Բրեշիայի տասը օրեր


Բրեշիայի տասը օրեր կամ Բրեշիայի պաշարում (իտալերեն՝ Dieci giornate di Brescia), հեղափոխություն, որը սկսվել է հյուսիսային Իտալիայի Բրեշիա քաղաքում։ Այն տևել է 1849 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 1-ը։

Բրեշիայի տաս օրեր
Բրեշիայի պաշարում
Ռիսորջիմենտո
BresciaDG.jpg
Բրեշիայի տաս օրերից դրվագ
Թվական 1849 թվականի մարտի 23 - ապրիլի 1 [1]
Վայր Բրեշիա, Լոմբարդո-վենետիկյան թագավորություն
Պատճառ Ավստրիական լուծի թոթափում
Արդյունք Բրեշիայի անձնատվություն[2]
Տարածքային
փոփոխություններ
չկան
Հակառակորդներ
Flag of Brescia.svg Բրեշիա [1][3] Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն [2]
Հրամանատարներ
Տիտո Սպերի
Ջուզեպպե Մարտինենգո
Պիետրո Բոիֆաբա
[4][5][6]
Հուլիուս Յակոբ վոն Հայնաու
Յոհան Նուգենտ
[7][8]
Կողմերի ուժեր
մեծ թվով բարիկադներ[10],
զինված ապստամբներ՝
2,000-3,000[7][11]
ավստրիական կայազոր՝
4 ջոկատ և 30 թնդանոթ [9]
Նուգենտի բրիգադ՝ [7][8]
2,300 հետևակ և հեծելազոր
4 թնադանոթ
Ռազմական կորուստներ
մոտ 1000 զոհ [12][13]
(այդ թվում քաղաքացիներ)[14],
16 մահապատժի ենթարկված[11]
Մարտի 31-ապրիլի 1[7]՝
53 զոհ
(ներառյալ 3 սպա)[7],
209 վիրավոր[7]
(ներառյալ 13 սպա)[7]

19-րդ դարի սկզբին այն եղել է Ավստրիական կայսրության իշխանության տակ գտնվող Լոմբարդա-վենետիկյան թագավորության կազմում։ Հեղափոխությունը ղեկավարվում էր Տիտո Սպերիի կողմից․ այն սկսվել է հենց Նովարայի ճակատամարտի օրը (Ավստրիայի հաղթանակի լուրը այդ ժամանակ դեռ չէր հասել Բրեշիա)։

Ավստրիական զորքերը, որոնց ղեկավարն էր գեներալ Նուգենտը, ի սկզբանե հանկարծակիի եկան և թողեցին ամրոցը, ինչից հետո քաղաքը ենթարկվեց ուժեղ ռամբակոծության. վնասվել են քաղաքի մի շարք պատմական հուշարձանները։ Բրեշիայի ամբողջական շրջափակումը ավստրիական բանակի կողմից սկսվել է հեղափոխության միայն 8-րդ օրը, երբ օգնական ուժերը ժամանել են։ Հաջորդ օրը հրամանատար Հայնաուն, որը հետագայում ստացավ «Բրեշիայի բորենի» անվանումը, եկել, և հեղափոխության ղեկավարներից պահանջել է անհապաղ հանձնվել։ Այդ առաջարկը մերժվել է։ Մարտերը շարունակվել են մինչև ուշ գիշեր, սակայն հեղափոխության ղեկավարները որոշել են անձնատուր լինել։ Ապրիլի 1-ին ավստրիական զորքերը ներխուժել և թալանել են քաղաքը, կոտորել մեծ թվով տեղացիների՝ մինչև կստորագրվեր անձնատվության պայմանագիրը։

Ապստամբության ժամանակ սպանվել է շուրջ 1000 քաղաքացի։ Իր ցուցաբերած կատաղի դիմադրության համար Բրեշիան ձեք է բերել «Leonessa d'Italia» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Իտալիայի էգ առյուծ»։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Կաղապար:Cita testo
  • Le Dieci Giornate di Brescia del 1849 di Lucio Fiorentini - anno 1899
  • Storia della Rivoluzione di Brescia dell'anno 1849 di un anonimo bresciano - anno 1864
  • Archivio Associazione Capitolium, gestore Ossario di Monte Suello monumento garibaldino

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Corti Siro (1885)։ Breve storia del Risorgimento italiano narrata alla gioventù։ Turin 
  2. 2,0 2,1 W. & R. Chambers (1868)։ Chambers's encyclopaedia: Vol. 2։ London 
  3. Wochenblatt Freitag, 6. April (1849)։ Wochenblatt für den Königlich-Bayerischen Gerichtsbezirk Zweibrücken No. 41.։ Zweibrücken 
  4. Bradshaw George (1898)։ Bradshaw's illustrated hand-book to Italy։ London 
  5. Murray John (1858)։ Handbook for travellers in northern Italy Part I. and Part II.։ London 
  6. Stramacci Mauro (1991)։ Goffredo Mameli: tra un inno e una battaglia։ Rome 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Aus der Kaiserlich Königlichen Hof- und Staatsdruckerei (1850)։ Kriegsbegebenheiten bei der Kaiserlich österreichischen Armee in Italien vom 20. März bis 1. April 1849։ Vienna 
  8. 8,0 8,1 Rüstow Wilhelm (1862)։ Der italienische Krieg von 1848 und 1849։ Zürich 
  9. Schweigerd Carl Adam (1857)։ Geschichte des K.K. Linien-Infanterie-Regimentes No. 8, Erzherzog Ludwig։ Vienna 
  10. Wagener Friedrich Wilhelm Hermann (1862)։ Staats- und Gesellschafts-Lexikon։ Berlin 
  11. 11,0 11,1 Sked Alan (2011)։ Radetzky: Imperial Victor and Military Genius։ New York 
  12. Keates Jonathan (2005)։ The siege of Venice։ New York 
  13. Colburn Henry (1860)։ The United service magazine, Part 1։ London 
  14. July–December Vol.II (1859)։ The Eclectic review։ London