխել են իրենց ազգանունը Փլայֆերի։ Բրիդջեթի հայրական կողմից տատիկի աղջկական ազգանունը եղել է Փլայֆեր։ Նա ամուսնացած է եղել երեք, հնարավոր է նաև չորս անգամ։

Իր առաջին ամուսնու՝ Կապիտան Սեմյուել Ուեսլբիի հետ ամուսնացել է 1660 թվականի ապրիլի 13-ին Մարշի Սուրբ Մարիամի անվան եկեղեցում, Նորիջ, Նորֆոլք, Անգլիա[7]։ Առաջին ամուսնությունից ծնվել է երկու տղա՝ Ջոնը և Բենջամինը[8] և մեկ աղջիկ՝ Մերին[9]։ Նրա առաջին ամուսինը մահացել է կարճ ժամանակ անց՝ 1666 թվականին[6]։

Երկրորդ ամուսնությունը կայացել է 1666 թվականի հուլիսի 26-ին[10] այրի և նշանավոր բիզնեսմեն Թոմաս Օլիվերի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է մեկ դուստր՝ Քրեսթիան Օլիվերը (հաճախ կարդացվում է որպես Քրիսթիան), որը ծնվել է 1667 թվականի մայիսի 8-ին[11]։ Հետո նրան մեղադրել են նրանում, որ մոգությամբ սպանել է Թոմաս Օլիվերին, բայց հետո արդարացվել է ապացույցների բացակայության պատճառով։

Երրորդ անգամ ամուսնացել է 1687 թվականին Էդվարդ Բիշոփի հետ, որի ընտանիքը ապրում էր Բևերլիում[12]։ Նրա ամուսին Էդվարդ Բիշոփը հանդիսանում է Բևերլիի Առաջին եկեղեցու հիմնադիրներից։ Դատավարության ժամանակ նա եղել է 44 տարեկան[13]։

Էդվարդի հետ միասին տնօրինել են երկու պանդոկ։ Ընկերները, ընտանիքը և հյուրերը նրան միշտ տեսել են վառ գունավորված էքզոտիկ հագուստով, ինչը բավականին հեռու է սատանայի հետ ասսոցացվող ստանդարտ հագուստից[6]։

Համոզմունքների բնույթ խմբագրել

Բրիդջեթ Բիշոփը հարցաքննվել է կապված «մոգության տարբեր գործողություններում» մեղադրանքի կասկածանքով[13]։ Նրան մեղադրել են հինգ երիտասարդ կանանց կախարդելու մեջ՝ Էբիգեյլ Ուիլիամս, Էն Փաթնամ կրտսեր, Մյորսի Լյուիս, Մերի Ուոլքոթ և Էլիզաբեթ Հաբարդ, նրա հարցաքննությունը կայացել է 1692 թվականի ապրիլի 19-ին։

Նրա պատժի մասին արձանագրությունը տվել է Քոթոն Մեզերը «Անտեսանելի աշխարհի հրաշքները» գրքում։ Մեզերն իր գրքում գրել է, որ մի քանի մարդ ցուցմունք է տվել Բիշոփի դեմ, հայտարարելով, որ Բիշոփի կերպարանքը կճմթել, խեղդել և կծել է նրանց։ Կերպարը նաև սպառնացել է խեղդամահ անել մեկ զոհի, եթե նա չգրեր իր անունը գրքում։ Դատավարության ժամանակ ամեն անգամ, երբ Բիշոփը նայում էր նրան, ում ցանկանում էր տանջել, նրանք միանգամից ընկնում էին և միայն նրա հպումից հետո՝ կենդանանում։ Դատավարության ընթացքում ավելի շատ մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում նաև մի կնոջ հայտարարությունը, ըստ որի Բիշոփի ուրվականը պատառոտել էր նրա վերարկուն, հետագա խուզարկումների արդյունում հայտնաբերվել էր, որ նրա վերարկուն պատառոտվել էր հենց այդ նույն վայրում։ Մեզերը հիշատակում է բազմաթիվ մեղադրանքների ճշմարտացիությունը, չնայած, որ այդ ամենը շատ կասկածներ է առաջացրել[14]։ Եզեկիել Չիվերը և Ջոն Փաթնեմը բողոքել են Բրիդջեթ Բիշոփի դեմ։ Այդ ամենն արվել է հանուն իշխանությունների, նաև հարևաններ Ջայլս Քորիի և Ջոն Փաթնեմի համար արդարության։ Բիշոփին մեղադրանք է առաջադրվել իր հետ կապված հինգ կանանց կախարդելու մեջ (Էն, Փաթնեմ, Մյորսի Լյուիս, Էբիգեյլ Ուիլյամս, Մերի Ուոլքոթ և Էլիս Հյուբերթ)։ Այդ կանայք հաստատել են, որ Բրիդջեթ Բիշոփը վհուկ է եղել և նրանց ցավ է պատճառել[15]։ Էն Փաթնամը հայտարարել է, որ Բիշոփը սատանային համարում էր իր աստվածը, միևնույն ժամանակ այլ մարդիկ, ինչպես օրինակ Ռիչարդ Քոմանը նույնպես ցուցմունք էին տալիս Բրիդջեթ Բիշոփի դեմ, մեղադրելով այն բանում, որ նա բռնել է նրանց կոկորդից և դուրս է նետել Քոմանին և կնոջը անկողնուց[16]։ Այլ աղջիկներ մեղադրել են Բիշոփին նրանում, որ վերջինս ցավ է պատճառել նրանց մեկ արագ հայացքով։ Նույնիսկ Բիշոփի հարազատ ամուսինը հաստատել է, որ նա գովերգում է սատանային։ Բրիդջեթի դատավարությունը տևել է ութ օր և նշվել է, որ նա դարձել է առաջին կինը, որը կախաղան է հանվել և պաշտոնապես սկսել է Սալեմի վհուկների դատավարությունը[6]։

Սալեմ քաղաքից երիտասարդ տղամարդ Ուիլյամ Սթեյսին վկայություն է տվել, որ Բիշոփը նախկինում ասել է իրեն, որ քաղաքի այլ բնակիչներն իրեն վհուկ են համարում։ Նա մեղադրել է Բիշոփին կախարդանք կիրառելու մեջ, Բիշոփը ցանկացել էր նրան ցավ պատճառել, բայց Բրիդջեթը հերքել է դա։ Տեղացի այլ բնակիչ Սեմյուել Շաթաքը մեղադրել է նրան, իր երեխային կախարդելու մեջ, նաև որդուն բահով հարվածելու մեջ։ Նաև վկայություն է տվել, որ Բիշոփը խնդրել էր նրան ներկել մանյակ, որն ըստ երևույթի՝ շատ փոքր է եղել ամեն տեղ օգտագործելու համար, այն հարմար է եղել տիկնիկի համար (կախարդանքի ժամանակ օգտագործվող տիկնիկ)։ Ջոն և Ուիլյամ Բլեյները՝ հայր և որդի ցուցմունք են տվել Բիշոփի տանը տիկնիներ գտնելու վերաբերյալ, նաև կատվի մասին, որը թվում էր, թե կախարդված է եղել կամ թունավորված Բիշոփի հետ վեճերից հետո։ Ըստ Քոթոն Մեզերի նրա այլ զոհերի ցանկում են եղել Դելիվերանս Հոբսը, Ջոն Քուքը, Սեմյուել Գրեյը, Ռիչարդ Քորմանը և Ջոն Լաուդերը[17]։

Դատավճռի կայացման ժամանակ կանանց խմբից կազմված ատենակալները Բիշոփի վրա գտել են երրորդ կրծքապտուկ (այդ ժամանակ այն համարվել է կախարդանքի հստակ նշան), սակայն երկրորդ հետաքննության ժամանակ երրորդը չի հայտնաբերվել։ Վերջում Մեզերը ասում է, որ Բիշոփին դատելու գործում ամենամեծ դերակատարումը ունեցել է սուտը, որը նա կատարել էր դատարանում։ Մեզերի խոսքերով՝ «կախարդանքը ապացուցելու քիչ առիթներ են եղել, քանի որ այն եղել է ակնհայտ և տխրահռչակ դիտորդների համար»[14]։ Բիշոփը դատապարտվել է մահապատժի և կախաղան է հանվել[18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. «The Salem witchcraft papers, Volume 1 : verbatim transcripts of the legal documents of the Salem witchcraft outbreak of 1692/edited by Paul Boyer and Stephen Nissenbaum». Etext.virginia.edu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  3. «The Salem witchcraft papers, Volume 1 : verbatim transcripts of the legal documents of the Salem witchcraft outbreak of 1692/edited by Paul Boyer and Stephen Nissenbaum». Etext.virginia.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  4. See the indictment against Sarah Good, a resident of Salem Village(չաշխատող հղում)
  5. «June 10, 1692». Salem Story. Cambridge Studies in American Literature and Culture. Cambridge University Press. 1993. էջեր 67–85. doi:10.1017/CBO9780511519352.005. ISBN 978-0-521-44061-5.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Stevenson, Keira (2017). Bridget Bishop. [Place of publication not identified]. 1-4298-0535-8. OCLC 994473310.
  7. Anderson, Robert Charles. "Bridget (Mangus) (Playfer) (Wasselbe) (Oliver) Bishop", The American Genealogist (October 1989), 64: 207. The American Genealogist
  8. "England Deaths and Burials, 1538–1991" (Benjamin Waselby), Middlesex, England; Burial Date:26 Sep 1664.
  9. "Massachusetts Births and Christenings, 16391915", Boston, Suffolk, Massachusetts; 10 January 1665.
  10. Vital Records of the Town of Salem. Salem, MA: Essex Institute. 1924.
  11. Vital Records of the Town of Salem, Volume 1, Births, Salem, MA: Essex Institute. 1916.
  12. Rosenthal, Bernard (1995 թ․ սեպտեմբերի 29). Salem Story: Reading the Witch Trials of 1692 (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-0-521-55820-4.
  13. 13,0 13,1 Woodward, Elliot (1969). Records of Salem witchcraft : copied from the original documents. New York: Da capo Press.
  14. 14,0 14,1 Mather, Cotton (1862). The Wonders of the Invisible World: Being an Account of the Tryals of Several Witches Lately Executed in New-England. John Russell Smith. էջեր 129–130. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  15. Boyer, Paul (1993). Salem-village witchcraft : a documentary record of local conflict in colonial New England. Boston: Northeastern University Press.
  16. Woods, William Howards (1974). A casebook of witchcraft : reports, depositions, confessions, trials, and executions for witchcraft during a period of three hundred years. New York: Putnam.
  17. Hall, David D. (2005 թ․ փետրվարի 4). Witch-Hunting in Seventeenth-Century New England: A Documentary History 1638–1693, Second Edition (անգլերեն). Duke University Press. ISBN 0-8223-3613-8.
  18. Findling, John E.; Thackeray, Frank W. (2000 թ․ հունվարի 1). Events that Changed America Through the Seventeenth Century (անգլերեն). Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-29083-1.
  19. Warnke, Mike (1972). The Satan Seller. Logos International. էջեր 91. ISBN 0-912106-79-4. «A witch with a long family tree. An ancestor of hers by the same name was hanged there June 10, 1692, but don't sweat it, Mike, they don't do that anymore.»

Այլ ընթերցանություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիդջեթ Բիշոփ» հոդվածին։