Ուինդհեմ Լոուրենս Ռոտունդա[1] (անգլ.՝ Windham Lawrence Rotunda, մայիսի 23, 1987 թ.), առավել հայտնի Բրեյ Ուայաթ (Bray Wyatt) ռինգային կեղծանվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում, որպես «Ուայաթների ընտանիք» (the Wyatt Family) խմբավորման առաջնորդ։

Բրեյ Ուայաթ
Bray Wyatt
Իրական անունՈւինդհեմ Ռոտունդա
Windham Rotunda[1]
Ռինգային անուն(ներ)Ալեքս Ռոտունդո[1]
Աքսել Մուլիգան[2]
Բրեյ Ուայաթ[1]
Դյուկ Ռոտունդո[1]
Հասկի Հարիս[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ129 կգ
Հայտարարվող հասակ1,91 մ
Ծննդյան թվականմայիսի 23, 1987 (33 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչFCW/WWE NXT[1]
Դեբյուտ2009

Երրորդ սերնդի ըմբիշ է։ Կարիերայի ընթացքում երկու անգամ կրտսեր եղբոր՝ Բո Ռոտունդոյի հետ նվաճել է FCW թիմային տիտղոսը։ Նախկինում «WWE»-ում հանդես է եկել Հասկի Հարիս ռինգային անվամբ։ Կարիերայի ընթացքում կրել է բազմաթիվ այլ ռինգային անուններ։

Բրեյ Ուայաթի կերպարը ներկայացվում է որպես պաշտամունքային խմբավորման կիսախելագար առաջնորդ, որոշ չափով ներշնչված Մարտին Սկորսեզեի «Վախի հրվանդան» ֆիլմից։ Սկզբնական փուլում ելույթ է ունեցել որպես «Ուայաթի ընտանիք» (the Wyatt Family) կոչվող խմբավորման առաջնորդ։

Չեմպիոնական տիտղոսներ և այլ նվաճումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Բրեյ Ուայաթի էջը»։ «Ռեստլինգի օնլայն աշխարհ»։ Վերցված է Հունիսի 17, 2013 
  2. Autor Invitado (Մարտի 20, 2011)։ «Windham Rotunda rinde homenaje a su abuelo con su nuevo personaje en Florida Championship Wrestling: Axel Mulligan»։ SuperLuchas Magazine (իսպաներեն)։ Վերցված է Մարտի 21, 2011 
  3. «Ձեռքբերումներ մրցանակներ. ամենաատելի»։ «Պրո ռեստլինգ իլուսթրեյդիդ»։ Հունվար 17, 2011։ Վերցված է Հունվարի 22, 2011 
  4. ««Պրո ռեստլինգ իլուսթրեյդիդ» Թոփ 500 (2013)»։ Ռեստլինգի համացանցային բազա։ Վերցված է Օգոստոսի 22, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել