Բրիաննա Բրաուն

ամերիկացի դերասանուհի

Բրիաննա Բրաուն (անգլ.՝ Brianna Brown, հոկտեմբերի 2, 1979(1979-10-02), Սեյնթ Փոլ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Բրիաննա Բրաուն
անգլ.՝ Brianna Brown
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1979(1979-10-02) (44 տարեկան)
ԾննդավայրՍեյնթ Փոլ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունSt. Olaf College? և Apple Valley High School?
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Կայքbrianna-brown.com
 Brianna Brown Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

2006 թվականին Բրաունը «Կենդանի մեռյալների 3D գիշերը» սարսափ ֆիլմում խաղացել է Բարբարա գլխավոր դերը։ 2007 թվականին «Օտար անտառ» սարսափ ֆիլմում խաղացել է Շերիլ դերը։ Նրա երկրորդ պլանի ամենանշանակալից դերերից են Ջադ Ապաթոուի «Քառասուն տարեկան կույս» (2005) և «Մի քիչ հղի» (2007) ֆիլմերում։

Բրաունը հաճախ նկարահանվել է հեռուստատեսությունում, այդ թվում՝ «C. S. I. հանցագործության վայրը», «Սմոլվիլի գաղտնիքը», «Անտուրաժ», «Առանց հետքի», «Խուզարկու շուն», «Ջոուի» և «Մտածել ինչպես հանցագործ» սերիալներում[1][2]։ 2010 թվականի հունվարի 6-ին Լիզի Նայլզ դերով առաջնաելույթ է կատարել ABC-ի «Գլխավոր հիվանդանոց» ցերեկային սերիալում, որտեղ նկարահանվել է մինչև 2011 թվականի հունիսը, փոքր ընդմիջումից հետո, 2011 թվականի աշնանը նկարահանվել է մի քանի էպիզոդներում[3][4]։ 2011 թվականին «Հայրենիք» հոգեբանական թրիլլեր ժանրի սերիալում խաղացել է ԿՀՎ-ի գաղտնի տեղեկատուի դեր։ Սերիալը հեռարձակվել է Showtime ալիքով։

2013 թվականին Բրաունը նկարահանվել է Lifetime-ի «Նենգ աղախիններ» սերիալային կատակերգության առաջին էպիզոդում։ 2014 թվականին Լիլի Ռեյբիի հետ ստացել է ABC-ի «Շշուկները» սերիալի հիմնական դերերից մեկը[5], սակայն պիլոտային սերիայի նկարահանումից հետո հեռացվել է[6]։

Բարեգործություն խմբագրել

Նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածում Բրաունը զբաղվել է բարեգործությամբ[4] և համագործակցել է խաղաղության դեպարտամենտի հետ (անգլ.՝ The U.S. Department of Peace)[7]։ 2005 թվականին հիմնադրել է կանանց «Նոր Հուլիվուդ» կազմակերպությունը[4], որը զբաղվել է բարեգործությամբ և գումար է հավաքել տարբեր ոչ առևտրային կազմակերպությունների համար[8]։ Խումբը բաղկացած է 26 կանանցից Լոս Անջելեսում, իսկ մասնաճյուղը գտնվում է Նյու Յորքում[4]։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականի մայիսի 22-ից ամուսնացած է եղել ռեժիսոր և դերասան Ռիչի Քինի հետ։ Զույգն ունի որդի՝ Չարլի Զեյն Քինը (ծնվ. 18.07.2018)[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Կենդանիներ Freaks and Geeks շիկահեր / չիրլիդեր
2001 ս Անմաքուր որսորդները Special Unit 2 Քենդի
2003 ֆ Հոլիվուդյան կրկնօրինակ Hollywood Homicide Շոունա
2003 ս C.S.I. հանցագործության վայրը Մայամի CSI: Miami Ամանդա
2004 ֆ Սարդ–մարդ Spider-Man 2 գնացքի ուղևոր
2004 ս Սմոլվիլի գաղտնիքը Smallville Էբիգեյլ Ֆայն
2005 ս Ջոուի Joey Էլզա
2005 ս Անտուրաժ Entourage վաճառողուհի
2005 ֆ Քառասուն տարեկան կույս The 40 Year Old Virgin պարմանուհի
2005 ֆ Արատավոր կապեր Conversations with Other Women հարսնացու
2006 ֆ Սիրո բերկրանքը Love's Abiding Joy Մելինդա Քլեյն
2007 ս C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Հայդի Պեսկո
2009 ս Խուզարկու շուն The Closer Լորեն Քլարկ
2009 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Մեգան Քեյն
2010—2011 ս Գլխավոր հիվանդանոց General Hospital Լիզա Նայլս
2012 ս Մասնավոր պրակտիկա Private Practice Sam's Date
2012 ս Զարթոնք Awake Քեյթ Պորտեր
2013 ս Նենգ աղախին Devious Maids Թեյլոր Շեփարդ
2014 ս Մենտալիստը The Mentalist

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alison Prato. «Brown Sugar: Brianna Brown» (անգլերեն). Maxim.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  2. Daniel Phillips. «Babe of the Day: Brianna Brown» (անգլերեն). IGN.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  3. «Brianna Brown Exits General Hospital» (անգլերեն). Soaps.com. June 21 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Brianna Brown» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  5. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  6. Michael Ausiello (11 июня 2014). «ABC's Alien Thriller The Whispers Makes Major Casting Change». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  7. «Brianna Brown Biography» (անգլերեն). IGN.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  8. Tom Stacy. (2011 թ․ մարտի 21). «Gone Hollywood» (անգլերեն). soapoperadigest.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  9. Dynasty Star Brianna Brown Welcomes Son Charlie Zane: 'We Are Overjoyed'

Արտաքին հղումներ խմբագրել