Բրատիսլավայի քաղաքային թանգարան

Բրատիսլավայի քաղաքային թանգարան (սլովակ.՝ Múzeum mesta Bratislavy), թանգարան Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։ Հիմնադրվելէ 1868 թվականին։ Գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ Հին քաղաքում՝ Ռատուշայի հին շենքի հարևանությամբ[1]։ Թանգարանի հասցեն է Սլովակիա 81518, Բրատիսլավա, Ռատուշայի փողոց 1։

Բրատիսլավայի քաղաքային թանգարան
Տեսակքաղաքային թանգարան
Երկիր Սլովակիա
ՏեղագրությունԲրատիսլավա
Ղեկավարության նստավայրOld Town Hall, Բրատիսլավա, Սլովակիա
Հիմնադրվել է1868
Կայքmuzeum.bratislava.sk
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի պատմություն խմբագրել

Թեմատիկ առաջին ցուցադրություններն ի հայտ են եկել 1920-1930-ական թվականներին Հին ռատուշայում, Ապպոնի պալատում և կոմպոզիտոր Յ․ Հումելի տանը։ Ընդարձակված ցուցադրություն է կազմակերպվել 1960-1970-ական թվականներին։ Ա․ Ֆլեյշմանի թանգարանը հիմնադրվել է 21-րդ դարի սկզբին։ 2005-2007 թվականներին վերածնվել է Խաղողագործոթյան թանգարանը և հիմնադրվել է Պատմական ինտերիերի թանգարանը։ 2011 թվականին վերանորոգումից հետո կրկին բացվել է Հին ռատուշան։

Թանգարանում են պահվում Բրատիսլավայի պատմությանը վերաբերող փաստաթղթեր՝ սկսած ամենավաղ շրջանից մինչև 20-րդ դարը։ Բրատիսլավայի քաղաքային թանգարանը Սլովակիայի՝ իր գործունեությունը չընդհատած ամենահին թանգարանն է[2]։

Թանգարանի կառուցվածք խմբագրել

Բրատիսլավայի քաղաքային թանգարանն իր մեջ է ներառում 11 մասնագիտացված թանգարաններ՝ մշտական ինը ցուցադրություններով։

  • Բրատիսլավայի պատմության թանգարան։ Հիմանական թանգրաանն է, որտեղ պահվում են հնագիտական գտածողներ ու պեղումների ժամանակ հայտնաբերված իրեր, ինչպես նաև դեղագործության պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին ու նամականիշների պատմությանը վերաբերող փաստաթղթեր։
  • Խաղողագործության թանգարան։ Գտնվում է Ապպոնի պալատում։ Տեղակայված է Ռատուշայի փողոց 1 հասցեում։
  • Զենքի ու քաղաքային ամրությունների թանգարան։ Գտնվում է աշտարակում՝ Միխայլովյան դարպասների վերևում։ Այս թանգարանը այցելուներին ծանոթացնում է քաղաքային ամրությունների պատմությանը։ Այստեղ ներկայացված են տարբեր տեսակի զենքեր, ռազմական սարքավորումներ։ Ցուցադրության որոշակի մասը նվիրված է հրազենի զարգացման պատմությանը։ Թանգարանը ներկայացնում է նաև բրատիսլավացի զինագործների պատմությունը։ Վերին հարկից կարելի է մտնել աշտարակի բաց սյունասրահ, որտեղից բացվում է Բրատիսլավայի պատմական կենտրոնի տեսարան։ Գործում է Միխայլովյան փողոց 22 հասցեում։
  • Դեղագործոթւյան թանգարան։ Գործում է դեղատան շենքում, Միխայլովյան փողոց 26 հասցեում։
  • Ժամացույցների թանգարան։ Գտմվում է Բարի հովվի տանը։ Տունը կառուցվել է 1760-1765 թվականներին ռոկոկո ոճով։ Բրատիսլավայի ամրոցամերձ տարածքում պահպանված քիչ շինություններից է։ Թանգարանի հասցեն է Ժիդովսկայա (Հրեական) փողոց, 1։
  • Յոհան Նեպոմուկ Հումելի թանգարան։ Ավստրիացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Հումելին (1778-1837) նվիրված թանգարան է, որտեղ ներկայացված են կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործությունը։ Այստեղ են գտնվում կոմպոզիտորի երաժշտական գործիքների անձնական հավաքածուն, նրա հետմահու դիմակը, նոտաներ։ Թանգարանը գործում է Կլոբուչնիցկա փողոց 2 հասցեում։
  • Արթուր Ֆլեյշմանի թանգարան։ Նվիրված է սլովակյան ծագումով քանդակագործ Արթուր Ֆլեյշմանին (1896-1990)։ Թանգարանը ներկայացնում է քանդակագործի կյանքն ու գործունեությունը, նրա պրոֆեսիոնալ առաջընթացը, որը դրսևորվել է վեց երկրներում և չորս մայրցամաքներում։ Մշտական ցուցադրությունը ներկայացնում է հեղինակի գործունեության վաղ շրջանի (1930-ական թվականներ) կերամիկական իրեր, քանդակների հավաքածու, որոնք ստեղծվել են 1938 թվականից հետո։ Քանդակների մեծ մասը ստեղծվել է Լոնդոնում՝ օրգանական ապակու կիրառմամբ։ Թանգարանում նաև ներկայացված են ֆոտոփաստաթղթեր։ Թանգարանը գործում է Բելայա փողոց, 6 հասցեում։
  • Յանկո Եսենսկու թանգարան։ Նվիրված է սլովակ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Յանկո Եսենսկուն (1874-1945)։ Ժամանակավորապես փակվել է։ Հասցեն է Սոմոլիցկու փողոց, 2։
  • Դևին ամրոց։ Ազգային, մշակութային հուշարձան է Դևինում։ Հասցեն է Մունասկի փողոց, Բրատիսլավա, Դևին։
  • Գերուլատիս։ Ազգային, մշակութային հուշարձան է Բրատիսլավայի Ռուսովցե թաղամասում։ Հասցեն՝ Գերուլատիսի փողոց, 69։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Prehľad organizačných zložiek: Bratislava». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  2. «PROFILE OF THE MUSEUM: BASIC INFORMATION: Múzeum mesta Bratislavy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրատիսլավայի քաղաքային թանգարան» հոդվածին։