Բրենթ Ռենոն (անգլ.՝ Brent Renaud, հոկտեմբերի 2, 1971(1971-10-02)[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2] - մարտի 13, 2022(2022-03-13)[3], Իրպեն, Կիևի մարզ, Ուկրաինա[3]), ամերիկացի լրագրող, գրող, վավերագիր և ֆոտոլրագրող։ Ռենոն իր եղբոր Քրեյգի հետ աշխատել է HBO և Vice News հեռուստաալիքներում և Նյու Յորք Թայմս օրաթերթում։

Բրենթ Ռենոն
անգլ.՝ Brent Renaud
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1971(1971-10-02)[1]
ԾննդավայրՄեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2]
Մահացել էմարտի 13, 2022(2022-03-13)[3] (50 տարեկան)
Մահվան վայրԻրպեն, Կիևի մարզ, Ուկրաինա[3]
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀարավային մեթոդիստական համալսարան[4], Կոլումբիայի համալսարան[5] և Hall High School?
ԵրկերWarrior Champions: From Baghdad to Beijing?
Մասնագիտությունլրագրող, լուսանկարիչ, կինեմատոգրաֆ, պատերազմի լուսանկարիչ, կինոռեժիսոր և վավերագիր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrenaudbrothers.com
 Brent Renaud Վիքիպահեստում

Ըստ ուկրաինական լրատվամիջաոցների՝ Ռենոն մարտի 13-ին սպանվել է Կիևի մերձակայքում գտնվող արվարձանում, Ռուս-ուկրաինական պատերազմի մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ։

Կենսագրություն խմբագրել

Ռենոն ծնվել է Մեմֆիսում, մեծացել և աշխատել է Լիթլ Ռոքում և Նյու Յորքում[7][8][9]։ Եղբոր՝ Քրեյգի հետ արտադրել է մի շարք ֆիլմեր և հեռուստահաղորդումներ՝ հիմնականում կենտրոնանալով աշխարհի թեժ կետերում տեղի ունեցող իրադարձությունների պատմությունների վրա։ Նրանք լուսաբանել են Իրաքի և Աֆղանստանի պատերազմները, 2010 թվականին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժը, Եգիպտոսի հեղափոխությունն ու Լիբիայի քաղաքացիական պատերազմը, Մեքսիկական նարկոպատերազմ և Կենտրոնական Ամերիկայում փախստականների ճգնաժամը[9]։ Եղբայրները հեռուստատեսության և լրագրության ոլորտում արժանացել են մի քանի մրցանակի[10]։

2019 թվականին Ռենոն նշանակվել է Արկանզասի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր[11]։ Ռենոն եղբոր հետ հիմնել է Լիթլ Ռոք կինոփառատոնը[12]։

Մահ խմբագրել

Ըստ որոշ աղբյուրների՝ Ռենոն սպանվել է ռուս զինվորների կողմից, Ուկրաինայի Կիևի շրջանի Իրպին քաղաքում ռազմական գործողությունները լուսաբանելու ժամանակ[13][14]։ Եվս երկու լրագրող վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից մեկը՝ Խուան Արեդոնդոն, թվիթերում գրել է, որ լրագրողների խումբը նկարահանում էր Իրպինի կամուրջներից մեկով տարհանվող խաղաղ բնակիչներին, երբ ռուս զինվորները թիրախավորել են նրանց և կրակել Ռենոյի պարանոցին[15]։

Դա 2022 թվականին Ռուս-ուկրաինական պատերազմի արտասահմանցի լրագրողի մահվան առաջին դեպքն է[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20220313154420/https://www.lastampa.it/esteri/2022/03/13/news/chi-e-brent-renaud-il-giornalista-americano-del-new-york-times-ucciso-in-ucraina-1.41297384?ref=ST-LA-1 (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1253384215 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://www.independent.co.uk/news/world/europe/journalist-ukraine-russia-irpin-war-b2034793.html
  4. https://www.dallasnews.com/news/2022/03/13/brent-renaud-journalist-killed-in-ukraine-was-a-smu-grad-who-mentored-at-risk-dallas-youth/
  5. https://web.archive.org/web/20220313221012/https://www.nytimes.com/2022/03/13/obituaries/brent-renaud-dead.html
  6. https://nieman.harvard.edu/alumni/class-of-2019/
  7. Traub, Alex (2022 թ․ մարտի 13). «Brent Renaud, Crusading Filmmaker, Is Killed at 50». The New York Times. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  8. «Brent Renaud Archives». Nieman Reports.
  9. 9,0 9,1 «Renaud Brothers: Bio». Renaud Brothers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  10. Millar, Lindsey (2015 թ․ ապրիլի 20). «Renaud brothers win Peabody for 'Last Chance High'».
  11. «Feature Filmmaker Appointed Visiting Professor». University of Arkansas. 2019 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  12. «Founders call Little Rock Film Festival a wrap after 9 years». Arkansas Democrat Gazette. 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  13. Woodward, Alex; Harding, David (2022 թ․ մարտի 13). «Award-winning US filmmaker Brent Renaud killed by Russian forces in Ukraine». The Independent.
  14. Schwirtz, Michael (2022 թ․ մարտի 13). «Brent Renaud, an American journalist, is killed in Ukraine». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  15. «'They started shooting at us' - US journalist's colleague». BBC News (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մարտի 13. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  16. «US journalist killed near Kyiv». BBC News. 2022 թ․ մարտի 13. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենթ Ռենոն» հոդվածին։