Բրեթ Հարթ
Բրեթ Սերջինթ Հարթ (անգլ.՝ Bret Sergeant Hart, հուլիսի 2, 1957, Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), գրող, դերասան, Հարթերի ընտանիքի անդամ։
Բրեթ Հարթ Bret Hart | |
---|---|
Հարթը 2023 թվականին | |
Իրական անուն | Բրեթ Սարջանթ Հարթ Bret Sergeant Hart |
Ռինգային անուն(ներ) | Բրեթ Հարթ[1] Բադի Հարթ[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող հասակ | 1,85 մ[1] |
Ծննդյան թվական | հուլիսի 2, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Կալգարի, Ալբերտա, Կանադա[1] |
Մարզիչ | Ստյու Հարթ[1] Պարոն Հիտո[1] Կազուո Սակուրադա |
Դեբյուտ | 1978[2] |
Կարիերայի ավարտ | 2000[3] |
Ամուսին | Ջուլի Սմադու (1982–2002) Սինցիա Ռոտա (2004–07) Ստեֆանի Վաշինգտոն (2010-այժմ) |
Երեխաներ | 4 |
Կայք | http://www.brethart.com/ |
Մինչև մասնագիտական նորամուտը զբաղվել է սիրողական (օլիմպիական) ըմբշամարտով՝ հանդես գալով Էռնեստ Մանինգի անվան ավագ դպրոցի և Մաունթ Ռոյալի համալսարանի ըմբշամարտի հավաքականներում։
Հայտնի լինելով «Հիթմեն» այցեքարտային մականվամբ/ բեմական կերպարով, առանցքային դերակատարում է ունեցել վաղ 90-ականներին ռեստլինգի արդյունաբերության արդիականացման մեջ՝ ներմուծելով բարձրորակ և աթլետիկ ներռինգային տեխնիկա։
Կարիերան
խմբագրելՀարթն ունեցել է հաջող կարիերա WWF-ում՝ 1984-1997 թվականներին։ Հարթի մասնակցությամբ մի շարք մենամարտեր դասվում են բոլոր ժամանակների ամենադիտարժան ռեստլինգ-հանդիպումների շարքին։ Առավել հայտնի ռինգային հակառակորդերից են համարվել Պարոն կատարյալը, Բրիտանացի բուլդոգը, կրտսեր եղբայր Օուեն Հարթը, Սթոուն Քոլդ Սթիվ Օսթինը և Շոն Մայքլզը։
Հարթը հեռանում է WWF-ից 1997 թվականի «Survivor Series» փեյ փեր վյու իրադարձությունից հետո, որը պետք տեղի ունենար Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Շոուի գլխավոր իրադարձությունը իր և Շոն Մայքլզի մենամարտն էր, որը պետք ավարտվեր Հարթի հաղթանակով, քանի որ վերջինս հրաժարվել էր հայրենի Կանադայում Մայքլզին պարտվելու սցենարից։ Մարտի ավարտին Մայքլզը ռինգի վրա հորիզոնական դիրքով պառկած Հարթի վրա կատարում է իր իսկ սեփական հանձնվեցնելու հնարքը (շարփշութեր), իսկ այդ պահին ռինգի մոտ գտնվող Վինս Մաքմահոնը հրահանգում է մրցավար Էրլ Հեբներին դադարեցնել մենամարտը և արձանագրել Մայքլզի հաղթանակը, չնայած այն հանգամանքին, որ Հարթը չէր հանձնվել։ Այս ոչ սցենարային պատահարն հետագայում ստանում է «Մոնրեալյան դավադրություն» (Montreal Screwjob) անվանումը։ Դավադրությունից հետո Հարթը հեռանում է «WWF»-ից և պայմանագիր կնքում ընկերության այն ժամանակվա մրցակից «WCW»-ի (World Championship Wrestling) հետ։
Հարթը մասնագիտական կարիերայից հեռանում է 2000 թվականին՝ մոտոցիկլետային վթարի արդյունքում գլխի ծանր վնասվածք ստանալուց հետո։ Մեծ դժվարություններից հետո ապաքինվելով վնասվածքներից, Հարթը սկսում է դերեր ստանալ թատրոնում, ինչպես նաև դառնում է «The Calgary Sun» շաբաթաթերթի թղթակիցը (մինչև 2004 թվականը)։
2005 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-09-03 Wayback Machine(անգլ.)
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Մարտերի ցանկը Ռեստլինգի համացանցային բազայում(անգլ.)